Զինծառայողի գլխարկ

Արցախում 19-ամյա զինծառայողը հանկարծամահ է եղել

280
(Թարմացված է 20:43 09.02.2020)
Զինվորի մահվան դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի – Sputnik. Արցախում 19-ամյա զինծառայողը հանկարծամահ է եղել։ Ինչպես տեղեկացնում են Արցախի պաշտպանական գերատեսչությունից, փետրվարի 9-ին, ժամը 07:45-ի սահմանում ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով, հանկարծամահ է եղել զինծառայող Վալերի Նելսոնի Պետրոսյանը (ծնվ. 2001թ., Ստեփանակերտի ԶԿ):

Արտակ Դավթյանը խոսեց «էլիտար» զորամասի և իր որդիների ծառայության մասին

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն.հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

280
թեգերը:
Մահ, Զինվոր, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի ՊԲ–ն խոսել է աղմուկ հանած «էլիտար» զորամասի մասին և մանրամասներ ներկայացրել
Արցախում 20-ամյա զինծառայողի մահվան գործով մի շարք սպաների զորացրել են ԶՈՒ շարքերից. ՊԲ
Արցախում զինվորական երդմնակալությունից վերադառնալիս տղամարդը հանկարծամահ է եղել