Շուշիի բերդ

Շուշիի բերդի երեք աշտարակներն այս տարի կկոնսերվացվեն

104
(Թարմացված է 11:37 23.01.2020)
Վերականգնման փուլում են գտնվում Շուշիի «Գոհար Աղա» մզկիթը, Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի «Ծաղկավանք» եկեղեցին։

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի — Sputnik. Արցախի մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը հայտնել է, որ 2020-ին կկոնսերվացվեն Շուշիի բերդի երեք աշտարակները. տեղեկանում ենք նախարարության Facebook սոցիալական ցանցի պաշտոնական էջից։

«Մասնավոր հատվածի կամ բարեգործական հիմնադրամների աջակցությամբ և ֆինանսավորմամբ ավարտվել կամ վերականգնման փուլում են գտնվում Շուշիի «Գոհար Աղա» մզկիթը, Հադրութի շրջանի Ծակուռի գյուղի «Ծաղկավանք» եկեղեցին, Մարտակերտի շրջանի Երիցմանկանց վանքը, Մարտունու շրջանի Ամարասի վանքը»,–լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով` նախորդ տարի Արցախ է այցելել 41 963 օտարերկրյա զբոսաշրջիկ ՝ գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը 46.7% -ով(28 588): Արցախի զբոսաշրջային գրավչությունները ներկայացվել են միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներում:

Հովհաննիսյանը նշել է` մշակույթի ոլորտում իրականացված քաղաքականությունը միտված էր մշակութային ժառանգության պահպանմանը, տարածմանն ու հանրահռչակմանը, ժամանակակից արվեստի զարգացմանը։

«Հարսանիք Շուշիում» օպերացիան սկսված է. Արմեն Գրիգորյանը հարսանեկան լուսանկար է հրապարակել

Հիշեցնենք, որ նախորդ տարի պեղման-ուսումնասիրման աշխատանքներ են կատարվել «Տիգրանակերտ» պետական պատմամշակութային արգելոցի տարածքում, Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում, Քաշաթաղի շրջանի Միրիկ գյուղի տարածքում՝ Միրիկի ամրոցում:

104
թեգերը:
մշակույթ, Հուշարձան, Արցախ
Глава МИД Армении Зограб Мнацаканян во время интервью общественному телевидению Карабаха (4 июля 2020). Степанакерт

Արցախի անվտանգությունը երբեք վտանգի տակ չի դրվի. Մնացականյանը` բանակցությունների մասին

31
ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ և՛ Հայաստանը, և՛ Արցախը բավարար ներուժ ունեն պաշտպանելու, պաշտպանվելու, և սպառնալիքների լեզուն խստորեն մերժված է հայկական կողմերի կողմից։

ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Արցախ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույց է տվել Արցախի հանրային հեռուստաընկերությանը։

Խոսելով Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի մասին` ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ անցած երկու տարիների ընթացքում մենք բավական դինամիկ գործընթացների մեջ ենք եղել խաղաղ կարգավորման առումով՝ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո և իրենց միջնորդությամբ աշխատելու ադրբեջանական կողմի հետ խաղաղ կարգավորման ամբողջ ծավալի, փաթեթի շուրջ։ Նրա խոսքով` քննարկվել են բազմաթիվ հարցեր, որոնք վերաբերում են մեզ համար կարևորագույն  և առաջնային խնդիրներին, որոնք բխում են համապարփակ, կայուն, տևական անվտանգության համակարգի և ամենակարևորը՝ նաև Արցախի կարգավիճակի հարցերից։

