Մարտական դիրք. արխիվային լուսանկար

Արցախի հետ սահմանին ադրբեջանցիների կրակոցների թիվն ավելացել է

91
(Թարմացված է 14:02 14.03.2020)
Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ այս շաբաթ արձակել է շուրջ 2000 կրակոց։

ԵՐԵՎԱՆ, 14 մարտի — Sputnik. Արցախի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է` այս շաբաթ արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի կրակոցների թիվն ավելացել է։

«Մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 230 անգամ։ Հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ինչո՞ւ են դիվերսիա անում հենց հայ–ադրբեջանական սահմանին. ռազմական փորձագետը 2 վարկած ունի

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և անհրաժեշտ քայլեր են ձեռնարկում մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:

Հիշեցնենք, որ մարտի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 160 անգամ։ Հակառակորդը նախորդ շաբաթ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել էր ավելի քան 1700 կրակոց:

Ադրբեջանը միտումնավոր սրում է սահմանային իրավիճակը. ԱԳՆ

91
թեգերը:
կրակոց, Սահման, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (105)
Ըստ թեմայի
Հայաստանը հակաահաբեկչական պայքարին դեմ չէ, բայց Ադրբեջանին տեղեկատվություն չի տա
Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ են սկսվել
Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիան թուրքական ուղերձ էր ՌԴ–ի համար