ԵԱՀԿ. դիտարկում

ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին

32
(Թարմացված է 13:39 23.10.2019)
Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան և Միխայիլ Օլարուն։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի — Sputnik. ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքը։

«Արցախի իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ–ն պլանային դիտարկում է անցկացրել Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղից դեպի հյուսիս-արևելք ընկած հատվածում: Արցախի պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի (ԳՆԱՆ) դաշտային օգնականներ Գենադիե Պետրիկան (Մոլդովա) և Միխայիլ Օլարուն (Մոլդովա)»,–նշված է հաղորդագրության մեջ։

Սահմանի հակառակ կողմից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ ԳՆԱՆ դաշտային օգնական Օգնեն Յովիչը (Բոսնիա և Հերցեգովինա) և անձնական օգնական Սայմոն Թիլերը (Մեծ Բրիտանիա):

Դիտարկումն անցել է ըստ նախատեսված ժամանակացույցի: Դիտարկման առաքելությանը արցախյան կողմից ուղեկցել են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

7 օր առաջնագծում. կրակոցների թիվն ավելացել է

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 22–ին, ԵԱՀԿ–ն դիտարկում էր անցկացրել Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Ակնայից դեպի հարավ-արևելք ընկած հատվածում:

32
թեգերը:
Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Ադրբեջան, ԵԱՀԿ Մինսկի Խումբ
Ըստ թեմայի
ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացրել Արցախի Մարտունու շրջանում
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան ու Ադրբեջան
Հայտնի է` ԵԱՀԿ ՄԽ համանախագահները երբ կայցելեն Ստեփանակերտ