Բակո Սահակյան

Բակո Սահակյանը կորոնավիրուսի հետ կապված խորհրդակցություն է անցկացրել

56
(Թարմացված է 19:53 05.03.2020)
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրել, որտեղ քննարկվել են հանրապետությունում սուր շնչառական վարակների և նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի – Sputnik. Բնակչությունը պետական մարմինների միջոցով պետք է մշտապես իրազեկված լինի սուր շնչառական վարակների, այդ թվում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված բոլոր առանձին երևույթների մասին, և այս տեղեկատվությունը պետք է միշտ հասանելի լինի քաղաքացիների համար: Այս մասին այսօր կորոնուվիրուսի դեմ պայքարի ուղղությամբ հրավիրած խորհրդակցության ժամանակ ասել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

«Կառավարության որոշմամբ` ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անդամները, այդ թվում՝ պետական կառավարման մարմինները, մշտական կապի մեջ լինելով Հայաստանի Հանրապետության համապատասխան կառույցների հետ, այս հարցում իրականացնում են համատեղ միասնական քաղաքականություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նախագահն ընդգծել է հանրապետությունում համաճարակային իրավիճակի վերահսկման և բոլոր կանխարգելիչ միջոցների ձեռնարկման անհրաժեշտությունը:

Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 4-րդ դեպքը. տղամարդն անձամբ է դիմել հիվանդանոց

Երկրի ղեկավարը տվել է համապատասխան հանձնարարականներ աշխատանքները կազմակերպված և համակարգված անցկացնելու ուղղությամբ՝ կարևորելով այս հարցում պետական բոլոր կառույցների միջև սերտ համագործակցության անհրաժեշտությունը:

«Ստեղծել վախի մթնոլորտ. վնասել տնտեսությանը». նոր վարկած` կորոնավիրուսի ստեղծման մասին

Խորհրդակցությանը մասնակցել են Արցախի Հանրապետության պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, պաշտոնատար այլ անձինք:

56
թեգերը:
կորոնավիրուս, խորհրդակցություն, Բակո Սահակյան, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը աշխարհում (863)
Ըստ թեմայի
Խաշն ու խունկը մեզ պահապա՞ն. ինչ է փոխել կորոնավիրուսը երևանցիների կյանքում
Արսեն Թորոսյանը կորոնավիրուսի շուրջ իրավիճակը քննարկել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի հետ
Վրաստանը ուժեղացնում է սահմանային հսկողությունը. բեռնատարների վարորդները փոխարինվում են
Արքայազնը կորոնավիրո՞ւս է տարածում. Ուիլյամը կատակել է
Արայիկ Հարությունյան

Արցախում ևս արտակարգ դրությունը երկարաձգվեց մեկ ամսով. ինչ փոփոխություններ են արվել

17
(Թարմացված է 09:44 13.08.2020)
Արցախի և Հայաստանի սահմանին տեղադրված անցակետում սահմանափակումները շարունակում են գործել, բայց որոշ մեղմացումներով։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Արցախի Հանրապետությունում ևս արտակարգ դրությունը մեկ ամսով երկարաձգվել է։ Այդ մասին որոշում է ստորագրել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայք էջից։

Որոշման մեջ ասվում է, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, որ 2020 թվականի ապրիլի 12-ին արտակարգ իրավիճակ հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, Արցախի Հանրապետության Սահմանադրության 133-րդ հոդվածի ուժով նախագահը լիազորված է երկարաձգել արտակարգ իրավիճակի ժամկետը, 2020 թվականի օգոստոսի 12-ից, ժամը 22:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի սեպտեմբերի 11-ը, ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով:

Հիշեցվում է, որ 2020 թվականի օգոստոսի 12-ի դրությամբ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 դեպքերը, որոնցից 231-ը` առողջացած (2020 թվականի ապրիլի 12-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 245)։

Արցախի նախագահի հրամանագրի 2-րդ կետը վերաբերում է Արցախ մուտք գործելու սահմանափակումներին։

Ըստ այդմ, անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների, Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Արցախի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել անցակետով նշված անձանց մուտքի հատուկ պայմաններ։

Երգիչները կերգեն, սահմանները կբացվեն. պարետը ներկայացրեց արտակարգ դրության նոր պայմանները

