Դիպուկահար

Ադրբեջանցիները ևս մեկ զոհ են տվել դիվերսիայի հետևանքով. լուսանկարներ

293
(Թարմացված է 16:20 27.09.2019)
Կոչումը և զորատեսակը դեռ պարզ չեն, բայց լուսանկարներից նկատելի է, որ հաստատ ժամկետային զինծառայող չէ։

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 22–ին ադրբեջանցիների ձեռնարկած դիվերսիայի անհաջող փորձի ժամանակ ադրրբեջանական կողմը, բացի չեզոք գոտում թողած մեկ դիակից, նաև մեկ վիրավոր է ունեցել, որը հետո է մահացել։ Այս մասին իր Facebook–յան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը

«Հարավային ուղղությամբ իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել ևս մեկ ադրբեջանցի զինծառայող, որը հասցրել էր մի կերպ իրեն շպրտել իրենց խրամատ»,–գրել է Աբրահամյանը` հավելելով, որ այս մասին ասել էին նաև միջադեպին ականատես մեր զինծառայողները։

Ադրբեջանցի զինծառայողի դին դուրս է բերվել չեզոք գոտուց և վերադարձվել

Նախագահի խորհրդականը գրել է, որ Ալեն Ղուլյանը սոցցանցերի ադրբեջանական տիրույթում նույն օրը, նույն ուղղությամբ խոցված զինծառայողի թաղման արարողություն, լուսանկարներ է գտել, որոնք այս պնդման ևս մեկ հաստատումն են։

«Ճիշտ է՝ կոչումը և զորատեսակը դեռ պարզ չի, բայց լուսանկարներից նկատելի է, որ հաստատ ժամկետային զինծառայող չի։ Խոցվածն Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող Գուրբաթ Գուրբաթ օղլու Գուլիևն է (Qürbət Qürbət oğlu Quliyev)»,–գրել է Աբրահամյանը։

Հիշեցնենք` ԱՀ ՊԲ–ն հաղորդագրություն էր տարածել, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ:

ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել։

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարը լրագրողների հետ զրույցում խուսափել էր գնահատական տալ դեպքին, ասելով, որ միգուցե ադրբեջանցի զինվորը մոլորվել է։

Միգուցե մոլորվել էր. Տոնոյանը` չեզոք գոտում հայտնված ադրբեջանցի զինծառայողի մասին

Հիշեցնենք նաև, որ ադրբեջանական կողմը դիմել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին դիվերսիայի պատճառով զոհված ադրբեջանցի զինծառայողի դիակը չեզոք գոտուց վերցնելու համար։

Ադրբեջանցու դին սեպտեմբերի 23–ին դուրս է բերվել չեզոք գոտուց և վերադարձվել։

293
թեգերը:
Արցախ, Դիակ, ադրբեջանցի, Ադրբեջան, Տիգրան Աբրահամյան, դիվերսիա
Ըստ թեմայի
Տոնոյանը մեկնաբանեց ադրբեջանցի դիվերսանտներին ՀՀ քաղաքացիների հետ փոխանակելու հարցը
Արցախի ՀՕՊ–ն ադրբեջանական անօդաչու է խոցել. լուսանկարներ
Խաղաղության փոխարեն մենք պատերազմի թաքնված սպառնալիքներ ենք լսում Ադրբեջանից. Փաշինյան
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Հայաստան ու Ադրբեջան
Լաբորատորիա, արխիվային լուսանկար

Արցախում կորոնավիրուս է հայտնաբերվել ևս 8 քաղաքացու մոտ

27
(Թարմացված է 20:19 02.06.2020)
Արցախում կորոնավիրուսով վարակված անձինք բժիշկների հսկողության ներքո մեկուսացման վայրում են մնում։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի - Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 8 քաղաքացու մոտ, որոնք Շահումյանի շրջանում հաստատված վարակի օջախի նույն շրջանակից են:

