Զինծառայողներ

Դիվերսիոն փորձ, կրակոցներ և օդային սադրանք. ինչպես է շաբաթն անցել առաջնագծում

179
(Թարմացված է 14:00 28.09.2019)
Պաշտպանության նախարարությունը վստահեցնում է` ՊԲ-ի առաջապահ զորամասերը վստահորեն հսկում են Արցախի օդային ու ցամաքային սահմանները։

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 150 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1600 կրակոց: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Բացի հրադադարի ռեժիմի խախտումներից, սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմանում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ»,– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ դիրքապահ անձնակազմի հմուտ գործողությունների արդյունքում հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը:

Շաբաթվա ընթացքում հակառակորդը դիմել է նաև օդային սադրանքի, որը նույնպես հաջողությամբ կանխվել է ՊԲ զինծառայողների կողմից: Մասնավորապես սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները Ակնայի հատվածում խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարքը:

ՊԲ-ի առաջապահ զորամասերը վստահորեն հսկում են Արցախի օդային և ցամաքային սահմանները և շարունակում իրենց կամքը պարտադրել հակառակորդին:

 

179
թեգերը:
Դիակ, զինծառայող, դիվերսիա, Ադրբեջան, Արցախ
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (118)
Ըստ թեմայի
Միգուցե մոլորվել էր. Տոնոյանը` չեզոք գոտում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին
Արցախի ՀՕՊ–ի խոցած անօդաչուի գինը մոտ 1 մլն դոլար է. Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում
Ադրբեջանցիները ևս մեկ զոհ են տվել դիվերսիայի հետևանքով. լուսանկարներ
Աննա Նաղդալյան

Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության. ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը

47
(Թարմացված է 18:37 04.06.2020)
Նշվում է, որ Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝ արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. ՀՀ արտաքին գերատեսչությունն արձագանքել է վերջին շրջանում Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության և տարբեր գերատեսչությունների կողմից արվող հայտարարություններին` նշելով, որ դրանք բովանդակային կառուցվածքից զուրկ, հիստերիա հիշեցնող հակահայկական մրցակցային հայտարարություններ են: «Տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է գերազանցել իր նախկին հակահայկական հայտարարությունները, ինչը տասնամյակների ընթացքում հետևողական հակահայկական դիսկուրսի պայմաններում հեշտ գործ չէ»,–ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայկական կողմն ընդգծում է յան փաստը, որ սեփական ժողովրդի առջև ատելություն քարոզող և պատերազմի սպառնալիքներով հանդես եկող Ադրբեջանի ավտորիտար իշխանություններն  օգտագործում են կորոնավիրուսի դեմ պայքարն իրենց երկրում մարդու իրավունքների լայնածավալ խախտումներ իրականացնելու համար. իրողություն, որը բարձրաձայնվել է մի շարք հեղինակավոր միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների կողմից:

«Այնուհանդերձ, ինչքան էլ որ հայերի դեմ ատելության քարոզը և պատերազմի սպառնալիքները միտված լինեն ներքին լսարանին, նման հայտարարությունները լրջորեն վնասում են խաղաղ գործընթացին և մատնանշում, որ ոչ թե Ադրբեջանի ժողովուրդը, այլ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունը պատրաստ չէ խաղաղության»,–ասված է հայտարարության մեջ:

Նշվում է, որ Ադրբեջանի ղեկավարության հակահայկական գործողություններն արդեն ստացել են իրենց իրավական գնահատականը միջազգային ատյանների կողմից: Այսպես,  ՄԻԵԴ-ի «Մակուչյանը և Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» գործով դատավճիռը դատապարտեց ադրբեջանական պետության  ռասիստական քաղաքականությունը, որն արտահայտվել էր մարդասպան Ռամիլ Սաֆարովին ներելու, ազատ արձակելու և պարգևատրելու գործողություններով:

«Սցենարները կարող են լինել տարբեր». Աբրահամյանը՝ ադրբեջանական հայտարարությունների մասին

«Հայատյացությունը որպես ներքին համախմբման և իշխանության լեգիտիմության հիմնական աղբյուր դիտարկող Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար»,–ասված է ԱԳՆ հայտարարության մեջ: 

Արցախի և Հայաստանի անվտանգային համակարգը բավարար համալիր և կայուն է՝  արդյունավետորեն հասցեագրելու և հակադարձելու նման սպառնալիքները:

Հայկական զինուժն ադրբեջանական ԶՈւ ավտոմեքենա է խոցել. համացանցում տեսանյութ է շրջանառվում

Նշենք, հունիսի 3-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էր Ադրբեջանի Թարթառի շրջանի բնակիչների հետ։  Ալիևը իր խոսքում նա ասել էր, որ Ադրբեջանը 2016-ի պատերազմում «փայլուն հաղթանակ է տարել հայերի նկատմամբ» և կարող է կրկնել այդ «հաղթանակը»։