Անցակետով թույլատրվում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը Արցախի Հանրապետության տարածք՝ սույն հավելվածով և պարետի որոշումներով սահմանված հատուկ պայմանների պահպանման դեպքում։ Պարետի որոշմամբ անցակետով Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող այլ անձանց մուտքը կարող է արգելվել, ինչպես նաև սահմանվել մուտքի այլ առանձնահատկություններ։

Անցակետում այլ քաղաքացիների համար շարունակում է պարտադիր մնալ ՊՇՌ թեստի հանձնումը, կամ այլ բժշկի կողմից թեստի բացասական պատասխանի առկայությունը։ Բայց եթե նախկինում Արցախի պարետի որոշումը պարտադիր էր 14–օրյա մեկուսացումից խուսափելու համար, ապա հիմա հիմք կարող է է հանդիսանալ միայն թեստի բացասական պատասխանի առկայությունը։

Կորոնավիրուսի նոր դեպքերն ամեն շաբաթ 50-100–ով նվազում են. Թորոսյան

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ կառավարությունը հրավիրված արտահերթ նիստում որոշում կայացրեց Հայաստանում 5–րդ անգամ երկարաձգել մարտի 16–ից հայտարարված արտակարգ դրությունը։ Այն կավարտվի սեպտեմբերի 11–ին, ժամը 22։00–ին։

17
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արտակարգ դրություն, կորոնավիրուս, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Ի՞նչ պետք է իմանան Արցախ մեկնողները
Կորոնավիրուսի հետևանքները մեղմելու ծրագրերով 144 մլրդ դրամ է տրամադրվել
Արցախի նախագահի նստավայրը հնարավոր է՝ Շուշի տեղափոխեն
Պարետի որոշումը խախտողները. դադարեցվել է ավելի քան 5000 կազմակերպության գործունեություն
Резиденция президента НКР. Степанакерт

Արցախի նախագահի նստավայրը հնարավոր է՝ Շուշի տեղափոխեն

62
(Թարմացված է 18:26 12.08.2020)
Քննարկվում է նաև Ազգային ժողովի գործունեությունը հետագայում Շուշիում ծավալելու հնարավորությունը։

ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի նստավայրը կարող է մայրաքաղաք Ստեփանակերտից Շուշի տեղափոխվել։ Նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ի իր էջում տեղեկացնում է, որ երեկ Խորհրդարանում նման ակնարկ է արել հանրապետության նախագահը։

«Քննարկվում է նաև Ազգային ժողովի գործունեությունը հետագայում Բերդաքաղաքում ծավալելու հարցը: Բնականաբար, վերջնարդյունքում նշված մարմիններից մեկը կմնա Ստեփանակերտում, մյուսը՝ Շուշիում»,- գրել է Պողոսյանն ու առաջարկել արցախցիներին գրառման մեկնաբանություններում իրենց կարծիքն արտահայտել՝ պետական ո՞ր ինստիտուտի գործունեությունն են նպատակահարմար գտնում Շուշիում:

Րոպեների ընթացքում Պողոսյանի գրառման տակ մեծ թվով մեկնաբանություններ են հայտնվել։ Հիմնականում բոլորն առաջարկում են՝ նախագահականը մնա մայրաքաղաքում, իսկ Ազգային ժողովը տեղափոխվի։

«Հայրենի երկրի մայրաքաղաքում նախագահի նստավայրը ավելի կարևոր ու կապող օղակ է։ Մայրաքաղաքն է պետության դեմքը։ Իսկ ԱԺ-ի գործունեությունը Շուշիում էլ ավելի շահավետ կլինի թե՛ մեր ժողովրդի, թե՛ միջազգային հանրության համար։ Կարձանագրենք աշխույժ ելումուտ հայոց բերդաքաղաքում, որտեղ երազում էր թեյ խմել ոմն Մեհրիբան Ալիևան։ Շուշին իր վերաբնակեցմամբ և աշխույժ նիստուկացով թող ցնծա աշխարհին»,- գրել է օգտատերերից մեկը։

Արցախի նախագահը պարգևատրել է հակառակորդի ԱԹՍ-ն խոցած զինծառայողներին

«Նախագահականի շենքը պետական սեփականություն է, իսկ ԱԺ-ն վարձակալությամբ է այդ շենքում։ ԱԺ-ն տեղափոխեք, միանգամից գումար էլ կխնայեք»,- նշել է մեկ ուրիշը։