«Նրանց նախապես մեկուսացրել էին համապատասխան վայրերում: Նոր վարակակիրների մեջ նաև Ստեփանակերտի բնակիչներ կան, և նրանք բժիշկների հսկողության ներքո շարունակում են մեկուսացման վայրում մնալ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ ընդհանուր առմամբ, Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսով հիվանդացության 54 դեպք, որից 26-ն արդեն առողջացել են: Մեկուսացված է 100 քաղաքացի, ընդհանուր թեստավորումների քանակը 926 է:

Արցախում մոտ 600 մարդ է շփվել Փաշինյանի հետ․ իշխանական թիմը թեստավորվում է. «Հրապարակ»

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Արցախում կորոնավիրուսով վարակման ևս երեք դեպք է հայտնաբերվել։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 517–ով և հասել 10 009–ի։

27
թեգերը:
թեստ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Կամ–կամ. Փաշինյանը խոսեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի շուրջ առկա ելքերի մասին
Հղիության ժամանակ կորոնավիրուսը կարո՞ղ է մորից երեխային փոխանցվել. պարզաբանում է բժիշկը
Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն ավելացել է և հասել 6.3 միլիոնի
Ռուսաստանում սկսում են փորձարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը
Թեստ. արխիվային լուսանկար

Արցախում կորոնավիրուսով վարակվելու նոր դեպքեր են հաստատվել

44
(Թարմացված է 12:42 02.06.2020)
Արցախում կորոնավիրուսով վարակման վերջին բոլոր դեպքերը մեկուսացված քաղաքացիների մոտ են գրանցվել։

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ Արցախում նոր կորոնավիրուսի վարակը հաստատվել է ևս 3 քաղաքացու մոտ։

«Կորոնավիրուսով վարակված քաղաքացիները ժամանել էին Ռուսաստանի Դաշնությունից և գտնվում էին մեկուսացման համար նախատեսված վայրերում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Այսպիսով` Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 46 է։ Ընդհանուր առմամբ, առողջացել է 26 քաղաքացի, իսկ մեկուսացման մեջ է գտնում 100 անձ։ Արցախում կատարվել է 926 թեստավորում։

Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին մեկ օրում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։

Երկրում կորոնավիրուսով վարակվել է 10 002 մարդ։ 

Հայաստանում 101–ամյա կինը հաղթահարել է կորոնավիրուսն ու դուրս գրվել հիվանդանոցից

44
թեգերը:
Արցախ, կորոնավիրուս, թեստ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Արցախում ևս երկու մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել
Կորոնավիրուսով հիվանդների թիվն Արցախում ավելանում է. 3 նոր դեպք է գրանցվել
Հայտնի է Արցախի նախագահի կորոնավիրուսի թեստի պատասխանը
Տիգրան Ավինյան, արխիվային լուսանկար

Որոշ լաբորատորիաներում կարգելվեն ՊՇՌ մեթոդով հետազոտությունները. ՀՀ պարետի նոր որոշումը

0
(Թարմացված է 00:43 03.06.2020)
Պոլիմերազային շղթայական ռեակցիայի մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումը չի թույլատրվում բոլոր այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության պատշաճ համակարգ

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի - Sputnik. ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է հրապարակել, որով ՀՀ-ում արգելվում են պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունները այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության կայքը:

«ՀՀ ողջ տարածքում արգելվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ՝ ՊՇՌ) մեթոդով լաբորատոր հետազոտությունների իրականացումն այն լաբորատորիաներում, որոնք չունեն տեխնիկական բավարար հագեցվածություն, բավարար թվով և որակավորմամբ մասնագետներ, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության (այսուհետ՝ կենսանվտանգություն) պատշաճ համակարգ»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նոր որոշմամբ սահմանվում է, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության չափորոշիչներն ու պահանջները սահմանվում են Առողջապահության նախարարի հրամանով և ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն՝ ներկայացնելով Առողջապահության նախարարի հրամանով սահմանված պահանջների ու չափորոշիչների վերաբերյալ տեղեկանք-հիմնավորում և անհրաժեշտ փաստաթղթեր:

