Նիկոլ Փաշինյանը Փարիզում

Ինչո՞ւ եք դուք ներգրավվել Մինսկի խմբի բանակցություններում. Փաշինյանը` ադրբեջանցի լրագրողին

2063
(Թարմացված է 18:48 12.11.2019)
ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանի խոստացած` Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է, որը և ծնել է այս արյունով լի կոնֆլիկտը։ Եվ կրկնել այդ կարգավիճակը, նշանակում է այս ամբողջ հակամարտությունը սկսել զրոյից։

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի — Sputnik. Ոչ ոք չի կարող Հայաստանի հետ սպառնալիքի լեզվով խոսել։ Այս մասին այսօր Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ադրբեջանցի լրագրողը փորձեց պարզաբանում ստանալ Նիկոլ Փաշինյանի` Ստեփանակերտում հնչեցրած «Արցախը Հայաստանն է, և վերջ» արտահայտության հետ կապված` նշելով, որ ամբողջ աշխարհը, միջազգային կառույցները, անգամ Հայաստանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել էին Ադրբեջանի մաս, և ինչքանով են նման հայտարարությունները նպաստում հակամարտության կարգավորմանը։

«Դուք ասում եք, որ Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչվել է որպես Ադրբեջանի մաս։ Այդ դեպքում` ինչու գոյություն ունի միջազգայնորեն ընդունված խումբը, որը կոչվում է ԵԱՀԿ Մինսկի խումբ և որին է մանդատ տրված որոշելու Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը։

Ձեր երկիրը ևս ներգրավված է այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցային պրոցեսում։ Եթե Լեռնային Ղարաբաղը, ինչպես դուք եք նշում, միջազգայնորեն ճանաչվել է Ադրբեջանի մաս, ապա ինչո՞ւ եք դուք ներգրավվել Մինսկի խմբի բանակցություններում` որոշելու Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Դա տարօրինակ չէ՞»,–հարցին հարցով պատասխանեց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետը հիշեցրեց, որ Ադրբեջանի խոստացած` Լեռնային Ղարաբաղի բարձր ինքնավարությունն Արցախն արդեն ունեցել է, որը և ծնել է այս արյունով լի կոնֆլիկտը։ Եվ կրկնել այդ կարգավիճակը, նշանակում է այս ամբողջ հակամարտությունը սկսել զրոյից։

«Ձեզ սրբի տեղ մի դրեք». Մնացականյանն ադրբեջանցի պատգամավորին հիշեցրել է իրենց անցյալը

«Ինչպես ես ասել եմ` հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Գալով Ստեփանակերտում իմ ասածին. մինչ այդ ես արդեն հայտարարել էի, որ խաղաղությունը պետք է երեք երկրների ժողովուրդների համար ընդունելի լինի։ Ես ցանկանում էի նման մի բան լսել Ադրբեջանի նախագահի կողմից, ինչը մի փոքր առաջ կմղեր բանակցային գործընթացը։ Բայց, ցավոք, Ադրբեջանի կառավարությունը շարունակում է  սպառնալիքներ հնչեցնել, թե Զանգեզուրը, Սյունիքը պետք է գրավի, ասում է` Երևանը` անկախ Հայաստանի մայրաքաղաքը, ադրբեջանական քաղաք է, կամ հայկական Սևանը ադրբեջանական լիճ է։ Մեր նպատակը խաղաղությունն է, և մենք ուզում ենք պաշտպանել մեր ժողովրդի անվտանգությունը, Լեռնային Ղարաբաղի, անգամ` Ադրբեջանի ժողովրդի անվտանգությունը»,–հիշեցրեց վարչապետը և կրկին նշեց, որ անձամբ ինքը պատրաստ է երկխոսություն սկսել ոչ միայն Ադրբեջանի իշխանության, այլ նաև Ադրբեջանի ժողովրդի հետ։

Ադրբեջանցի լրագրողը նշել էր, որ ինքը ծնվել է հայկական Վարդենիս քաղաքում և այժմ չի կարողանում այցելել իր ծննդավայր, ինչին ի պատասխան ՀՀ վարչապետը հիշեցրեց հայերի բռնագաղթումն Ադրբեջանից և ադրբեջանցիների խաղաղ ճանապարհումը Հայաստանից։

