Արթուր Աղաբեկյան

Մահացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին

1788
(Թարմացված է 17:52 14.03.2020)
Արթուր Աղաբեկյանի որդին «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրենն էր։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Քաղցկեղի պատճառով կյանքից հեռացել է Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի որդին` Մխիթար Արթուրի Աղաբեկյանը:

Ըստ տեղեկությունների` օնկոլոգիական խնդիրը կապված է եղել ուղեղի հետ:

Հոգեհանգստյան կարգը տեղի կունենա երկուշաբթի` մարտի 16-ին, Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում, հուղարկավորությունը՝ մարտի 17-ին Մեծ Թաղերի գերեզմանատանը:

Մխիթար Աղաբեկյանը «Սարտեքս» ընկերության գործադիր տնօրենն էր։ Այդ կարի ֆաբրիկայի բացմանը մասնակցել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Премьер-министр Никол Пашинян на открытии новых фабрик по пошиву одежды (1 ноября 2019). Еревaн
© Photo / official site of the Prime minister of RA.
Փաշինյանը «Սարտեքս» կարի ֆաբրիկայում

 

1788
թեգերը:
Արթուր Աղաբեկյան, քաղցկեղ, Արցախ, Մահ