«Դրան զուգահեռ` մենք շատ էական և սկզբունքային հարց ունենք, որը վերաբերում է համապատասխան միջավայրի ձևավորմանը, որում տեղի է ունենում խաղաղ կարգավորումը, և որը վերաբերում է թե՛ էսկալացիայի ռիսկերի նվազեցմանը, թե՛ մարդկային շփումներին և հասարակություններին խաղաղությանը նախապատրաստելուն: Եվ վերջապես, երրորդ կարևոր, շատ էական ուղղությունը․ Արցախի ընտրված իշխանությունների և Արցախի ժողովրդի ավելի անմիջական մասնակցությունն է խաղաղ գործընթացին։ Ընդ որում, շատ էական է պահպանել և ամրապնդել խաղաղ կարգավորման հանդեպ սեփականության զգացումն Արցախի մոտ այն առումով, որ, ի վերջո, հարցը վերաբերում է Արցախին, Արցախի ժողովրդին, և կարգավորումը վերաբերում է առաջին հերթին նրանց»,–ասել է նախարարը։

Զոհրաբ Մնացականյանի խոսքով` տեսակոնֆերանսով շփման ընթացքում արդեն մեր կողմից անդրադարձ է արվել  բավական զգայուն մեկ հարցի. այն արտահայտվում է թշնամական հռետորաբանության շատ տեսանելի մակարդակով, որը տեսանք այս վերջին շրջանում։ «Դա բացասական ազդեցություն է ունենում միջավայրի վրա, որի շրջանակներում մենք իրականացնում ենք այս խաղաղ գործընթացը։ Անհնար է պատկերացնել, որ նման թշնամության սերմացման, տարածման պայմաններում հնարավոր է գործնական և արդյունավետ ձևով իրականացնել կարևորագույն գործառույթը, որը վերաբերում է խաղաղ գործընթացին»,–ասել է Մնացականյանը։

Մնացականյանն Արցախի ղեկավարությանն է ներկայացրել կարգավորման գործընթացի զարգացումները

Պատասխանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի հայտարարության մասին հարցին, որ այս հանդարտ ժամանակը պետք է օգտագործեն առաջնագծում դիրքերն ամրապնդելու համար` Մնացականյանն ասաց, որ հայկական կողմերը, Արցախն առավել քան վճռական է պաշտպանելու իր անվտանգությունը, իր կյանքի իրավունքը, իր ազատությունը։ «Հայաստանը եղել և մնում է Արցախի անվտանգության և ազատության միակ երաշխավորողը։ Ե՛վ Հայաստանը, և՛ Արցախը բավարար ներուժ ունեն՝ պաշտպանելու, պաշտպանվելու, և սպառնալիքների լեզուն խստորեն մերժված է հայկական կողմերի կողմից։ Մեզ համար առանցքային է մնում մեկ բան․ 1994 թ․ զինադադարի և զինադադարի պայմանագրի պահպանումը մնում են կարևորագույն պահանջներից մեկն այս գործընթացում։ Սա շահագրգռվածություն է բոլոր կողմերի համար։ Կրկին հստակ լինենք, որ հայկական կողմերն առավել քան պատրաստ են պաշտպանելու և պաշտպանվելու, բայց զինադադարն անհրաժեշտ պայման է՝ խաղաղ գործընթացի շրջանակներում արդյունավետորեն առաջ շարժվելու համար»,–ասել է նախարարը` հավելելով, որ անհնար է մի ձեռքով կրակել,  մյուս ձեռքով բանակցել։

Անդրադառնալով բանակցային գործընթացին Ստեփանակերտի ուղղակի մասնակցության հարցին` Մնացականյանը կրկին ընդգծել է, որ սա մեզ համար շատ կարևոր սկզբունքային հարց է։ «Արցախի մասնակցությունը գործընթացին պրակտիկ խնդիր է։ Սա որևէ կերպ չի նվազեցնում Հայաստանի պատասխանատվությունը և պարտավորություններն այս գործընթացում, բայց ամրագրում է շատ ավելի հստակ արդյունավետություն՝ խաղաղ գործընթացում ռեալ առաջընթաց ապահովելու համար»,–ասել է նա։

