Բակո Սահակյան

Ադրբեջանի դիվերսիան կանխած զինծառայողներից 4-ը հանդիպել են Բակո Սահակյանի հետ. լուսանկար

64
(Թարմացված է 16:05 03.10.2019)
Պարգևատրման արարողությունից հետո Բակո Սահակյանին է ներկայացվել պայմանական մարտադաշտում առկա իրադրությունը, յուրային ուժերի ու միջոցների գործողությունների հաջորդականությունը:

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik. Հակառակորդի դիվերսիոն գործողությունը կանխած, անօդաչու թռչող սարքը խոցած զինծառայողներից 4-ն այսօր հանդիպել են Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ։ Facebook սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը և լուսանկարներ հրապարակել։

Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալ է հանձնել սեպտեմբերի 23-ին հարավարևելյան ուղղությամբ ադրբեջանական հատուկ ջոկատայինների դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած զինծառայողներ Արմեն Բաբայանին ու Էմիլ Ներսիսյանին և սեպտեմբերի 25-ին Ակնայի հատվածում հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը խոցած Պարույր Ամիրխանյանին ու Ռաֆիկ Օրդոյանին:

Նշենք, որ Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ից մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:

Պարգևատրման արարողությունից հետո ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հանրապետության նախագահին է ներկայացրել պայմանական մարտադաշտում առկա իրադրությունը, յուրային ուժերի ու միջոցների գործողությունների հաջորդականությունը:

Ադրբեջանական կրակոցից Նոյեմբերյանում վարորդ է վիրավորվել. ՊՆ

Հիշեցնենք, որ ORBITER-2 տիպի անօդաչուն խոցվել էր սեպտեմբերի 25-ին, ժամը 10:15-ի սահմանում։ Թռչող սարքը հետախուզական թռիչք էր իրականացրել Ակնայի հատվածում։

Ավելի վաղ` սեպտեմբերի 22-ին, ժամը 16:15-ի սահմանում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ։

Ադրբեջանցիները ևս մեկ զոհ են տվել դիվերսիայի հետևանքով. լուսանկարներ

64
թեգերը:
Զինվոր, պարգևատրում, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Բակո Սահակյան, դիվերսիա, Ադրբեջան
Ըստ թեմայի
Արցախի ՀՕՊ–ի խոցած անօդաչուի գինը մոտ 1 մլն դոլար է. Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում
Արցախում մահացած զինծառայողը դեկտեմբերին պիտի զորացրվեր. մանրամասներ
Իրական և դաժան փաստեր արցախյան պատերազմից. «Իմ խաչը» ֆիլմն աշխարհի մեծագույն չարիքի դեմ է