Իգոր Պոպով. արխիվային լուսանկար

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել դեկտեմբերին. Իգոր Պոպով

31
(Թարմացված է 15:11 16.10.2019)
ԵԱՀԿ Մինսկի համանախագահը Ստեփանակերտում պատմել է` ինչ են քննարկել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։

ԵՐԵՎԱՆ, 16 Հոկտեմբեր — Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի մոտակա հանդիպումը կարող է կայանալ այս դեկտեմբերին Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում։ Այս մասին այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ԵԱՀԿ Մինսկի` Ռուսաստանի Դաշնության կողմից համանախագահ Իգոր Պոպովը, հայտնում է Artsakhpress.am կայքը։

«Երկու կողմերի ցանկության դեպքում մենք պատրաստակամ ենք կազմակերպել այդ հանդիպումը»,-ասել  է Պոպովը:

Այսօր` հոկտեմբերի 16-ին, Ստեփանակերտում ԵԱՀԿ Մինսկի խմբի պատվիրակությունը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին։ Պատվիրակության անդամներն էին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը  և  նրանց ուղեկցող պաշտոնյաներ:

Պոպովի խոսքով՝  Արցախի նախագահի հետ հանդիպման ժամանակ իրենք պատմել են Նյու Յորքում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման մասին:

«Այդ հանդիպմանը  քննարկվել են լրագրողների փոխանակման, ինչպես նաև երկկողմ ազատազրկվածների հարցերը: Մենք այդ հարցերի վերաբերյալ մի քանի մտահղացումներ ունենք, որոնց շուրջ աշխատանքները շարունակվում են: Վերջերս մեր եռյակը եղել է Ժնևում, որտեղ հանդիպել ենք Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փիթեր Մաուերին։ Նրա հետ այդ թեմայով նույնպես զրույց ենք ունեցել»,–մանրամասնել է Պոպովը։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի Սոչիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Արցախն Ադրբեջան է, Պոպովն ասել է, որ այդ հարցին արդեն իսկ գնահատական է տվել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը:

Հեյդար Ալիևը ճանաչել է ԼՂՀ–ն ու դա հաստատել իր ստորագրությամբ. Շավարշ Քոչարյան

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հոկտեմբերի 2-ին արձագանքելով Ալիևի հայտարարությանը, ասել էր, որ «Ղարաբաղը Ադրբեջան է» հայտարարությունը չի նպաստում բանակցային գործընթացին և խանգարում է քաղաքական գործընթացը վերսկսելու համար համապատասխան մթնոլորտի ձևավորմանը։

31
թեգերը:
Էլմար Մամեդյարով, Զոհրաբ Մնացականյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ, Իգոր Պոպով, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Ադրբեջան, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
«ԵԱՀԿ Մինսկի խումբը ոչինչ չի արել». Լուկաշենկոն` ղարաբաղյան հակամարտության մասին
Բակո Սահակյանն ու Կարեն Աբրահամյանն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան ու Ադրբեջան
Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին