Խոցված դրոնը

Արցախի ՀՕՊ–ն ադրբեջանական անօդաչու է խոցել. լուսանկարներ

298
(Թարմացված է 13:48 25.09.2019)
Անօդաչու թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ակնայի հատվածում և հայտնվել հայկական ստորաբաժանումների թիրախում։

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հակառակորդի ORBITER-2 տիպի անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Անօդաչուն խոցվել է այսօր` սեպտեմբերի 25-ին, ժամը 10:15-ի սահմանում։

Թռչող սարքը հետախուզական թռիչք է իրականացրել Ակնայի հատվածում։

Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ։

298
թեգերը:
անօդաչու, դրոն, Ադրբեջան, Արցախ
Ըստ թեմայի
Նոր սերնդի անօդաչուն շուտով օդ կբարձրանա. տեսանյութ
Վերանյան. «Ադրբեջանը մարտահրավեր է նետում տարածաշրջանի կայունությանն ու խաղաղությանը»
Հավքն իր թևով, օձն իր պորտով այսուհետ չի կարողանա թաքուն մուտք գործել «Արփի լիճ»
Արցախի ՊԲ-ն ադրբեջանական անօդաչու թռչող սարք է խոցել