«Հիշում եմ` ինչպես հայերը սպանվեցին Սումգայիթում և Բաքվում, և այդ գործողությունները տարածում գտան նաև Լեռնային Ղարաբաղում։ Ի դեպ, Ադրբեջանում ապրող հայերը ոչ թե դուրս եկան այդ երկրից, այլ փախան, հաճախ նաև առանց հագուստի։ Իսկ ինչ պատահեց Հայաստանում ապրող ադրբեջանցիների հետ։ Հայաստանի իշխանությունների հրահանգով, ադրբեջանցիներին պատկանող ավտոբուսներով մեր երկրում ապրող ձեր հայրենակիցները ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխվեցին Ադրբեջան, և ոչ մի ադրբեջանցի չտուժեց այդ գործողության ընթացքում»,–ասաց Փաշինյանը` ընդգծելով, որ սա շատ կարևոր ու պարզ արտացոլում է կոնֆլիկտի էությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 6-ին Ստեփանակերտում Համահայկական ամառային 7–րդ խաղերի բացմանը հրավիրված հանրահավաքին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասել էր, որ Արցախը Հայաստանն է, և վերջ։

2063
թեգերը:
Փարիզ, Արցախ, Հայաստան, Ադրբեջան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (384)
Ըստ թեմայի
Բաբայան. «Լավրովի հայտարարությունը և՛ պատգամ է, և՛ մեսիջ, և՛ ԵԱՀԿ հավաքական մոտեցում»
«Մեր բարեկամության հիմքերը շատ ուժեղ են». Մնացականյանը` Լավրովի հայաստանյան այցի մասին
Սարգսյան. «Պատահական չէր, որ Սերգեյ Լավրովը հենց այս օրերին եկավ Հայաստան»
Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունների պնդումը չի համապատասխանում իրականությանը. ՄԻՊ

160
Բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանի իշխանության մարմինները հայտարարել են, թե հայկական կողմը հրաժարվել է այսօր ընդունել քաղաքացիական անձ, 84-ամյա Միշա Մելքումյանին, նշված է Հայաստանի Մարդու իրավունքներին պաշտպան Արման Թաթոյանի Facebook-ի էջում։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի քննության արդյունքներով հաստատվել է, որ այս պնդումը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանական իշխանությունների նշված հայտարարությունը հրապարակվելուց անմիջապես հետո Հայաստանի իրավասու մարմիններին ներկայացրվել են հրատապ հարցումներ։ Պարզվել է, որ իրականում բժիշկ մասնագետների եզրակացությամբ՝ մեր հայրենակցի առկա առողջական վիճակը թույլ չի տվել իրականացել նրա տեղափոխումը։

Արման Թաթոյանի խոսքով՝ Միշա Մելքումյանի տեղափոխումը կազմակերպելու անթույլատրելիության վերաբերյալ բժշկական եզրակացության մասին տեղյակ են եղել նաև Ադրբեջանի իշխանությունները։ Հայաստանի իրավասու մարմինները Մարդու իրավունքների պաշտպանի հարցումներին ի պատասխան ներկայացրել են միանշանակ պատրաստակամություն առ այն, որ Միշա Մելքումյանի առողջական վիճակը թույլ տալու առաջին իսկ հնարավորության դեպքում կկազմակերպվի նրա վերադարձը:

Նշենք, որ այսօր հայկական կողմին է փոխանցվել 85-ամյա Եվգենիա Բաբայանը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ադրբեջանական կողմը Երևանին է հանձնել նաև զոհված հայ զինվորների և սպաների մոտ 30 դի։ Դիերը փոխանցել են Տավուշի մարզի Այգեպար գյուղի մոտ։ 

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված հայ զինծառայողների մարմինները փոխանցվել են ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ։ Փոխանցումն իրականացվել է ՌԴ պաշտպանության նախարարության միջնորդական ջանքերի շնորհիվ։

Ադրբեջանական դաժանությունները` օրինակներով. ՀՀ ՄԻՊ-ը հանդիպել է Ֆրանսիայի պատվիրակներին

