Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայանն իր թեկնածությունն է առաջադրելու Արցախի նախագահական ընտրություններում

121
(Թարմացված է 21:35 05.02.2020)
Արցախի պահպանողական կուսակցությունը` Բաբայանի գլխավորությամբ, մասնակցելու է Արցախի խորհրդարանական և նախագահական ընտրություններին։

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը իր թեկնածությունն է առաջադրել Արցախի նախագահական ընտրություններում։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հրապարակել է հենց Դավիթ Բաբայանը։

«Այսօր կայացել են Արցախի պահպանողական կուսակցության (ԱՊԿ) արտահերթ համագումարը և խորհրդի նիստը:


Համագումարի և խորհրդի նիստի որոշումների համաձայն Արցախի պահպանողական կուսակցությունը մասնակցելու է խորհրդարանական և նախագահական ընտրություններին՝ ԱՊԿ առաջնորդ Դավիթ Բաբայանի գլխավորությամբ»,–գրել է Բաբայանը:

Նշենք` Արցախի համապետական ընրությունները կկայանան 2020թ-ի մարտի 31-ին։

Հիշեցնենք` գործող նախագահ Բակո Սահակյանն արդեն հայտարարել է, որ 2020 թվականի ընտրությանը չի մասնակցելու։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ազգային միասնության բանաձևերը

Այս պահին նախագահի հավանական թեկնածուներն են Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պատգամավոր Հայկ Խանումյանը, ԱԽ նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը, պատգամավորներ Վահան Բադասյանն ու Ռուսլան Իսրայելյանը, «Արցախյան արվեստի ֆորում» հիմնադրամի տնօրեն Քրիստին Բալայանը և ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը։

121
թեգերը:
Բակո Սահակյան, Դավիթ Բաբայան, Նախագահ, Ազգային ժողովի ընտրություններ, Ընտրություններ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Հայաստան
Ըստ թեմայի
Երբ թշնամին նաև ներսից է. ինչո՞ւ է բանակում մթնոլորտը սպանող
Արցախի ՊԲ–ն խոսել է աղմուկ հանած «էլիտար» զորամասի մասին և մանրամասներ ներկայացրել
«Մորս շիրիմն էլ են քանդել». «Սպարտակի» հայ ֆուտբոլիստը` Բաքու գնալու արգելքների մասին
Զոհրաբ Մնացականյանն ու Մինսկի խմբի համանախագահները

Զոհրաբ Մնացականյանն ու Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են

373
(Թարմացված է 20:36 24.10.2020)
Հանդիպման ընթացքում ընդգծվել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն ԱՄՆ–ում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Կողմերը վերահաստատեցին ռազմական գործողությունների դադարեցման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման և վերիֆիկացիոն մեխանիզմներով պահպանվող կայուն հրադադարի անհապաղ հաստատումը»,– նշված է հաղորդագրության մեջ:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ գործընթացը շարունակելու անհրաժեշտությունը:

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Ադրբեջանը մինչև այսօր էլ խախտում է հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները։

373
թեգերը:
ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Զոհրաբ Մնացականյան, Արցախ, Հայաստան
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Փաշինյանի ու Ալիևի` Մոսկվայում հանդիպելու պատրաստակամությունը
ՀՀ ԱԳՆ–ն հերքում է Ադրբեջանի հերթական մանիպուլյատիվ հայտարարությունը
Քանի դեռ հակամարտությունը Ղարաբաղում է, ՀԱՊԿ-ի օգնության մասին խոսելը կոռեկտ չէ. ՌԴ ԱԳՆ
Армия обороны НКР опубликовала очередной сбитый беспилотник азербайджанских ВС

Թշնամու հերթական խոցված անօդաչուն. ՊԲ–ն լուսանկար է հրապարակել

107
(Թարմացված է 20:20 24.10.2020)
Միայն մեկ օրում հայկական զինված ուժերը ադրբեջանական 11 անօդաչու թռչող սարք են խոցել։

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Արցախի պաշտպանության բանակը հակաօդային պաշտպանության ուժերի խոցած թշնամական հերթական անօդաչուի լուսանկարն է հրապարակել:

