Ջրամբար, արխիվային լուսանկար

Բնապահպանական աղետ Արցախում. ո՞վ է մեղավոր ձկների զանգվածային սպանդի համար

59
(Թարմացված է 19:09 21.10.2019)
Փորձագետները չեն բացառում, որ Խաչենագետի ջրամբարի մանր ձկները զանգվածաբար սատկել են որսագողերի պատճառով։

ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի — Sputnik. Խաչենագետի ջրամբարում մանր ձկների սատկելու պատճառը կարող էր լինել պայթյունը։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության բնապահպանության և բնական ռեսուրսների նախարարության հսկողության բաժնի պետ Սևակ Ստեփանյանը։

Ամենայն հավանականությամբ, պայթյունի պատճառը ձկան ապօրինի որսն է։

Հիշեցնենք` արցախցի Վլադիմիր Դոլուխանյանն ավելի վաղ Facebook-ի իր էջում տեսանյութ էր հրապարակել, որը նկարահանել էր Արցախի Խաչենագետի ջրամբարում։ «Ջրամբարի ափերին և ափամերձ գոտում հարյուրավոր, հազարավոր սատկած ձկներ են»,– գրել էր քաղաքացին` ցույց տալով ջրամբարի շուրջ, ափերին ընկած բազում սատկած ձկները։

Արցախի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արձագանքել էր արցախցի օգտատիրոջ հրապարակած տեսանյութին` նշելով, որ հոկտեմբերի 20-ին առավոտյան ԱՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի անասնաբուժության տեսչությունը ստուգողական այց է իրականացրել Խաչենի ջրամբար՝ պարզելու համար ափամերձ գոտում ձկների անկման պատճառները, որի արդյունքում լաբորատոր փորձաքննության իրականացման համար նմուշներ են վերցվել ջրից ու ձկներից։ Լաբորատոր փորձաքննության արդյունքների մասին պետական մարմինը խոստանում է տեղեկացնել ավելի ուշ։ Իսկ մինչ այդ հայտնում է, որ տվյալ տեղամասը սպասարկող անասնաբուժական կայանի աշխատողները նմուշառումից հետո մաքրել ու ախտահանել են տարածքը, իրականացրել կանխարգելիչ միջոցառումներ։

Ձկները կփրկեն Սևանը. փորձագետը պարզ, բայց աշխատող տարբերակ է առաջարկում

Ստեփանյանի խոսքով` փորձաքննության արդյունքները հայտնի կլինեն երկու օրից, և այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի որոշակի ուղղությամբ աշխատել։

«Իսկ մինչ այս ամենը պարզապես վարկածներ են», – նշեց նա։

Ստեփանյանը նաև ավելացրեց, որ պայթյունի մասին լուրեր են տարածվել, քանի որ գիշերը` անմիջապես միջադեպից առաջ, ջրամբարի տարածքում լապտերներով մարդկանց են տեսել։

Ստեփանավանում ձկների անկման փաստը հաստատվել է. սատկած ձկները տարվել են փորձաքննության

59
թեգերը:
ձուկ, Արցախ
Ըստ թեմայի
Պայքար մոծակների դեմ․ հայ մասնագետները պատրաստ են օգնել ղազախստանցի գործընկերներին
Աղտոտված արագիլների խնդիրը դեռ լուծված չէ, իսկ նրանց կեղտոտվելը մեծ խնդրի ահազանգն է
Սևանի իշխանի պաշարների վերականգնման հիմնադրամը բյուջեին 3 միլիարդից ավելի վնաս է պատճառել