Անդրադառնալով բանակցությունների սպասվող նոր փուլերին` ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը ընդգծել է, որ չի կարող լինել մի իրավիճակ, երբ որևէ կերպ վտանգի տակ դրվեն Արցախի բնակչության, Արցախում ապրող մարդու անվտանգությունը, Արցախում բնակվող մարդու իրավունքների արտահայտումը՝ սկսած կյանքի իրավունքի պաշտպանությունից մինչև հավաքական ինքնորոշման իրավունքի արտահայտումը։

31
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Զոհրաբ Մնացականյան
Ըստ թեմայի
Արմատական առաջխաղացում չկա․ Զախարովան` ղարաբաղյան բանակցությունների մասին
Լեռնային Ղարաբաղի հարցով հեռակա համաժողով կանցկացվի․ Զախարովա
Ղարաբաղի հարցում փուլայնությունը նորություն չէ․ 3 հիմնական հարց է քննարկվում
Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը ընդունել են Զոհրաբ Մնացականյանին

Մնացականյանն Արցախի ղեկավարությանն է ներկայացրել կարգավորման գործընթացի զարգացումները

147
(Թարմացված է 18:19 04.07.2020)
Զոհրաբ Մնացականյանը, որն աշխատանքային այցով Արցախում է, հանդիպել է Արցախի նախագահի և Արցախի ԱԺ նախագահի հետ։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնահարցին։

ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի — Sputnik. Հուլիսի 4-ին Արցախ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, զրուցել ԼՂ խաղաղ գործընթացի մասին։

«Արցախի կողմի մասնակցությունը խաղաղ բանակցային գործընթացում կարևորագույն խնդիրներից մեկն է։ Դա պրակտիկ խնդիր է, քանի որ հարցը վերաբերում է անմիջապես Արցախի ժողովրդին, Արցախի ժողովրդի և Արցախի ղեկավարության մոտ խաղաղ գործընթացի հանդեպ այդ սեփականության զգացման ամրապնդմանը»,–ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով` Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի հետ ԼՂ հարցի առնչությամբ համատեղ երկխոսությունն ու աշխատանքը շարունակվում է։ 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Մնացականյանը նշել է, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ շարունակվում է աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է նաև Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի հետ: Հանդիպմանը Մնացականյանն ընդգծել է Արցախում համապետական ընտրությունների նշանակությունը՝ որպես Արցախի ժողովրդի վճռականության և կամքի արտահայտություն՝ կառուցելու սեփական ապագան մարդու իրավունքների և ժողովրդավարության հիմնարար սկզբունքների վրա:

«Սա շատ էական գործոն է Արցախի ժողովրդի համար բոլոր առումներով, ներառյալ այն, որ Արցախի ժողովուրդը ծանր փորձությունների միջոցով վաստակել է ազատ ապրելու իր իրավունքը և ամենայն պատասխանատվությամբ է կառուցում իր ապագան»,–ասել է Մնացականյանը։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին՝ Մնացականյանը Արթուր Թովմասյանին և ԱԺ պատգամավորներին ներկայացրել է օրերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ ունեցած տեսաժողովի արդյունքները:

Глава МИД Армении Зограб Мнацаканян на встрече с президентом Карабаха Араиком Арутюняном (4 июля 2020). Степанакерт
Զոհրաբ Մնացականյանը Արցախում

Հիշեցնենք, որ հունիսի 30-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի տեսակոնֆերանսը, որին մասնակցում էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։

Տեսակոնֆերանսի ընթացքում քննարկվել են առերես հանդիպումների և համանախագահների տարածաշրջան այցի հնարավորությունները՝ կախված համավարակային իրավիճակի զարգացումների հետ: Միևնույն ժամանակ ընդգծվել է գալիք ամիս հեռավար կապով շփումները շարունակելու պատրաստակամությունը:

147
թեգերը:
Մասիս Մայիլյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Զոհրաբ Մնացականյան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
«Արցախի սահմաններն անառիկ են». Արայիկ Հարությունյանն այցելել է դիրքեր. տեսանյութ
Արցախը կորոնավիրուսի դեմ պայքարում ԱՄՆ-ին կաջակցի «Made in Artsakh» պարագաներով
Արցախի իշխանությունները հետամուտ են լինելու տարածքային ամբողջականության վերականգնմանը
Թբիլիսի

