Արթուր Վանեցյան. արխիվային լուսանկար

Արթուր Վանեցյանն Արցախում է. նա լուսանկար է հրապարակել

686
(Թարմացված է 18:51 28.09.2019)
Պարգև սրբազանը յուրահատուկ նվեր է տվել Արթուր Վանեցյանին, որն էլ նա ցուցադրել է սրբազանի հետ լուսանկարում։

ԵՐԵՎԱՆ, 28 Սեպտեմբեր - Sputnik. ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանն Արցախում է։ Վանեցյանը Instagram–ի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանի հետ:

«Խոնարհումով ընդունեցի սրբազանի նվերը»,–Պարգև սրբազանի հետ լուսանկարին կից գրել է Վանեցյանը։

View this post on Instagram

A post shared by Արթուր Վանեցյան (@arthur_vanetsyan_official) on

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին Վանաձորում կայացած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ստորագրել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի` աշխատանքից ազատման միջնորդագիրը։

Հայտարարությունից րոպեներ անց ՀՀ նախագահի պաշտոնական կայքում հրապարակվեց նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Վանեցյանին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու հրամանագիրը։

«Եթե մի քիչ էլ շատ միֆեր գրեն իմ մասին, կարող է` ավելի շուտ խոսեմ». Արթուր Վանեցյան

Ավելի ուշ Արթուր Վանեցյանը հայտարարություն տարածեց իր հրաժարականի պատճառների մասին, որտեղ, մասնավորապես, հայտնում էր, որ հրաժարականի դիմում ներկայացնելու որոշումը ստեղծված իրավիճակում և գալիքի համատեքստում համարում է Հայաստանի Հանրապետությանն ու ժողովրդին ծառայելու ամենանախընտրելի և ամենահիմնավորված տարբերակը։

686
թեգերը:
ՀՖՖ, Արցախ, Պարգև սրբազան (Արցախի թեմի առաջնորդ), հուշանվեր, Արթուր Վանեցյան
Ըստ թեմայի
Չեն սխալվում միայն նրանք, ովքեր չեն աշխատում. Արթուր Վանեցյան
«Թող որևէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ». Վանեցյան
Ինչ է հուշում Փաշինյան-Վանեցյան առճակատումը. վարչապետը ծուղակո՞ւմ է հայտնվել
Դիրքապահ զինվոր. արխիվային լուսանկար

Արցախի ՊԲ–ն ներկայացրել է` ինչ վիճակ է հիմա Ադրբեջանի հետ շփման գծում

202
(Թարմացված է 12:16 13.07.2020)
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած սադրանքի:

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի – Sputnik. Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը հիմնականում հանգիստ է: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։

«Չնայած հուլիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի ուղղությամբ տեղ գտած սրացումներին, Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ինչպես երեկ օրվա ընթացքում, այնպես էլ այսօր՝ գիշերը, օպերատիվ իրադրությունը հիմնականում հանգիստ է եղել»,–նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են աչալրջորեն կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրը և մշտապես պատրաստակամ են անհրաժեշտության դեպքում արժանի հակահարված տալու հակառակորդի ցանկացած սադրանքի:

Հիշեցնենք`երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները УАЗ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով УАЗ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:

Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ տալով` հետ շպրտվել:

Տոնոյանը զգուշացրել է` ինչ կլինի, եթե հակառակորդը չդադարեցնի կրակը

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը:

ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ։

Տավուշի սահմանին 2 վիրավոր ունենք. ադրբեջանցիները հայտարարել են 4 զոհի մասին

202
թեգերը:
Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Սահման, հայ-ադրբեջանական, ադրբեջանցի, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը
Ըստ թեմայի
Գործ ունենք ներքին խնդիրները սահմանային իրավիճակի սրմամբ 2–րդ պլան մղելու հետ. Փաշինյան
Դավիթ Տոնոյանը ներկայացրեց՝ ինչ է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին
ՀԱՊԿ–ը հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հարցով հրատապ նիստ կանցկացնի
Արցախ, արխիվային լուսանկար

Մարտակերտում շինարարության ժամանակ դամբարան է բացահայտվել

130
(Թարմացված է 12:25 12.07.2020)
Հայտնաբերված կմախքը մշակումից հետո կհանձնվի Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան։

ԵՐԵՎԱՆ, 12 հուլիսի - Sputnik. «Հնագիտությունը՝ համավարակի պայմաններում». այսպես է իրենց աշխատանքն Արցախում վերնագրել Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը: Facebook-ի իր էջում պրեոֆեսորն ուրախությամբ հայտնել է, որ Մարտակերտում վաղ քրիստոնեական դամբարան է հայտնաբերվել։

Նա նշել է, որ Արցախ-Ուտիքյան տափաստանի՝ Տիգրանակերտին հարող տարածքները հարուստ են վաղ քրիստոնեական բնակատեղիներով և դամբարանադաշտերով: Նա հատկապես կարևորել է սարկոֆագային և սալարկղային թաղումներն ու արձանագրել Տիգրանակերտի արշավախմբի մի ջոկատի (Համլետ Պետրոսյան, Տատյանա Վարդանեսովա) նոր բացահայտումը։ Ջոկատը պեղել է Մարտակերտի Րաֆֆու փողոցում իրականացված շինարարության ժամանակ բացված սալարկղային դամբարանը:

Դրախտն աշխարհի վրա այսպիսի տեսք ուներ․ ինչի՞ մասին են պատմելու Գնիշիկի կիրճի գտածոները  

