Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը

Վանքի անվտանգությունը հսկող քահանան. տեր Հովհաննեսը փորձում է փրկել Դադիվանքը փլուզումից

1525
(Թարմացված է 15:00 22.09.2019)
Սրբատեղին «ապաքինվում» է 10 տարվա գերությունից ու խոշտանգումներից հետո։ Ազատագրված Դադիվանքին, սակայն, այսօր մեկ այլ վտանգ է սպառնում։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի — Sputnik, Նելլի Դանիելյան. Արցախյան Դադիվանքը վտանգի տակ է։ Սողանքն արդեն մոտեցել է վանքի հենապատերից մեկին։ Այս մասին Sputnik Արմենիային պատմեց վանական համալիրի հոգևորական տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը։

Монастырь Дадиванк
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Դադիվանք տանող ճանապարհը

Պետության ու եկեղեցու աջակցությանը չսպասելով`  տեր Հովհաննեսը որոշել է կանխել  վտանգն առկա սահմանափակ միջոցներով։

«Ուզում ենք, որ ժողովրդի օգնությամբ, ամեն մեկը մի քար դնելով, վերականգնենք։ Այն կողմում արդեն պատին մոտեցել էր, փլվածք կար»,– ասաց հոգևորականը։

Տեր Հովհաննեսը հայտնեց, որ վանական համալիրի փլուզումը կանխելու համար անհրաժեշտ 100 մետր երկարությամբ հենապատի 50 մետրն արդեն կառուցված է։ Շինարարության ամբողջական ավարտից հետո հենապատը նախատեսվում է հողապատել ու ծառատունկ իրականացնել`ծառերի արմատների միջոցով սողանքը կանգնեցնելու համար։

Монастырь Дадиванк
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Դադիվանք

Վանքի հիմնական կառույցներից զատ տեր Հովհաննեսը որոշել է կործանումից փրկել նաև տարիներ շարունակ անուշադրության մատնված մատուռները։

Монастырь Дадиванк
© Sputnik / Nelli Danielyan
Մատուռ Դադիվանքի տարածքում

Դադիվանքի մերձակա սարերի գագաթներին ու լանջերին դրանք 7-ն են, որոնցից 4-ն արդեն վերականգնվել է։ Այժմ շինարարներն աշխատում են 5-րդի վրա։ Տեր Հովհաննեսն էլ ամեն օր հետևում է նրանց աշխատանքին։ Եթե չի հասցնում անձամբ այցելել, վանատան պատուհանից հեռադիտակով հետևում է ու մտովի հաշվում, թե ինչ մնաց անելու ու երբ կկարողանա ասել` փրկեցին նաև 5-րդ մատուռը։

Монастырь Дадиванк
© Sputnik / Hovhannes Shoghikyan
Դադիվանք

«7 մատուռներից երկուսն էլ անտառում են, սարերի հետևում։ Դրանց վերականգնումն առայժմ հնարավոր չէ։ Սեփական ուղղաթիռ պիտի ունենանք դրանք վերակառուցելու համար»,– կես լուրջ– կես կատակ ասում է քահանան ու հավելում, որ մնացած 5-ն էլ անմատչելի վայրերում են, և դրանց ևս տեխնիկա մոտեցնել հնարավոր չի եղել։

«Էշերով, ձիերով ենք տարել ամբողջ շինանյութերը։ Շինարարության ավարտից հետո էլ մնացած շինանյութը շալակած ենք հետ իջեցնում սարից»,– պատմեց քահանան։

Անհրաժեշտ գումարի առկայության դեպքում տեր Հովհաննեսի հաշվարկով 2020թ.–ի դեկտեմբերին Դադիվանքի վանական համալիրն ամբողջությամբ վերականգնված կլինի։ Բայց, քանի որ շինարարությունն իրականացվում է հավատացյալների նվիրատվության միջոցներով, տեր Հովհաննեսը միայն մոտավոր ժամկետներ է նշում։

Դադիվանքն արցախա–ադրբեջանական սահմանից ընդամենը 15 կմ հեռավորության վրա է։

Վանական համալիրն ադրբեջանցի զավթիչներից ազատագրվել է միայն 1993 թվականի ապրիլի 3-ին` Քարվաճառի շրջանի ազատագրման ժամանակ։

Հայր Հովհաննեսը, ով այդ տարիներին Գանձասարի հոգևոր հովիվն էր, առաջինների թվում էր, ովքեր մուտք գործեցին ազատագրված Դադիվանք ու եկեղեցին գտան կիսավեր, թալանված ու հոշոտված վիճակում։

Монастырь Дадиванк
© Sputnik / Nelli Danielyan
Դադիվանք

Ադրբեջանցի վանդալիստները քերել էին անգամ եկեղեցու բակում ու գավթում եղած դարավոր  շիրմաքարերի հայատառ գրությունները` հայերի պատմական հետքը «ջնջելու» համար։ Բայց նախախնամությունն, այնուամենայնիվ, որոշ հոգևոր արժեքներ թաքցրել էր հրոսակների աչքից։

