Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Հանրությունը պետք է տեղյակ լինի` ինչի շուրջ են բանակցում Ղարաբաղի հարցում. Վանեցյան

90
(Թարմացված է 13:10 06.02.2020)
Արթուր Վանեցյանը կարծում է, որ եթե ներկայիս իշխանությունը բանակցում է Ադրբեջանի հետ և չի հայտարարում` ինչ են խոսում, դա վտանգ է պարունակում իր մեջ։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կարծում է, որ Ղարաբաղի հարցում Ադրբեջանի հետ բանակցությունների մասին հանրությունը պետք է տեղյակ լինի։ Վանեցյանը նման կարծիք է հայտնել երեկ մի շարք տպագիր լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ։

«Ղարաբաղի հարցում վերջին երկու տարիների ընթացքում շատ իրարամերժ հայտարարություններ են լինում. մի կողմից իշխանություններն ասում են, որ իրենք չեն բանակցում, բայց մենք տեսնում ենք, որ կան որոշակի շփումներ և բանակցությունների նման գործընթացներ են տեղի ունենում։ Բանակցությունների այլընտրանքը պատերազմն է, իսկ պատերազմ մեր երկրին պե՞տք է այսօր, թե՞ ոչ»,–ասել է Վանեցյանը։

Նրա խոսքով` անկախ այն հանգամանքից` կհաղթենք, թե կպարտվենք պատերազմում, հայաստանյան իշխանությունները պարտավոր են անել ամեն ինչ, որպեսզի ապահովեն բանակցությունների խաղաղ գործընթացը։

Վանեցյանն ասել է` ում համար է «Կանգ առ»–ի կոչ արել Փաշինյանին. «Ժողովուրդ»

Մյուս կողմից, եթե կան բանակցություններ, որոնց մասին իշխանությունը չի հայտարարում, դա էլ, ըստ Վանեցյանի, այլ վտանգ է պարունակում։ Իհարկե, բանակցությունները պետք է ունենան գաղտնի մաս, բայց Վանեցյանը կարծում է, որ հանրությունը պետք է որոշակիորեն տեղեկացված լինի` ինչի շուրջ են խոսում հակառակորդ երկրի հետ։

«Մենք ունենք կարևոր երեք սկզբունք` Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անքակտելի է և կոնֆլիկտի լուծումը կարող է լինել միայն փաթեթային տարբերակով»,–ասաց Վանեցյանը։

Դավիթ Շահնազարյանը` ժնևյան բանակցությունների մասին. «Եղել են համաձայնություններ»

Հիշեցնենք, որ հունվարի 29–ին և 30–ին Ժնևում կայացել էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Հունվարի 29–ին արտգործնախարարների հանդիպումը տևել էր 7 ժամ, իսկ հունվարի 30–ին շարունակվել ևս 4 ժամ։

ՀՀ ԱԳՆ–ն հայտարարություն էր տարածել` ասելով, որ Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանակցությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ամենաինտենսիվն են եղել վերջին տարիների ընթացքում։

Անորոշություն բանակցություններում. ուզում ենք իմանալ` ինչպիսին է լինելու խաղաղությունը

90
թեգերը:
Էլմար Մամեդյարով, Զոհրաբ Մնացականյան, Իշխանություն, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ադրբեջան, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
«Զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ». Օհանյանը` ղարաբաղյան բանակցությունների մասին
Մինասյան․ «Առաջիկայում ինտենսիվ բանակցություններ, լուրջ առաջընթաց դժվար է ակնկալել»
Ադրբեջանը նահանջե՞լ է. ինչպես Երևանը և համանախագահները փրկեցին բանակցությունները