Իհարկե, կան նաև օգտատերեր, որոնք դեմ են թե՛ նախագահական նստավայրի, թե՛ Ազգային ժողովի տեղափոխմանը, փոխարենն առաջարկում են առանձին նախարարություններ տեղափոխել։

Մենք հարկադրված ենք ամեն օր պատրաստ լինել պատերազմի. Արայիկ Հարությունյան

62
թեգերը:
օգտատեր, Արայիկ Հարությունյան, Նախագահ, Արցախ
Ըստ թեմայի
Օնիկ Գասպարյանն Արցախում է. նա այցելել է առաջնագիծ
Արցախի ՊՆ–ն հայտարարություն է տարածել. դիպուկահարներ են պետք և ոչ միայն
Ադրբեջանը շուրջ 2800 կրակոց է արձակել Արցախի ուղղությամբ
Եվս մեկ ինքնաթիռ․ Արցախն օգնության խմբաքանակ է ուղարկել Լիբանան
Եվգենի Պետրոսյանը և Տատյանա Բրուխունովան

Ամեն ինչ հանուն երիտասարդ կնոջ. 74-ամյա Պետրոսյանը «հրաշք–հաբ» է խմել և «երիտասարդացել» է

0
(Թարմացված է 10:24 13.08.2020)
74 տարեկան արտիստը 44 տարեկան իրավաբանին հաղթել է բազկամարտում, սակայն նրան «բռնել» են դոպինգի վրա։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի – Sputnik. Հայտնի հումորիստ 74–ամյա Եվգենի Պետրոսյանը փորձում է հնարավոր բոլոր միջոցներով երիտասարդանալ հանուն 31-ամյա կնոջ` Տատյանա Բրուխունովայի։ Այս անգամ արտիստը ցուցադրել է իր ուժը` գաղտնի հաբ խմելով։

Իրավաբան Սերգեյ Ժորինը Instagram–ի իր էջում Պետրոսյանի մասնակցությամբ հումորային տեսանյութ է հրապարակել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է երգիծաբանը խմում հրաշք–հաբը և մարտի բռնվում իրավաբանի հետ։

«Միայն թե չխաբես», – պահանջում է Պետրոսյանը, թեև անձամբ խարդախություն էր արել։

Բազկամարտի մեկնարկից մի քանի րոպե անց արտիստը հաղթանակ տարավ իր 44-ամյա փաստաբանի նկատմամբ։

«Եվգենի Պետրոսյանը ներկայացրեց տղամարդու ուժի գաղտնիքը, հաղթեց ինձ մրցման մեջ, սակայն որակազրկվեց դոպինգ–թեստն անցնելուց հետո», – գրել է Ժորինը։

Մրցման վերջում փաստաբանը սեղմեց Պետրոսյանի ձեռքը։

«Պետրոսյան, կեցցե՛ս։ Իսկ ինձ էլ կարելի՞ է այդ դեղահաբից։ Ձգտելու տեղ կա։ Երկուսդ էլ կեցցեք», – գրում են երկրպագուները մեկնաբանություններում։

Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա 30 տարի համատեղ կյանքից հետո  բաժանվել է իր չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից։

Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը փոխել է «այրու կերպարն» ու որոշել գիրք կարդալ

Մամուլը բազմիցս գրել է, որ Պետրոսյանն ու Բրուխունովան երեխա ունեն, սակայն առայժմ կողմերից ոչ մեկը չի հաստատել այդ տեղեկությունը։ 74-ամյա երգիծաբանը հասուն դուստր ունի՝ Վիկտորյան։ Կարանտինի պատճառով վերջինս մնացել է Մոսկվայում և ինքնամեկուսացել է Ստեպանենկոյի բնակարանում, որին աջակցում էլ նա ամուսնալուծությունից հետո։

0
թեգերը:
տեսանյութ, Դեղ, Տատյանա Բրուխունովա, Եվգենի Պետրոսյան
Ըստ թեմայի
«Բոլորը կպատժվեն ըստ արժանվույն». Եվգենի Պետրոսյանի կինն արձագանքել է մեղադրանքներին
«Այսպես գեղեցիկ է». Եվգենի Պետրոսյանի երիտասարդ կինը պարծեցել է իր ճաշակով
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջից երեխա է ունեցե՞լ. հումորիստի ծանոթը փակագծեր է բացել