Նշենք, որ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook–ի իր պաշտոնական էջում հրապարակել էր հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները։ Ըստ հաղորդագրության` վերջին մեկ օրում թշնամին կորցրել է 11 ԱԹՍ, 2 ՏՕՍ-1, 12 զրահատեխնիկա։ Մեկ օրում Ադրբեջանը 75 զոհ է տվել։

Այսպիսով` 27 օր շարունակվող պատերազմի ընթացքում հակառակորդը կորցրել է 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ: Ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա Ադրբեջանում արդեն 6614 զինծառայող է զոհվել։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 24-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 963 զինծառայողներ և 37 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6614 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 217 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Հայը, «սիրիացին» ու բելառուսը. «հին գելերը» մեկնել են առաջնագիծ

Սեպտեմբերի 29–ին և հոկտեմբերի 1–ին ադրբեջանական զինուժը կրակ է բացել նաև Հայաստանի ուղղությամբ։ Մասնավորապես թիրախավորվել են Վարդենիսն ու Մեծ Մասրիկը։ 

Պատերազմ Արցախում` առանց սեփական զինվորների. ո՞րն է Էրդողանի գերնպատակը

107
թեգերը:
անօդաչու թռչող սարք, Արցախ, Ադրբեջան
Ըստ թեմայի
Ինչպես ունենալ ԱԹՍ-ների մեր բանակը. Կարեն Վարդանյանի ընտանիքի առաջարկն ու առաջին ներդրումը
ՀՕՊ ստորաբաժանումները Հայաստանի ուղղությամբ խոցել են թշնամու ԱԹՍ. լուսանկարներ
Կանադական ընկերությունը դադարեցնում է ԱԹՍ–ների շարժիչների մատակարարումը Թուրքիա
Օգտատերը կեղծ տեղեկություն է կարդում

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ը ապացույցներ ունի

210
(Թարմացված է 21:03 24.10.2020)
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ձեռք բերած ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի - Sputnik. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ձեռք է բերել և հրապարակել օբյեկտիվ բնույթի ապացույցներ այն մասին, որ ադրբեջանցիներն ապօրինաբար տիրանում են սոցիալական ցանցերի հայկական օգտահաշիվների գաղտնաբառերին ու սկսում են կառավարել այդ էջերը: ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրառում է արել Facebook-ի իր էջում։

«Այս պահին հրապարակում եմ ընդամենը մի քանի ապացույց: Այս պահի մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ խոսքը գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների մասին է:Այս և մյուս բոլոր նյութերը փաստագրված են Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը կողմից՝ միջազգային մարմիններին ըստ իրավասության ուղարկելու նպատակով»,–գրել է Թաթոյանը:

Նրա խոսքով`ապացույցները վկայում են, որ սոցիալական ցանցերի այդ էջերը կամ օգտահաշվիներն ակտիվացվում են ադրբեջանական IP (Internet Protocol) տիրույթից:

Նշենք, որ հայկական օգտատերերի նշված էջերից տարածվում է ատելություն: Տարածվում են նաև Հայաստանում և Արցախում հասարակական ու քաղաքական ներքին թշնամանք հրահրող, հասարակությունում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնող նյութեր:

Ադրբեջանն ունի բազմաթիվ զոհեր ու չի ցանկանում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր է հանել դեպքեր, երբ այդ նյութերն արժանանում են հայկական օգտահաշիվների արձագանքի՝ ակնհայտորեն չիմանալով, որ էջը կառավարվում է Ադրբեջանից:

Թաթոյանը հորդորում է բացառիկ զգուշություն ցուցաբերել սոցիալական ցանցերով տարածվող նյութերից օգտվելիս կամ դրանք տարածելիս:

Ադրբեջանցի ռազմագերու վիրահատությունը բարեհաջող է անցել. Շուշան Ստեփանյան

210
թեգերը:
Արման Թաթոյան, գերի, Հայաստան
Ըստ թեմայի
Ռազմագերիներին ստիպողաբար խոսեցնելը թշնամու անզորության հստակ ցուցիչն է. Հովհաննիսյան
Արտակ Բեգլարյանը մի քանի խնդրանքով դիմել է հայրենակիցներին
Ադրբեջանցի ռազմագերին պատմում է` ինչպես են իրեն վիրավոր թողել ռազմի դաշտում ու փախել