47
թեգերը:
հայ-ադրբեջանական, Ադրբեջան, Հայաստան, Ղարաբաղյան հակամարտություն, Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Աննա Նաղդալյան, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն. ԱԳՆ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն
Ըստ թեմայի
ԱՊՀ ձևաչափով հանդիպումները չի կարելի օգտագործել Արցախի թեման շահարկելու համար․ փոխվարչապետ
Ադրբեջանը փոքր-ինչ հանդարտվել է. քանի՞ կրակոց է արձակվել Արցախի ուղղությամբ
Բնակարաններ սպայական անձնակազմին, զինհաշմանդամներին և ոչ միայն. Արցախի նախագահի խոստումը
Բակո Սահակյան. արխիվային լուսանկար

Բակո Սահակյանը մասնակցել է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին. նրան 8 հարց են տվել

129
(Թարմացված է 16:10 04.06.2020)
Ապրիլյան քննիչ հանձնաժողովն այդպիսով ավարտել է աշխատանքն ու անցել արձանագրություն կազմելու փուլին։

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Երեկ տեղի է ունեցել Ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վերջին նիստը, որին հեռավար կարգով մասնակցել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Կորոնավիրուսի տարածման հետ կապված նպատակահարմար գտանք հեռավար զրուցել պարոն Սահակյանի հետ։ Նրան ուղղեցինք 8 հարց. բոլոր հարցերին նա պատասխանել է»,–ասաց Պողոսյանը։

Հարցին, թե սպառի՞չ էին Սահակյանի պատասխաններն իրենց համար, Պողոսյանը պատասխանեց` այո, ինչպես հանձնաժողովի նիստերին մասնակցած յուրաքանչյուրի պատասխանները։

Պողոսյանի խոսքով` չի եղել որևէ մեկը, որ հրաժարվել է ինչ–որ հարցի պատասխանելուց։ Պատգամավորը հայտնեց նաև, որ քննիչ հանձնաժողովն իր աշխատանքն ավարտել է և հիմա արձանագրություն կազմելու փուլում են։

Ինչ վերաբերում է զեկույցին, ապա, ըստ Պողոսյանի, իրենք փորձում են այն ավարտին հասցնել մինչև ԱԺ–ի արձակուրդ գնալը, հակառակ պարագայում` այն պատրաստ կլինի սեպտեմբերին։ Նա նշեց` հրավիրյալների թիվը շատ էր, արձանագրությունները հսկայական են, ստացված փաստաթղթերը` մի քանի հազար էջ։

Հիշեցնենք, որ միակ մարդը, որը հրաժարվել էր մասնակցել հանձնաժողովի նիստին, ՀՀ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն էր։

Սարգսյանը Խաչատուրովին հորդորել է ներկայանալ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Մոտ մեկ տարի է, ինչ ԱԺ-ում գործում է 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողով։

2019թ.–ին հանձնաժողովը 21 նիստ է գումարել, հրավիրվել են մեծ թվով զինվորականներ և բարձրաստիճան նախկին ու ներկա պաշտոնյաներ, որոնք պատասխանել են հանձնաժողովին հետաքրքրող հարցերին։

Այս տարի հանձնաժողովը լսել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։

«Պատասխանել եմ բոլոր հարցերին». Կարապետյանը դուրս եկավ քննիչ հանձնաժողովի նիստից

129
թեգերը:
Քրիստինե Պողոսյան (ԱԺ պատգամավոր), Բակո Սահակյան, Ապրիլյան ԱԺ քննիչ հանձնաժողով, Ապրիլյան քառօրյա պատերազմ, Արցախի պաշտպանության բանակ (ՊԲ), Արցախ
Ըստ թեմայի
Վտանգավոր է խոսել. Կարապետյանը գաղտնի ինֆորմացիա է հայտնել ապրիլյան հանձնաժողովին
Էդվարդ Նալբանդյանը մասնակցում է Ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին
ԶՈՒ–ի գործողությունների մասով հետաքրքիր եզրահանգումներ կլինեն. Բալայանը` ապրիլյանի մասին

Կորոնավիրուսը Հայաստանում ևս 7 մարդու կյանք է խլել. մեծ մասը կանայք են

0
(Թարմացված է 11:15 06.06.2020)
ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալներ է ներկայացրել վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացածների վերաբերյալ։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Վերջին մեկ օրում Հայաստանում 7 մարդ է մահացել կորոնավիրուսից։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Պացիենտները եղել են 70 (կին), 92 (կին), 82 (կին), 62 (տղամարդ), 82 (տղամարդ), 66 (տղամարդ), 56 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12 364-ի։

Այս պահին Հայաստանում փաստացի բուժում է ստանում 8385 մարդ, կատարվել է 66674 թեստավորում, առողջացել են վարակվածներից 3720–ը։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 190 մահվան դեպք։

0
թեգերը:
Հայաստան, Մահ, կորոնավիրուս
Ըստ թեմայի
Կորոնավիրուսից մահացածների տվյալների հրապարակման դեպքով քրեական գործ է հարուցվել
ՀՀ–ում կորոնավիրուսից մահացածներից մեկը 44 տարեկան կին է. նոր տվյալներ
Կորոնավիրուսից 33-ամյա պացիենտ է մահացել. ծանր վիճակում գտնվողների թիվն ավելացել է