Զինծառայող

Արցախի ու Ադրբեջանի շփման գծում հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերն ավելացել են

56
(Թարմացված է 13:26 26.10.2019)
Ընթացիկ շաբաթվա ընթացքում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 170 անգամ։

ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի — Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդի` հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքերն ավելացել են։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հոկտեմբերի 20-ից 26-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նախորդ շաբաթվա ընթացքում հրադադարի խախտման 150 դեպք էր գրանցվել։

Գալստյան. «Ադրբեջանը երբեք չի հրաժարվել ղարաբաղյան խնդրի վերաբերյալ իր մոտեցումներից»

Ավելացել է նաև կրակոցների թիվը. այս շաբաթ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է մոտ 1500 կրակոց, իսկ նախորդ շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ շուրջ 1100 կրակոց էր հնչել։

Առանց Ստեփանակերտի անհնար է կարգավորել ղարաբաղյան հակամարտությունը. Նիկոլ Փաշինյան

56
թեգերը:
կրակոց, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (144)
Ըստ թեմայի
Ղարաբաղյան հակամարտության Փաշինյանի սցենարի հետ համակարծիք եմ. Վլադիմիր Կազիմիրով
Ռուսաստանն ամեն ինչ անում է ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու համար. Զախարովա
Ղարաբաղյան հակամարտությունը դեռևս անվտանգության սպառնալիքի աղբյուր է. ՀԱՊԿ գեներալ
Մնացականյանը ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումներն է ներկայացրել արտգործնախարարներին
Արխիվային լուսանկար

Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻՊԾ–ին է փոխանցվել 2 զինծառայողի մասունք

55
(Թարմացված է 10:08 05.03.2021)
Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել:

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Երեկ Արցախի հարավային թևում ԱՀ ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայության փրկարար ջոկատների որոնողական աշխատանքները դարձյալ արդյունք չեն տվել: Տեղեկությունը հայտնում է ԱՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

44–օրյա պատերազմի օրերին տարածքը թիրախավորվել և հրկիզվել էր թշնամու արձակած հրթիռից:

Նախարարությունից նշում են, սակայն, որ Մարտակերտի զորամասերից մեկի հավաքակայանից ԱԻ ծառայությանն է փոխանցվել նախնական տվյալներով 2 զինծառայողի մասունք:

Վերջիններիս ինքնությունը պարզ կլինի միայն դատաբժշկական փորձաքննությունից հետո:

Նշենք, որ 2 օր առաջ նույն վայրից փոխանցվել էր ևս մեկ զինծառայողի մասունք:

Զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1488 աճյուն:

Երանի էի տալիս, որ գերի ընկած լինի, ապա` որ գտնենք մարմինը. Տիգրանի ծնողների դժոխքի ճամփան

Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։ Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ստորագրված հայտարարության համաձայն` ռազմական գործողությունները դադարեցվեցին։ 

Անհետ կորածների, գերիների ու վիրավորների թվի մասին պաշտոնական տվյալներ չկան։

Ինչո՞ւ են ադրբեջանցիներն ուրախացել․ ռուսական խաղաղապահների հրամանատարի կենսագրությունը

55
թեգերը:
Արցախ, աճյուն, Զոհ, Պատերազմ
Ըստ թեմայի
Ադրբեջանական կողմը Մատաղիսի հատվածում հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն
15–օրյա դադարից հետո Արցախում աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են
Կուբաթլուի հատվածից ևս 4 աճյուն է հայտնաբերվել
Ականազերծում

ԼՂ–ում 1 օրում մաքրվել է 17 հա տարածք և 5 կմ ճանապարհ. ՌԴ ՊՆ–ն նոր ամփոփագիր է հրապարակել

14
(Թարմացված է 21:41 04.03.2021)
2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ։

ԵՐԵՎԱՆ, 4 մարտի - Sputnik. ՌԴ պաշտպանության նախարարության Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները։

«Մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք և 4 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացնելու համար անվտանգ տարածք է տեղափոխվել 27 պայթյունավտանգ առարկա»,- նշված է ՌԴ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

2020 թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1575 հա տարածք, 493 կմ ճանապարհ, 1549 բնակելի շինություն, այդ թվում՝ 30 հանրային նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 072 պայթյունավտանգ առարկա։

Ռուս խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերը համակարգելու նպատակով շարունակական գործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

14
թեգերը:
ականազերծում, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ինչպես են խաղաղապահներն աշխատում Արցախում․ տեսանյութ
Ռուս խաղաղապահներն Արցախի Մարտունու շրջանը մաքրել են չպայթած զինամթերքից
Ռուս խաղաղապահներն Արցախում կատարելագործում են կրակային հմտությունները
Եռաբլուր

Արմեն Սարգսյանի անունից ծաղիկներ են դրվել Վազգեն Սարգսյանի շիրիմին և հուշարձանին

0
(Թարմացված է 12:13 05.03.2021)
Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, ՀՀ պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանն այսօր կդառնար 62 տարեկան։

ԵՐԵՎԱՆ, 5 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Նշենք, որ այսօր` մարտի 5–ին Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։ Սպարապետը կդառնար 62 տարեկան։

«Վազգեն Սարգսյանի  ծննդյան օրվա առթիվ հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անունից այսօր ծաղիկներ են դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում Վազգեն Սարգսյանի շիրիմին, ինչպես նաև նրա ծննդավայրում գտնվող՝ Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին»,–ասված է հաղորդագրության մեջ:

Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանն ու հուշարձանը գտնվում են Արարատի մարզի Արարատ գյուղում։

Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա և Զավեն Սարգսյանների ընտանիքում: Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թվականներին սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում: 1979-1983 թվականներին աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ:

Վազգեն Սարգսյանը կանգնած է Հայոց բանակի ստեղծման ակունքներում։ Նա իր ակտիվ գործունեությունը սկսել է 1988 թվականին Ղարաբաղյան շարժման ժամանակ:

Նա 1991-1992 թվականներին եղել է Հայաստանի  Հանրապետության առաջին պաշտպանության նախարարը  և այնուհետև՝ 1995-1999 թվականներին: 1999 թվականի հունիսի 11-ից մինչև իր սպանությունը՝ նույն թվականի հոկտեմբերի 27-ը, Վազգեն Սարգսյանը եղել է ՀՀ վարչապետը։

Վազգեն Սարգսյանը եղել է Արցախյան ազատամարտի ամենաակտիվ զինվորական հրամանատարներից մեկը: Տարբեր պաշտոններում նա մասնակցել է ռազմական գործողությունների մինչև 1994 թվականը, երբ կնքվեց զինադադար, և դե ֆակտո Արցախը ձեռք բերեց անկախություն:

0
թեգերը:
ծնունդ, Ծաղիկ, Եռաբլուր պանթեոն, գերեզման, Հուշարձան, Վազգեն Սարգսյան, Արմեն Սարգսյան