«Մենք ենք, մեր սարերը» արձանը` Ստեփանակերտում

ԱՄՆ–ն իր քաղաքացիներին կոչ է արել Արցախ ու Ադրբեջան չմեկնել ու հեռու մնալ շփման գծից

294
ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել նաև Թուրքմենստան այցելելուց։ Այս դեպքում ևս որպես վտանգ նշվում է այդ երկրում տարածված կորոնավիրուսն ու առողջապահական ծառայությունների ցածր մակարդակը։

ԵՐԵՎԱՆ, 7 մարտի — Sputnik. ԱՄՆ Պետքարտուղարությունն իր երկրի քաղաքացիներին զգուշացրել է ձեռնպահ մնալ Արցախ և Ադրբեջան մեկնելուց։ Տեղեկությունը հաղորդում է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական կայքը։

Ընդ որում, Ադրբեջան այցելելու վտանգը ԱՄՆ–ը իշխանությունները պայմանավորում են այդ երկրում կորոնավիրուսի տարածմամբ` նշելով, որ Ադրբեջանում վարակակիրների թիվը հասել է 6-ի։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ադրբեջանում բուժօգնության մակարդակը չի համապատասխանում ԱՄՆ չափանիշներին, բացի այդ, Ադրբեջանը բավականին խոցելի երկիր է ահաբեկչական գործողությունների տեսանկյունից։

Արցախում կորոնավիրուս չկա. նախարարությունը հայտարարություն է տարածել

«Ահաբեկիչները կարող են հարձակվել նույնիսկ առանց զգուշացման՝ թիրախավորելով զբոսաշրջային օբյեկտները, տրանսպորտային հանգույցները, շուկաները, առևտրի կենտրոնները, տեղական ինքնակառավարման մարմինները, հյուրանոցները, ակումբները, ռեստորանները, ուխտագնացության վայրերը, այգիները, խոշոր սպորտային և մշակութային միջոցառումները, կրթական հաստատությունները, օդանավակայանները և հանրային այլ տարածքներ»,– ասված է հաղորդագրության մեջ։

Իսկ Արցախ այցելություններից խուսափելու պատճառը, ըստ ԱՄՆ Պետդեպի, տարածաշրջանում առկա ռազմական հակամարտությունն է։ Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ կրակոցները, այդ թվում` հրետանային համակարգերի և ականանետերի կիրառումը, մարդկանց մահվան և վիրավորման պատճառ են դառնում։

Ռուսաստանը ՄԱԿ–ում արբիտրաժ է պահանջել ԱՄՆ–ի իշխանության կողմից վիզա չտրամադրելու հարցով

Պետքարտուղարությունն, ինչպես միշտ, այս անգամ էլ խորհուրդ է տալիս խուսափել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանին, շփման գծին մոտ գտնվող ավտոճանապարհներով երթևեկելուց։

«ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ մատուցել Լեռնային Ղարաբաղում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ամերիկյան պետական ծառայողներն այնտեղ այցելության սահմանափակումներ ունեն»,– պարզաբանում է Պետդեպը։

Արցախից ու Ադրբեջանից բացի ԱՄՆ Պետքարտուղարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս խուսափել նաև Թուրքմենստան այցելելուց։ Այս դեպքում ևս որպես վտանգ նշվում է այդ երկրում տարածված կորոնավիրուսն ու առողջապահական ծառայությունների ցածր մակարդակը։

294
թեգերը:
Սահման, Հայաստան, կորոնավիրուս, հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Արցախ, ԱՄՆ
Ըստ թեմայի
ԱԳՆ-ն կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է տարածել
Թուրքիան չի կարող ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում դեր ունենալ. ՀՀ ԱԳՆ խոսնակ
«Իրականում».Արցախա-ադրբեջանական շփման գծում ադրբեջանցի գերեվարված իգիլականների կհանդիպե՞նք
Արայիկ Հարությունյան

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

49
(Թարմացված է 11:44 29.05.2020)
Արցախի նախագահն իր ելույթում հայտնել է, որ Արցախը դեմ չէ խաղաղ բանակցությունների փուլային տարբերակին, բայց և նշել է, թե ինչ առաջնային պայմաններ պետք է քննարկվեն այդ դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում արցախցիներին ուղղված իր ուղերձում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին՝ նշելով, որ դա քաղաքական գործչին վայել ելույթ չէր:

«Մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքը մեզ համար պարզ է: Այն, ինչ ունեցել եք 1994թ-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,- հեռակա կարգով դիմելով Ալիևին՝ ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն իր ելույթում խոսեց նաև Ալիևի մեկ այլ արտահայտության մասին, թե․ «մեր հին քաղաք Երևանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»:

Հարությունյանն Ալիևին առաջարկեց փորձել շտկել «պատմական անճշտությունները», եթե այդպես է կարծում, բայց և զգուշացրեց` դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես, թե՝ «միայն փուլային տարբերակով կարող է լուծվել», իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-նշեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

Մայիսի 28-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ճառում դարձյալ խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով որ դրա համար կարևոր գործոնն իր երկրի ռամական հզորությունն է:

Իսկ որպես ուժի կիրառման օրինակ Ալիևը հիշատակել է 2016թ-ի ապրիլյան պատերազմը:

