Հայկական բանակի զինծառայողներ. արխիվային լուսանկար

Զինվորների մահվան դեպքերի առթիվ կազմվել են քննչական խմբեր և գործուղվել կայազորային բաժին

51
(Թարմացված է 14:23 15.02.2020)
Կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանի և շարքային Տիգրան Մանվելյանի մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերն ընդունվել են վարույթ։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերով կազմված քննչական խմբերը գործուղվել են կայազորային քննչական բաժին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։

«Վերջին օրերին բանակում արձանագրված մահվան դեպքերի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ա.Ասլանյանը, ԶՔԳՎ հատկապես կարևոր գործերի քննության վարչության պետի տեղակալներ Ա. Մովսիսյանը և Ա. Սարգսյանը, նույն վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ս.Գասպարյանը և ՀԿԳ քննիչ Գ.Ավետիսյանը երեկ գործուղվել են կայազորային քննչական բաժին»,–նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

2020թ. փետրվարի 12-ին կրտսեր սերժանտ Տիգրան Մխոյանի և շարքային Տիգրան Մանվելյանի մահվան դեպքերի առթիվ քննվող քրեական գործերը ընդունվել են վարույթ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք` Արցախի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում փետրվարի 12-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, մահացել էր ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը:

Բացի այդ, նույն օրը` ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացել էր 2000թ. ծնված Տիգրան Հուսիկի Մխոյանը։

Մահացած 23-ամյա սպան ծրագրավորող էր, երկու կարմիր դիպլոմ ուներ. մանրամասներ

Երեկ, ցավոք, ևս մեկ զինծառայողի մահվան մասին հայտնի դարձավ. փետրվարի 14-ին, ժամը 19:00-19։30–ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում ճակատի շրջանում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 1997թ. ծնված լեյտենանտ Հայկ Ասրյանը:

Արցախում զինծառայողներ են մահացել

51
թեգերը:
Բանակ, Քրեական գործ, ՀՀ քննչական կոմիտե, Զինվոր
Ըստ թեմայի
Ձնահյուսի տակ մնացած զինծառայողները դեպքի պահին խրամատում են եղել. նոր մանրամասներ
«Ձյան շերտը բացվեց, մենք ձորը սահեցինք». զինվորը պատմում է ողբերգական դեպքի մասին
Զինծառայողների մահվան դեպքերով քրգործեր են հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Արցախում կրկին զինծառայող է մահացել