Դիրքեր

Արցախում 2 վիրավոր ունենք

486
(Թարմացված է 14:26 24.01.2020)
Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, ցույց կտա քննությունը։ Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի — Sputnik. Արցախի Պաշտպանության բանակում 2 զինծառայող վիրավորում են ստացել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Արցախում պայմանագրային զինծառայողը մահացել է ձորն ընկնելու պատճառով

«Երկու վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը ծանր է, մյուսը` միջին ծանրության է։ Այլ մանարմասներ չեմ կարող հայտնել:
Վիրավորներից մեկը 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանն է, հենց նրա վիճակն է ծանր»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` դեպքը գրանցվել է զորամասերից մեկի տարածքում։ Թե ինչ հանգամանքներում է տեղի ունեցել, ցույց կտա քննությունը։ Այս պահին այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ՀՀ ՊՆ–ն հորդորում է հետևել պաշտոնական լրահոսին։

Արցախում վիրավորված զինծառայողներից մեկը վնասվածք է ստացել գլխի շրջանում. մանրամասներ

486
թեգերը:
Վիրավոր, Զինվոր, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Հայաստանը դիտարկում է գերիների հարազատների տեսակցություններ կազմակերպելու հնարավորությունը
Հովհաննիսյան. «Մեջլիսի ընտրություններն ազդեցություն չեն ունենա բանակցությունների վրա»
Առաջընթաց կա «փոքր քայլերի» հարցում. ՌԴ ԱԳՆ–ն` ղարաբաղյան կարգավորման մասին