Արայիկ հարությունյանը ծանրորդների հետ

Ծանրորդներ Նազիկ Ավդալյանի և Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադահլիճներ կբացվեն Արցախում

104
Արցախում մտադիր են զարգացնել ծանրամարտը: Առաջիկայում ծանրամարտի 4 մարզադպրոց կհիմնեն, որոնք կկրեն հայ ծանրորդների անունները:

ԵՐԵՎԱՆ, 12 հոկտեմբերի - Sputnik. Հայ ծանրորդներ Նազիկ Ավդալյանը, Տիգրան Մարտիրոսյանը, Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանն Արցախում են: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել Արցախի Հանրապետության նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ նախաճաշի սեղանի շուրջ ծանրամարտի Արցախի ասոցիացիայի նախագահ Արթուր Շիրինյանի և հայ ծանրորդների հետ քննարկվել են Արցախում ծանրամարտի զարգացման հեռանկարները:

Մեծահոգի Արթուր Դալալոյանը․ մարզիկն ուրախացել է ընկերների ու մրցակիցների հաղթանակի համար

«Լավագույն լուծումը, որ առաջարկեցին մեր մարզիկները, նոր մարզադպրոցների ու մարզադահլիճների բացումն է: Տեղում խոստացա նախաձեռնել չորս մարզադահլիճի բացման և կահավորման աշխատանքները, որոնցից երկուսի աշխատանքները կմեկնարկեն մինչև տարեվերջ»,- գրել է Հարությունյանը:

Նրա խոսքով՝ առաջին մարզադպրոցը կբացվի Ստեփանակերտում և կկրի Սիմոն Մարտիրոսյանի անունը, իսկ երկրորդը՝ Շուշիում՝ Նազիկ Ավդալյանի անունը:

Նախկին վարչապետը նշել է, որ մյուս մարզադահլիճները ևս կկրեն մեր լեգենդար ծանրորդների անունները, սակայն թե որտեղ կլինեն այդ մարզադահլիճները և ում անունով կկոչվեն, խոստացել է ավելի ուշ տեղեկացնել:

«Նրանք էլ իրենց հերթին խոստացան ավելի հաճախ լինել Արցախում և արցախցի պատանի մարզիկների հետ հետևողական աշխատանք տանել: Իհարկե, այս գործում իր «ծանր քաշային» դերակատարությունը պիտի ունենա մեր ծանրամարտի ասոցիացիան»,- գրել է նախկին պաշտոնյան։

Նա հույս է հայտնել, որ ծանրամարտի արցախցի ապագա չեմպիոնների համար այս օրը պատմական կդառնա:

Հայ ծանրամարտիկի նոր հաղթանակը. Սիմոն Մարտիրոսյանն աշխարհի ռեկորդ սահմանեց

104
թեգերը:
Նազիկ Ավդալյան, Սիմոն Մարտիրոսյան, Արցախ
Ըստ թեմայի
Անձրևը դարձավ պատճառ. ինչպես Ալեքսանդր Կարապետյանը ֆուտբոլում հասավ իր նպատակին
Հնարավո՞ր է հաղթել Ֆինլանդիային. Ջորկաեֆը նշեց Հայաստանի հավաքականի գլխավոր հաղթաթուղթը
Առաջին հաղթանակը. Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը հաղթեց Լյուքսեմբուրգին