49
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Պատերազմ, Իլհամ Ալիև, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է
«Կոչ ենք անում բանակցել»․ Զախարովան՝ սահմանային միջադեպերի մասին
Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ բարդ է. Դավթյանը շնորհավորել է ռուս սահմանապահներին
Նոյեմբերյանում ադրբեջանական կրակոցներից վնասվել են սահմանամերձ գյուղի տները
Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

84
(Թարմացված է 11:33 29.05.2020)
Արցախի Հանրապետության նախագահը երկար մտածելուց հետո որոշում է կայացրել և մի շարք նշանակումներ արել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ Մասիս Մայիլյանին նշանակել է Արցախի Հանրապետության արտգործնախարար։

«Երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,-ասաց նա` նշելով, որ իրենց հարաբերությունները միշտ ջերմ են եղել։

Հարությունյանը խնդրեց սա չհամարել քաղաքական առևտուր:

«Խնդրում եմ, որ որևէ մեկը սա քաղաքական առևտուր չհամար։ Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել մեր երկրի պատասխանատվությունը»,-ընդգծեց նա։

Հարությունյանի խոսքով` վերջնական հանգրվանի են եկել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ։ Նրան առաջարկել եմ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,– ասաց նա։

Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա հետ մրցակցության մեջ մնացել էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Մայիսի 21-ին Հարությունյանը երդվեց ու ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը։

Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել

84
թեգերը:
Մասիս Մայիլյան, Սամվել Բաբայան, Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Դավիթ Բաբայանը ազատման դիմում է գրել. Հարությունյանը նրան նոր պաշտոն է առաջարկել
Հայաստանը Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու կարիք չունի. Մնացականյան
Համատեղ աշխատանքը կարևոր է. Արցախի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում
Ֆրանգուլյանն ու Պուտինը

«Նա ինքնատիպ է և պահանջված». Պուտինը շնորհավորել է Ֆրանգուլյանի հոբելյանը

7
(Թարմացված է 12:07 29.05.2020)
Գեորգի Ֆրանգուլյանը հայտնի քանդակագործ է։ 1990-ականներին նա նոր ժանր է ստեղծել, որը անվանել է «քանդակային դիզայն»։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է նկարիչ և քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին հոբելյանի կապակցությամբ` նշելով, որ նրա աշխատանքներն ինքնատիպ են և պահանջված, համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Շնորհավորում եմ Ձեզ 75-ամյա հոբելյանի կապակցությամբ։ Դուք տաղանդավոր նկարիչ եք, քանդակագործ, տարբեր ժանրերում և տեխնիկայով կերտած վառ ու ինքնատիպ աշխատանքների հեղինակ։ Կարևոր է, որ այսօր էլ Ձեր ստեղծագործական նախագծերը միշտ հետաքրքիր են, յուրօրինակ և պահանջված։ Մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, ոգեշնչում և ամենայն բարիք», – գրված է հաղորդագրության մեջ։

Գեորգի Ֆրանգուլյանը ծնվել է Թբիլիսիի Սոլոլակի շրջանում 1945 թվականին։ 1956 թվականին ընտանիքով տեղափոխվել են Մոսկվա։ 1964 թվականին ընդունվել է Ստրոգանովի անվան արվեստի բարձրագույն ուսումնարան, որտեղ ուսանել է Ջորջ Մոտովիլովի և Ալեքսանդր Մատվեևի դպրոցներում։

Դեռևս ուսանողական տարիներից մասնակցում է ցուցահանդեսների։ Ունեցել է շուրջ 100 ցուցահանդես։ Ֆրանգուլյանը ստեղծագործում է հաստոցային մոնումենտալ արվեստի բնագավառում։ Աշխատում է տարբեր նյութերով՝ բրոնզ, մարմար, փայտ, կերամիկա։ Ֆրանգուլյանի գործերում առանձնահատուկ տեղ են գրավում գրաֆիկական աշխատանքները։

Սարյանի և Զարդարյանի`օրերս գտած նկարները լավ վիճակում չեն. ի՞նչ պայմաններում են պահվել

1990-ական թթ. Ֆրանգուլյանը ստեղծել է նոր ժանր, որը անվանել է «քանդակային դիզայն»» Դրանք ֆունկցիոնալ իրեր են` օրիգինալ փոխաբերական մարմնավորմամբ («Ժամացույցը» շարքը, 1993, բրոնզ, ոսկի, արծաթ, կիսաթանկարժեք քարեր)։

Ստեղծագործությունները գտնվում են Տրետյակովյան պատկերասրահում, Պուշկինի անվան Կերպարվեստի պետական թանգարանում, աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։

Գեղանկարչուհի, քանդակագործ, տիկնիկագործ. ինչպես է գյումրեցի կինը գրավում զբոսաշրջիկներին

7
թեգերը:
քանդակագործ, Վլադիմիր Պուտին, Ռուսաստան
Ըստ թեմայի
«Նա գնաց Երևան, բայց սիրտը մնաց այստեղ». տան պատմությունը, որտեղ ապրել է Փարաջանովը
Ինչպես Ասլամազյան քույրերը «խաբեցին» սովետին ու Հայաստան բերեցին Ինդիրա Գանդիին
100-ամյա հայ քանդակագործը պաշտում է իր ընտանիքը, վրացի կնոջը և... հայկական լավաշը