«Կմախքը մշակելուց հետո այն կհանձնվի Մարտակերտի պատմաերկրագիտական թանգարան, այդտեղ կտեղափոխվեն նաև թաղման սալերը՝ համալրելու թանգարանային ցուցադրությունը»,- գրել է գիտնականն ու շնորհակալություն հայտնել տեղի պատասխանատուներին և իշխանություններին աջակցության համար:

Հայաստանում ամեն օր 25 դամբարան է ավերվում. ինչ արժեք ունի Դալմայի այգիներում գտնվածը

Հիշեցնենք՝ 2006թ-ից Արցախի Տիգրանակերտում սկսվել են պեղումները, որոնց արդյունքում կարևոր բացահայտումներ են արվել։ Գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, քաղաքի կենտրոնական մասը, վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին և այլն։ Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկը համարվում է 2008-ին հայտնաբերված հայերեն արձանագրությունը։

130
թեգերը:
պեղումներ, հնագիտություն, Մարտակերտ, Արցախ
Ըստ թեմայի
Պե՞տք է արդյոք Լենինի մարմինը դուրս բերել դամբարանից. Պուտինի պարզաբանումը
Ուրարտուի դամբարաններից մինչև ստորգետնյա քաղաքներ․ նոր բացահայտումներ Հայաստանի մասին
Հնավայր «Երևան մոլում». ի՞նչ է թաքնված երեքհազարամյա ուրարտական դամբարանի որմնախորշերում
Հայերի «արքայական հովիտը». ինչ գաղտնիքներ են թաքնված Վերին Նավերի դամբարանադաշտում
Տիգրան Աբրահամյան

Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան

0
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հայ-ադրբեջանական պետական սահմանի Տավուշի հատվածում տեղի ունեցած ռազմական գործողություններին: 
Փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում չի աշխատում. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ 2018թ.-ի աշնանը, երբ Դուշանբեում կայացած հայտնի հանդիպումից հետո ձեռք բերվեցին պայմանավորվածություններ շփման գծում հրադադարի ռեժիմի պահպանման մասին, Ադրբեջանն ըստ էության դրանով այլ խնդիր էր լուծում, քաղաքական մակարդակում փորձում էր վերականգնել հետապրիլյան փուլում իր իմիջային հարցը միջազգային հանրության շրջանակում՝ դիրքավորվելով որպես կառուցողական կողմ, և երկրորդ՝ առաջնագծում հատկապես Արցախի ուղղությամբ ձգտում էր լուծել որոշակի ենթակառուցվածքային հարցեր, որոնք հնարավոր չէր անել նույնիսկ հրադադարի ռեժիմի միջին խախտումների պարագայում:

«Պաշտպանության բանակն անցած ժամանակահատվածում կանխել է Արցախի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած ինժեներական աշխատանքները, որոնք կարող էին որոշակի փուլում խնդիրներ առաջացնել: Ալիևը մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ էֆեկտիվ չի համարում բանակցությունները, հետևաբար նման պայմաններում արդեն իսկ կանխատեսելի էր, որ Ադրբեջանն իրադարձությունները տեղափոխելու է առաջնագիծ»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա:  

Աբրահամյանի դիտարկմամբ՝ դեպքերը չեն սահմանափակվի միայն Տավուշով կամ մեկ-երկու օրով: Թեև Տավուշի հատվածում հնարավոր է հրադադար, սակայն պետական սահմանին կամ շփման գծի այլ հատվածներում Ադրբեջանի իռացիոնալ պահվածքի պատճառով առաջացած լարվածության պայմաններում, ըստ նրա, չեն բացառվում նոր սադրանքները: 

Ադրբեջանն արկեր է արձակել Չինարիի ուղղությամբ. մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում

Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդականի կարծիքով՝ հայկական կողմից Տավուշի հատվածում իրականացված գործողությունները կոշտ էին, իրավիճակին համահունչ, և չկա այլ տարբերակ, քան Ադրբեջանի ցանկացած սադրանք, ռազմական գործողություն կոշտ միջոցներով կանխելու համար, որովհետև փափուկ ուժի, զսպվածության գործոնն Ադրբեջանի դեպքում որևէ կերպ չի աշխատում:

Ըստ նրա՝ Ադրբեջանը վերջին սադրանքից հետո ունեցել է իմիջային ու ներքաղաքական լուրջ խնդիրներ, այդ իսկ պատճառով էլ Բաքվում փորձում են իրավիճակը կարգավորել տեղեկատվական դիվերսիաների միջոցով՝ տարածելով իրենց համար շահեկան ապատեղեկատվություն, սակայն բնակչությունն այդուհանդերձ շատ արագ տեղեկանում է զոհերի և կորուստների մասին:

Հիշեցնենք, որ երեկ` հուլիսի 12–ին, ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձեր են կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք:
Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը` կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ տալով, հետ շպրտվել:

ՀԱՊԿ-ը պետք է արձագանքի ՀՀ և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած միջադեպին․ դեսպան Տողանյան

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմը վերսկսել է Տավուշի դիրքերի ուղղությամբ հրետակոծությունը: ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն այսօր վաղ առավոտյան հայտնեց, որ երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։

Հայկական կողմն ունի 5 վիրավոր, ադրբեջանական կողմը` չորս զոհ։

0
թեգերը:
Տավուշ, Չինարի, հրետակոծություն, Սահման, հայ-ադրբեջանական, Տիգրան Աբրահամյան, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ արտահերթ նիստը հետաձգվել է․ ինչու
Տավուշում երեք զինծառայող է վիրավորվել
Հայերի կոտրած էջերն են կիրառում․ ինչպես են սուտ լուրերը տարածվում համացանցում
Պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկել. ԵՄ–ն կոչով դիմել է Հայաստանին ու Ադրբեջանին