Պարետ Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի թեստ չի հանձնի և չի փոխարինի Փաշինյանին. խոսնակ

Ինչ վերաբերում է տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի ու որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության/կենսապահովության պահանջներին լաբորատորիաների համապատասխանությանը, ապա դա իրականացվում է Առողջապահության նախարարի հրամանով ձևավորված մասնագիտական խմբի կողմից տեղում կատարված դիտարկմամբ, որի արդյունքում կազմվում է մասնագիտական եզրակացություն:

ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություն իրականացնելու համար նմուշառում կատարող բժշկական կազմակերպությունները և լաբորատորիաները, ինչպես նաև՝ հետազոտությունն իրականացնող լաբորատորիաները պարտավոր են նմուշառման օրն ապահովել իրենց կողմից իրականացված բոլոր հետազոտությունների վերաբերյալ ամբողջական տեղեկության մուտքագրումը էլեկտրոնային առողջապահության «ԱՐՄԵԴ» համակարգ, իսկ արդյունքները՝ դրանք հայտնի դառնալուց հետո՝ 12 ժամվա ընթացքում։ Պարտադիր է հետազոտվող անձի հասանելի հեռախոսահամարի ճշգրիտ մուտքագրումը, որը հանդիսանում է միակ կոնտակտային հեռախոսահամարն արդյունքների մասին տեղեկացնելու և քաղաքացու հետ հետագա կապի ապահովման համար։

Դրական արդյունքների դեպքում լաբորատորիաները 12 ժամվա ընթացքում լրացնում և Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ են ներկայացնում շտապ հաղորդման քարտ։

Երևանի կենտրոնում փակվել են հանրային սննդի մի շարք հայտնի կետեր. տեսանյութ

ՊՇՌ հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում հետազոտությունների որակի արտաքին հսկողությունն իրականացնում է Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը. ընթացակարգային կանոնները սահմանվում են Առողջապահության նախարարի ցուցումով։

Իր վերջին որոշման մեջ ՀՀ պարետը Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին հանձնարարել է 2-օրյա ժամկետում՝

  • Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաներին ներկայացվող տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, կենսաանվտանգության չափորոշիչների ու պահանջների վերաբերյալ հարցաշար և ապահովել դրա հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում:
  • Ձևավորել մասնագիտական խումբ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար լաբորատորիաների տեխնիկական հագեցվածության, մասնագետների թվի և որակավորման, ինչպես նաև կենսաանվտանգության՝ Առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված պահանջներին ու չափորոշիչներին համապատասխանությունը գնահատելու նպատակով:
  • Սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաներում որակի արտաքին հսկողության իրականացման գործողությունների ստանդարտ ընթացակարգը (ԳՍԸ)։
  • Հաշվի առնելով մասնագիտական խմբի գնահատման եզրակացությունը՝ Առողջապահության նախարարի ցուցումով սահմանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման նպատակով ՊՇՌ մեթոդով լաբորատոր հետազոտություններ իրականացնող լաբորատորիաների ցանկը և ապահովել հանրությանը պատշաճ իրազեկումը՝ ըստ անհրաժեշտության ապահովելով դրա պարբերական թարմացումը։

Որոշումն ուժի մեջ է մտնում հունիս 2-ին՝ ժամը 23:59-ից:

0
թեգերը:
թեստ, որոշում, Տիգրան Ավինյան, պարետ, Հայաստան
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Պարետի որոշմամբ Երևանի կենտրոնի խոշոր սուպերմարկետներից մեկը ժամանակավորապես չի գործի
932 տնտեսվարող պարետի սահմանած կանոնները չեն պահպանել. նրանց գործունեությունը կասեցած է
Պարետը չի բացառում կարանտինային ռեժիմ սահմանելու հնարավորությունը
Պարետատունն ինքնամեկուսացման պայմաններում փոփոխություններ է կատարել