Զինծառայող

Արցախում 20-ամյա զինծառայողի մահվան գործով մի շարք սպաների զորացրել են ԶՈՒ շարքերից. ՊԲ

437
(Թարմացված է 11:56 06.02.2020)
Վահրամ Ավագյան մահվան գործը նոր զարգացումներ է ստանում. Արցախի պաշտպանության նախարարությունը խիստ քայլեր է ձեռնարկել։

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՊԲ զորամասերից մեկում հունվարի 30-ին տեղի ունեցած մահվան դեպքի հանգամանքները պարզելու համար բանակի հրամանատարի հրամանով ստեղծված հանձնաժողովը ծառայողական քննություն է անցկացրել, որի ընթացքում որոշվել է մի շարք ավագ սպաների, այդ թվում՝ զորամասի հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալին և դիվիզիոնի հրամանատարին զորացրել զինված ուժերի շարքերից: Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։

«Նույն գործի շրջանակում խիստ կարգապահական տույժերի են ենթարկվել զորամասի հրամանատարն ու նրա տեղակալները, իսկ որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել է պաշտոնի իջեցում»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հետաքննությունը շարունակվում է, և տույժի ենթարկված տվյալ պաշտոնատար անձիք այդքանով հանդերձ չեն ազատվում հետագա հնարավոր քրեական պատասխանատվությունից:

Հիշեցնենք` ՊԲ զինծառայող, 20-ամյա Վահրամ Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, զորամասում, հրազենային վնասվածքից։

Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են ծառայակիցներ Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը։

Արցախի ՊԲ–ն խոսել է աղմուկ հանած «էլիտար» զորամասի մասին և մանրամասներ ներկայացրել

Հունվարի 30-ին Արցախում մահացած ժամկետային զինծառայող Վահրամ Ավագյանի հարազատները փետրվարի 2-ին որոշել էին նրա դագաղը ոտքով տեղափոխել Երևան: Նրանք չեն հավատում, որ իրենց որդին ինքնասպան է եղել և պահանջում էին արդար քննություն։ Ճանապարհին, սակայն, նրանց մոտեցավ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հորդորեց գյուղ վերադառնալ ու խոստացավ, որ գործն ամբողջությամբ բացահայտվելու է։

Երբ թշնամին նաև ներսից է. ինչո՞ւ է բանակում մթնոլորտը սպանող

437
թեգերը:
Մահ, զինծառայող, Արցախ
Ըստ թեմայի
Դավիթ Տոնոյանն ու Արտակ Դավթյանը մասնակցել են մահացած զինծառայողի հուղարկավորությանը
«Շատ խելոք, դաստիարակված երեխա էր». համագյուղացիները պատմել են մահացած զինծառայողի մասին