Զինծառայողի գլխարկ

Արցախում դժբախտ պատահարից պայմանագրային զինծառայող է մահացել

267
(Թարմացված է 00:12 22.01.2020)
Զինծառայողի մահվան մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Արցախի պաշտպանական գերատեսչությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 13:15-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դժբախտ պատահարի հետևանքով մահացել է պայմանագրային զինծառայող, 1980թ. ծնված Արթուր Մարտունի Նալբանդյանը:

Հայտնի է Արցախի նախագահի ու Ազգային ժողովի ընտրությունների օրը

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

267
թեգերը:
Դժբախտ պատահար, Մահ, զինծառայող, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Փաշինյանը ներողություն խնդրեց զոհված զինվորի հարազատներից
Ղարաբաղի հարցի «կարմիր գծերը» չեն բացառում փոխըմբռնման հասնելու հնարավորությունը. Զախարովա
«Դրանք արհեստական խոսակցություններ են». Նաղդալյանը` Ղարաբաղի համայնքների շփման մասին