Սերգեյ Լավրով

Ղարաբաղյան հակամարտության լուծման քաղաքական գործընթացն արգելակվել է. Լավրով

424
(Թարմացված է 18:15 02.10.2019)
ՌԴ արտգործնախարարը նշել է, որ հայտարարություններն այն մասին, թե Արցախը Հայաստան է, չեն օգնում քաղաքական գործընթացը վերսկսելու մթնոլորտ ստեղծել։

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցով քաղաքական գործընթացն արգելակվել է. այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Վալդայ» միջազգային բանավեճի ակումբի նիստի ժամանակ։

Վերջին շրջանում իրավիճակը շփման գծում, Լավրովի խոսքով, բավական հանգիստ է, միջադեպերը քիչ են և ծավալուն չեն։ Նրա խոսքով` նախապատրաստվում է «պահվող անձանց փոխանակում». դանդաղ, բայց այնուամենայնիվ, ինչ-որ գործընթաց ընթանում է։

ՌԴ արտգործնախարարը նշել է, ո  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն (Ռուսաստանը, ԱՄՆ–ն, Ֆրանսիան) աշխատում են սերտ և համերաշխ ։ Ընթացիկ տարում նրանք արդեն երեք անգամ հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, այդ թվում` Մոսկվայում, Լավրովի մասնակցությամբ։

«Թեպետ սահմանին տիրող իրավիճակն այսօր ավելի հանգիստ է, քան մեկ տարի առաջ, սակայն քաղաքական գործընթացն արգելակվել է, և դեռ այդ վիճակից դուրս գալ չի հաջողվում։ Կողմերը բավականին լուրջ հայտարարություններ են անում, այդ թվում, հայտարարություններ են հնչել, որ Արցախը Հայաստան է. ինչպես Տիրանայից Ալբանիայի վարչապետը հայտարարում էր, որ «Կոսովոն Ալբանիա է»։ Դա, իհարկե, չի օգնում քաղաքական գործընթացը վերսկսելու մթնոլորտ ստեղծել համար», – ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ Ռուսաստանը, որպես համանախագահ, Ֆրանսիայի և Ամերիկայի հետ համահունչ է աշխատում։ Սա, հավանաբար, այն հազվադեպ իրավիճակներից է, որտեղ բացարձակ միասնական տեսլական կա, և բազային փաստաթղթեր կան։

Մնացականյանը ղարաբաղյան հիմնախնդրի վերջին զարգացումներն է ներկայացրել արտգործնախարարներին

«Մենք չենք ցանկանում դրանք իրացնել, մենք ուզում ենք այդ բազային սկզբունքների հիման վրա հանգուցալուծում գտնել։ Սակայն հանգուցալուծումն, իհարկե, անհրաժեշտ է գտնել անմիջական երկխոսության միջոցով։ Շփումներ կան, բայց կարգավորման երկխոսությունը դեռ չի վերսկսվում», – ասել է Լավրովը։

Միևնույն ժամանակ նա նշել է, որ որևէ ակնհայտ կամ ոչ ակնհայտ վտանգ չի տեսնում խոշոր մարտական գործողությունների վերսկսման համար։

«Մենք կանենք ամեն ինչ, որ նման բան տեղի չունենա», – նշել է Լավրովը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Այդ մասին նա ասել էր Ստեփանակերտում` Համահայկական ամառային VII խաղերի բացմանը նվիրված հանրահավաքի ժամանակ։

Նիկոլ Փաշինյանը կոչով դիմել է Իլհամ Ալիևին

424
թեգերը:
Սերգեյ Լավրով, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, ԵԱՀԿ Մինսկի Խումբ, Հայաստան, Ադրբեջան
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (281)
Ըստ թեմայի
«Ռուսաստանը մեր հիմնական ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է». Փաշինյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան ու Ադրբեջան
Փաշինյանն ու Ռոհանին պայմանավորվել են. սառեցված նախագծերը կյանքի կկոչվեն