Զորամաս

Արցախի ՊԲ–ն խոսել է աղմուկ հանած «էլիտար» զորամասի մասին և մանրամասներ ներկայացրել

385
(Թարմացված է 14:27 04.02.2020)
ԱՀ պաշտպանության բանակը մեկնաբանել է արցախյան զորամասերից մեկի շուրջ բարձրացած աղմուկն ու մամուլում հայտնված տեղեկությունները։

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik. Մամուլում ու հանրային շրջանակներում երեկվանից շոշափվող արցախյան զորամասն իրավամբ ունի «էլիտարի» համբավ։ Այս մասին իր տարածած հաղորդագրության մեջ նշում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ, սակայն նշվում է, որ զորամասն էլիտար է ոչ թե նրանով, որ այդտեղ են իրենց ծառայությունն անցնում բարձրաստիճան պաշտոնյաների որդիները, այլ նրանով, որ ինչպես Արցախյան առաջին պատերազմում, այնպես էլ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմում լուրջ դերակատարություն է ունեցել հակառակորդի լայնածավալ հարձակումները կասեցնելու և զինադադար պարտադրելու գործում:

«Ինչ վերաբերում է զորամասում բարձրաստիճան պաշտոնյանների որդիների ծառայության մասին շրջանառության մեջ դրված «փաստին», ապա դա ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական շահարկում, քանի որ զինված ուժերում նորակոչիկ անձնակազմի ծառայության վայրը որոշվում է բացառապես վիճակահանության սկզբունքով, այն պարտադիր է բոլոր զինակոչիկների համար՝ անկախ նրանց ծնողների կամ հարազատների զբաղեցրած դիրքից»,– ասված է հաղորդագրության մեջ։

Անդրադառնալով զորամասում տեղ գտած դեպքերին, այդ թվում` զինվորի մահվան վերջին դեպքին, Արցախի ՊԲ–ն նշում է, որ դրանցով զբաղվում են պատկան մարմինները, որոնց աշխատանքի ավարտին մեղավորները պատասխանատվության կենթարկվեն։

«Շատ խելոք, դաստիարակված երեխա էր». համագյուղացիները պատմել են մահացած զինծառայողի մասին

Հիշեցնենք` auroranews.am-ը փետրվարի 3-ին «Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը. ուշագրավ մանրամասներ» վերնագրով տեղեկատվություն էր հրապարակել ս.թ. հունվարի 30-ին Արցախի զորամասերից մեկի զինծառայող Վահրամ Ավագյանի մահվան հետ առնչվող զինծառայողների ու տվյալ զորամասի մասին։

Ըստ աղբյուրի այս զորամասը «հարուստների երեխեքի» զորամաս է, ովքեր Ղարաբաղում ծառայում են, բայց դիրքեր «չեն բարձրանում»։

Հոդվածում ներկայացված զինծառայող Արայիկ Սարգսյանն, ըստ հեղինակի, զորամասում զբաղվում է դրամահավաքությամբ։ Զինվորներն էլ ավելորդ խնդիրներից խուսափելու համար նրան են տալիս իրենց ստանալիք գումարները։ Հոդվածում Վահրամ Ավագյանի մահվան պատասխանատվությունը ևս վերագրվում է Արայիկ Սարգսյանի այդ գործունեությանը։ «Աֆիցերները բան չեն անում, լրիվ «բեսպրիդել» է տիրում այդ զորամասում, վախենում են ինչ-որ բան անեն»,– հոդվածում մեջբերվում է զինծառայողներից մեկի խոսքը։

Հոդվածում ներկայացվում են նաև «էլիտար» զինվորները` Արցախի ԱԱԾ Հակահետախուզության գլխավոր վարչության պետի, նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի որդիների լուսանկարը` «դիվիզիոնի ասող» Արայիկ Սարգսյանի, Վաչե Հայրապետյանի ու Խաչիկ Գասպարյանի հետ։

Հիշեցնենք, Դավիթ Առաքելի Մովսիսյանը, Խաչիկ Արմենի Գասպարյանը և Սպարտակ Արթուրի Ավետիսյանը ձերբակալվել էին Վահրամ Ավագյանի մահվան դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։

Արցախի ռեստորաններից մեկում Փաշինյանին ՀԴՄ չեն տվել. «Կտրոն չխփողը գողանում է զինվորից»

Ըստ աղբյուրի՝ Խաչիկ Գասպարյանը անմիջական մեղավորություն չունի Վահրամի մահվան հետ, բայց քանի որ «թիկունք չունի», ձերբակալվածների թվում է։

Հիշեցնենք` ՊԲ զինծառայող, 19-ամյա Վահրամ Ավագյանը մահացել էր հունվարի 30-ին, ժամը 13:15-ի սահմանում, զորամասում, մահացու հրազենային վիրավորումից։

Նշենք, որ աղմուկ հանած զորամասը հրետանային զորամաս է, Ստեփանակերտից ոչ հեռու։

385
թեգերը:
Ստեփանակերտ, զորամաս, Զինված ուժեր, Զինվոր, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
11 ժամ տևած բանակցություններ. ի՞նչ կտա արցախյան գործընթացին Ժնևի հանդիպումը
Արցախի բանակցությունները Թուրքիային ստիպել են «դուրս գալ որջից». ինչ է Անկարան առաջարկում
Արցախի զորամասերից մեկում զինվորը կրակել է իր ոտքին