Ամերիկացի բլոգեր Դևիդ Հոֆմանը

Արցախի ժենգյալով հացը գլխապտույտ է առաջացրել ամերիկացի բլոգերի մոտ. տեսանյութ

124
(Թարմացված է 18:17 06.02.2020)
Արցախի հետ իր ծանոթությունը հայտնի ամերիկացի բլոգերը սկսել է հասնելուն պես ժենգյալով հաց համտեսելով։

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հայաստանի բարձր լեռները, Արցախի մաքուր օդը և արցախյան խոհանոցի այցեքարտ հանդիսացող հայտնի ժենգյալով հացը պարզապես ցնցել են հայտնի ամերիկացի բլոգեր Դևիդ Հոֆմանին։ Այս մասին նա պատմել է Youtube–ում հրապարակած իր տեսանյութում։

«Նյու Յորք Թայմսն» անդրադարձել է արցախյան ժենգյալով հացին

Հոֆմանը շրջագայում է աշխարհով մեկ։ 2019 թվականի հոկտեմբերին նա այցելեց Հայաստան և Արցախ։

Պատմության մեջ առաջին անգամ Արցախում աշխարհի ամենամեծ ժենգյալով հացը կթխեն

Հոֆմանն իր ճանապարհորդությունը սկսեց Իջևանից և Դիլիջանով ուղևորվեց Արցախ։ Դևիդի վրա մեծ տպավորություն էր գործել Արցախի բնությունը։ Նա անվանեց այն շատ գեղեցիկ և, միևնույն ժամանակ, վայրի։

Ինչ վերաբերում է ժենգյալով հացին, ապա առաջինը, ինչ կարողացավ արտաբերել բլոգերն այն համտեսելուց հետո, հետևյալն էր. «Օ՜, օ՜, օ՜։ Հիասքանչ է»։

«Այս հացը պատրաստելու համար 17 տեսակ կանաչի են օգտագործում։ Համը սպանախ և կաղամբ է հիշեցնում։ Շատ թեթև և համեղ սնունդ է։ Ինձ դուր եկավ այդ «ամենականաչ» հացը, որ երբևէ կերել էի», – ավելացրեց Հոֆմանը։

Ավելի վաղ ամերիկյան New York Times պարբերականը հոդված էր նվիրել ժենգյալով հացին։ 2019 թվականի նոյեմբերից ԱՄՆ–ի ռեստորաններից մեկում սկսել են ղարաբաղյան այդ հացը պատրաստել։

Արցախցուն կարելի է 1 հարցով նեղացնել. գուդումը՞ս ժենգյալով հացին պատմության առավելությունը

124
թեգերը:
տեսանյութ, ժենգյալով հաց, Արցախ, Բլոգեր, ԱՄՆ
Ըստ թեմայի
Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել. այն գրանցվել է «Դյուցազնագրքում»
Միշան «Ձայնը. Երեխաների» երկրպագուներին ներկայացրել է Արցախը և պատմել ժենգյալով հացի մասին
Մին ասի`«կծմնձուկ». արցախցիները փորձության էին ենթարկում ժենգյալով հացի փառատոնի հյուրերին