Բակո Սահակյան

«Բեկորն Արցախյան ազատամարտի լեգենդ է». Բակո Սահակյանը ծաղկեպսակ է դրել նրա հուշարձանին

66
(Թարմացված է 17:16 06.10.2019)
Բեկորը մասնակցել է Արցախում մղված մարտերից շատերին: Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։ Նա արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:

 

ԵՐԵՎԱՆ, 6 հոկտեմբերի-Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) ծննդյան 60-ամյակի կապակցությամբ այցելել է նրա անվան պուրակ և ծաղկեպսակ դրել հերոսի հուշարձանին: Այս մասին հայտում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Երկրի ղեկավարը նշել է, որ Բեկորն Արցախյան ազատամարտի լեգենդներից է, որի սխրանքներն օրինակ` կծառայեն սերունդների համար:

Բեկորը մասնակցել է Արցախում մղված մարտերից շատերին: Նրա հրամանատարությամբ բազմաթիվ բնակավայրեր են ազատագրվել։ 1992 թվականի օգոստոսի 24-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ազատագրման համար մղված մարտը վերջինը դարձավ Բեկորի համար։ 

Նա հետմահու արժանացել է ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի, պարգևատրվել է «Ոսկե արծիվ», «Շուշիի ազատագրում» շքանշաններով։ 

Բակո Սահակյանն ու Արմեն Գրիգորյանը քննարկել են անվտանգության հարցեր

1999 թվականին ԼՂՀ նախագահի հրամանագրով արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը:

 

66
թեգերը:
հերոս, Արցախ, Բակո Սահակյան, Հայաստան