Հայտնի է, թե որ երկրների համար է Վրաստանը բացում սահմանները

0
(Թարմացված է 14:55 08.07.2020)
Նշվում է, որ Վրաստանն առաջին հերթին սահմանները բացում է «անվտանգ» երկրների համար, որոնք այսպես կոչված «կանաչ գոտում» են։

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Առաջիկայում Վրաստանը սահմանները կբացի Գերմանիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի համար։ Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է կառավարության մամուլի խոսնակ Իրակլի Չիկովանին։

Սակայն նշված երկրներից այցելուների համար հատուկ պայմաներ են սահմանվելու։ Վրաստանի օդականավակայան ժամանելուն պես այցելուները ստիպված կլինեն հատուկ էլեկտրոնային հարցաթերթիկ լրացնել, որտեղ կնշվի, թե որտեղ են եղել ժամանումից 14 օր առաջ։ Զբոսաշրջիկները նաև պետք է նշեն, թե Վրաստանում որտեղ են կանգ առնելու, լրացնեն հասցեն և հեռախոսահամարը։

Սակայն Չիկովանին չի ասել, թե երբ են սահմանները բացվելու։

Վրաստանի ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին իր հերթին նշել է, որ մյուս երկրների համար Վրաստանը սահմանները կբացի, երբ նրանք հաղթահարեն նոր տիպի SARS-CoV-2 կորոնավիրուսի համաճարակը։ Նա ընդգծել է, որ այդպիսով իշխանությունները նախատեսում են վտանգը նվազագույնի հասցնել։

Չիկովանին խոստովանում է, որ այն երկրները, որտեղից Վրաստան էր ժամանում զբոսաշրջիկների առյուծի բաժինը (Հայաստանը Վրաստան այցելողների առաջատար եռյակում է՝ խմբ․), այսօր կա՛մ համաճարակի գագաթնակետին են, կամ դեռ չեն հաղթահարել այն։

Նա ընդգծել է, որ թեև ԵՄ-ում COVID-19-ը ավելի քիչ է տարածված, դա չի բացառում ռիսկի առկայությունը։ Կարող է և այնպես պատահել, որ Վրաստան նվազագույն քանակով զբոսաշրջիկներ ժամանեն, սակայն դա բավարար լինի վիրուսի նոր ալիքի տարածման համար։

Նշենք, որ Վրաստանի տնտեսության մեջ զբոսաշրջության չափաբաժինը 10-12% է։ Ավելի վաղ ԵՄ-ն Վրաստանը ներառել էր ԵՄ անդամ չհանդիսացող 15 անվտանգ պետությունների ցանկում, որոնց համար հուլիսի 1-ից սկսած սահմանները բաց են։ Վրաստանի համար սահմանները բացել են Շվեյցարիան, Հունգարիան, Գերմանիան, Լատվիան, Ֆրանսիան, Իսպանիան, Նիդեռլանդները և Իտալիան։

Վրաստանում կորոնավիրուսից հայ է մահացել. նա Հայաստանից էր մեկնել այնտեղ

Վրաստանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին։ Հուլիսի 8-ի դրությամբ այդ երկրում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի թիվը կազմում է 963, նրանցից 841-ն արդեն առողջացել են, մահացել է 15 մարդ։

 

0
թեգերը:
Սահման, կորոնավիրուս, Հայաստան, Վրաստանի Հանրապետություն
Ըստ թեմայի
Վրաստանը պատրաստվում է բացել սահմանները, բայց ոչ բոլորի համար. Հայաստանից մարդ կընդունե՞ն
Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության խորհրդանիշները. նախագահն այցելել է պետական սահման
Սահմանամերձ Նորշենի միակ տերն ու տիրակալը Վահանդուխտ տատն է, կամ ինչո՞ւ է աղմկում գետը