00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եթե Թուրքիան Ղարաբաղի հարցում միջամտելու լիներ, դա կաներ 30-40 տարի առաջ. Չաքրյան

© AFP 2024 / Adem AltanМинистр иностранных дел Турции Мевлют Чавушоглу
Министр иностранных дел Турции Мевлют Чавушоглу - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրները թույլ չեն տա, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության հարցում փորձի որևէ միջամտություն անել։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Թուրքիան, եթե Ղարաբաղի հարցում ինչ–որ միջամտություն անելու լիներ, ինչպես անընդհատ խոստանում է, 30-40 տարի առաջ կաներ։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը` անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի` Բաքվում լրագրողների հետ զրույցում Ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հայտարարություններին։

© PhotolureՀակոբ Չաքրյան
Եթե Թուրքիան Ղարաբաղի հարցում միջամտելու լիներ, դա կաներ 30-40 տարի առաջ. Չաքրյան - Sputnik Արմենիա
Հակոբ Չաքրյան

Չավուշօղլուն, մասնավորապես, հայտնել էր, թե Թուրքիան օժանդակելու է Ադրբեջանին` անելով ձեռքից եկածը, որ «օկուպացման տակ գտնվող Ադրբեջանի հողերը» հետ վերադարձնեն։

«Ես զարմանում եմ թուրքական դիվանագիտության վրա, քանի որ Թուրքիան դեռևս 1994թ.–ից է խոսել Ղարաբաղը վերցնելու մասին, սակայն այսքան տարիների ընթացքում որևէ հաջողության չեն հասել ու չեն էլ հասնի։ Ղարաբաղյան հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեքստում է, և որևէ մեկ այլ երկրի միջամտություն ոտնձգություն կհամարվի»,–ասել էր նա։

Թուրքագետի խոսքով` Չավուշօղլուն նման հայտարարություն է արել լուռ չմնալու, ինչ–որ բան ասած լինելու համար։ Ըստ նրա` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները թույլ չեն տա, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության հարցում փորձի որևէ միջամտություն անել։

Армянские военнослужащие на тренировках по стрельбе - Sputnik Արմենիա
Արցախի ու Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերն ավելացել են

Չաքրյանն անդրադարձավ նաև Թուրքիայի այն ակնարկին, թե Թուրքիայի նախագահը Ռուսաստանի նախագահի հետ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ  ասում է, որ Մինսկի համանախագահությունում հարցի լուծման արդյունք չկա, և խնդիրը կարող է լուծել Ռուսաստանը։ Ըստ թուրքագետի` Չավուշօղլուն ուզում է ակնարկել, որ Մինսկի խմբի նախագահող երկրների մեջ նախաձեռնությունն անցնի ՌԴ կողմը, քանի որ իրենք ՌԴ–ի հետ ավելի լավ հարաբերությունների մեջ են, քան մյուսների։

«Համաձայնեցված փաստաթղթեր կան». Զախարովան` ղարաբաղյան հակամարտության մասին

«Մյուս կողմից, իրականում Թուրքիայի ելույթները ոչ թե Ադրբեջանի շահերով են պայմանավորված, այլ Թուրքիան ինքն է շահագրգռված, որ Հայաստանը դառնա այնպիսի «բանանային երկիր», որ իր կամքին ենթարկվի։ Այսինքն` Ղարաբաղը վերցնել ոչ թե Ադրբեջանի համար է ուզում, այլ` իր»,–ասաց նա։

Встреча Министров иностранных дел Армении и Азербайджана Зограба Мнацаканяна и Эльмара Мамедъярова (23 сентября 2019). Нью Йорк - Sputnik Արմենիա
«Մենք ուղերձի ենք սպասում Ադրբեջանից». Զոհրաբ Մնացականյանը պատասխանել է BBC–ի հարցերին

Հարցին, թե Թուրքիայի ակնկալիքները Ռուսաստանից որևէ հող ունե՞ն` Չաքրյանը պատասխանեց, թե չի կարծում.  Պուտինը շատ է վստահում Էրդողանին։ Ավելին, ըստ թուրքագետի` Պուտինը վերին աստիճանի տաղանդավոր առաջնորդ է, միջազգային ասպարեզում բավական մեծ հեղինակություն է վայելում և շատ հավասարակշռված քաղաքականություն է վարում։

Ղարաբաղյան հակամարտության լուծման քաղաքական գործընթացն արգելակվել է. Լավրով

Հիշեցնենք, որ դեռ այս տարվա սկզբին` հունվարին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ առանց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհնար է կայունություն ապահովել Կովկասում և կարգավորել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունները։ Նա նաև հավելել էր, որ Թուրքիան 2019թ.–ին ավելի հետևողական կլինի այդ հարցերում։

Լրահոս
0