160
թեգերը:
Ադրբեջան, գերի, ՀՀ ՄԻՊ, Արցախյան պատերազմ
թեմա:
Ադրբեջանական ագրեսիան Արցախում - 2020
Ըստ թեմայի
Ստեփանակերտում ամենաագրեսիվ հարձակման օրն է պատերազմի սկզբից ի վեր․ կան զոհեր․ ԱՀ ՄԻՊ
Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանը թիրախավորում է փրկարարներին. նրանցից մեկը զոհվել է. Արցախի ՄԻՊ
Ռոբերտ Օ'Բրայան

ԱՄՆ-ը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց

206
(Թարմացված է 00:12 30.10.2020)
Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Վաշինգտոնը երրորդ երկրներին կոչ է անում ձեռնպահ մնալ ղարաբաղյան հակամարտությանը միջամտելուց և միանալ ԱՄՆ-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ բանակցություններին վերադառնալու ջանքերին: Այս մասին ասված է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ'Բրայանի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տանը կից Ազգային անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը։

Ռոբերտ Օ'Բրայանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և կոչ արել բոլոր կողմերին պահպանել հրադադարի ռեժիմը:

«Հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է կատարեն հրադադարի վերաբերյալ իրենց պարտավորությունները։ Երկու երկրների ժողովուրդները ծանր կորուստներ են կրել։ Ավելին, Հայաստանի ժողովուրդը, որը բախվել է հարձակողական գործողությունների, այժմ իր վրա է կրում կորուստների հիմնական ծանրությունը»,–ասել է Օ'Բրայանը։

Նա կոչ է արել երրորդ երկրներին զերծ մնալ միջամտությունից և միանալ ԱՄՆ-ին` կողմերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադարձնելու համար։

​Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Ջեյհուն Բայրամովը հոկտեմբերի 9–ին Մոսկվա էին մեկնել` խորհրդատվություններ անցկացնելու։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ հանդիպումը տևեց գրեթե 11 ժամ և ավարտվեց համաձայնագրի ընդունմամբ, որը հակամարտության կարգավորման չորս կետ է պարունակում։

Մասնավորապես, կողմերը պայմանավորվեցին, որ հոկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ից սկսած հումանիտար նպատակներով հրադադար կհաստատվի ռազմագերիներին, այլ պահվող անձանց և զոհվածների մարմինները փոխանակելու համար՝ Միջազգային Կարմիր խաչի չափանիշներին համապատասխան։ Հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունից հետո Ադրբեջանը շարունակեց հրետակոծել Արցախը։

Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտնեց, որ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը երկրորդ պայմանավորվածությունն են ձեռք բերել. որոշվել է հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար։

Արցախի ՊԲ–ն, սակայն, հոկտեմբերի 18-ի առավոտյան տեղեկացրեց, որ 07:20-ի սահմաններում հրետանային ակտիվ կրակից հետո ադրբեջանական զինուժը հարավային ուղղությամբ անցել է հարձակման: Երկուստեք եղել են զոհեր ու վիրավորներ: 

Հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԳՆ–ն հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հումանիտար հրադադարի հաստատման երրորդ ժամկետի մասին են պայմանավորվել, որը պետք է ուժի մեջ մտներ 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով 08:00-ին։ Սակայն Ադրբեջանը խախտեց նաև երրորդ պայմանավորվածությունը։

206
թեգերը:
Նիկոլ Փաշինյան, ԱՄՆ, Արցախյան պատերազմ
Ըստ թեմայի
Մնացականյանն ԱՄՆ–ում հայ համայնքի ներկայացուցիչների հետ խոսել է ԼՂ իրավիճակի մասին
«ԱՄՆ-ի նախագահը պետք է անձամբ միջամտի, որպեսզի կանգնեցնի պատերազմը Ղարաբաղում»․ Ջո Բայդեն
Սա Ադրբեջանի լկտի պատասխանն էր Ռուսաստանին, Ֆրանսիային ու ԱՄՆ–ին. Արցախի ԱԳՆ