Фрески в монастыре Дадиванк
© Sputnik / Nelli Danielyan
Դադիվանքի որմնանկարներից

Ադրբեջանական օկուպացիայի վերջին 8-10 տարիներին Դադիվանքի եկեղեցում մի բազմանդամ քուրդ ընտանիք է բնակվել, ովքեր վանական համալիրի տարածքը վերածել են տան ու գոմի։ Իսկ տաքանալու ու կերակուր պատրաստելու համար հենց եկեղեցու ներսում խարույկ են վառել։

Фрески в монастыре Дадиванк
© Sputnik / Hovhannes Shighikyan
Դադիվանքի որմնանկարներից

Խարույկից առաջացած մրի հաստ շերտը ծածկել է եկեղեցու պատերի 13-րդ դարի որմնանկարները։

«Այս էր պատճառը, որ ադրբեջանցիները չէին նկատել դրանք։ Չկա չարիք առանց բարիքի։ Իրենց տգիտության շնորհիվ այդ արժեքավոր նկարները փրկվել էին»,– ասաց տեր Հովհաննեսը։

Եկեղեցու պատերի մուրն ու տարածքի աղբը մաքրվել է։ Եվ 2016 թվականի հունվարի 1-ից Դադիվանքի դռները դարձյալ բացվել են հավատացյալների առաջ։ 

Դադիվանքի վանական համալիրը, ինչպես և Արցախի մյուս բոլոր եկեղեցիները, շուրջ 100 տարի չի գործել։ 1921 թվականին, խորհրդային կարգերի հաստատումից հետո, դրանք փակվել են և վերաբացվել միայն Արցախի անկախության հռչակումից հետո։

Վանական համալիրը Դադիվանք է կոչվել Քրիստոսի  աշակերտներից մեկի` Թադևոս առաքյալի աշակերտ սուրբ Դադիի անունով։ Ըստ ավանդության, Դադին մ.թ. 1-ին դարում  քրիստոնեություն է քարոզել ներկայիս Քարվաճառի տարածքի բնակչությանը։ Բայց հենց այդ տարածքում էլ անհավատների կողմից քարկոծվելով սպանվել է։ Հավատացյալները նրա դին հողին են հանձնել։ Իսկ Հայաստանում քրիստոնեության ընդունումից հետո նրա շիրիմը վերածվել է ուխտատեղիի։ Շիրիմի վրա կառուցվել է դամբարան, իսկ 4-րդ դարում նույն տեղում կառուցվել է Դադիվանքի վանական համալիրը։

Надгробные плиты на территории монастыря Дадиванк
© Sputnik / Nelli Danielyan
Գերեզմանաքարեր Դադիվանքում
1525
թեգերը:
Դադիվանք, Սողանք, Արցախ
Ըստ թեմայի
Խաղաղության մարտիկների օրրան Արցախը գիրկը բացել է զբոսաշրջիկների համար
Արցախի մասին միֆերի թոփ-հնգյակ․ հայտնի զբոսաշրջիկները բացահայտել են ճշմարտությունը
Խաղաղությունն ավելի լավ է, բայց չենք վախենում պատերազմից. պատասխան`ադրբեջանցի լրագրողին
«Հայաֆիկացված» իրանցին, կամ ինչպես է մուսուլմանը հիացած երգում Կոմիտասի պատարագը
Հայաստանի թաքնված գեղեցկությունը. Ակնասարի դժվարին վերելքը հաղթահարված է
Արայիկ Հարությունյան

Ուժով հարցի լուծման ճանապա՞րհն ես ընտրել, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք. Արցախի նախագահ

187
(Թարմացված է 11:44 29.05.2020)
Արցախի նախագահն իր ելույթում հայտնել է, որ Արցախը դեմ չէ խաղաղ բանակցությունների փուլային տարբերակին, բայց և նշել է, թե ինչ առաջնային պայմաններ պետք է քննարկվեն այդ դեպքում:

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ուղիղ եթերում արցախցիներին ուղղված իր ուղերձում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ի ելույթին՝ նշելով, որ դա քաղաքական գործչին վայել ելույթ չէր:

«Մանավանդ այս հայտարարությունը՝ «աշխարհում ուժի գործոնն առաջնային պլան է մղվում»: Այսինքն՝ ուժով հարցի լուծման ճանապարհն ես ընտրե՞լ, պարոն Ալիև, մենք պատրաստ ենք, և ուզում եմ վստահեցնել, որ արդյունքը մեզ համար պարզ է: Այն, ինչ ունեցել եք 1994թ-ին, կունենաք նաև այսօր: Մեզ հետ ուժի լեզվով չփորձեք երբևէ խոսել»,- հեռակա կարգով դիմելով Ալիևին՝ ասաց Հարությունյանը:

Արցախի նախագահն իր ելույթում խոսեց նաև Ալիևի մեկ այլ արտահայտության մասին, թե․ «մեր հին քաղաք Երևանը տվել են Հայաստանին, դա չի կարելի ներել»:

Հարությունյանն Ալիևին առաջարկեց փորձել շտկել «պատմական անճշտությունները», եթե այդպես է կարծում, բայց և զգուշացրեց` դա Ադրբեջանի համար լինելու է կործանարար:

«Համագործակցելու եմ բոլորի հետ անխտիր»․ Արայիկ Հարությունյան

«Ուժի լեզվով երբևէ չհամարձակվեք խոսել մեզ հետ: Մենք պատրաստ ենք խաղաղ ճանապարհով, բանակցության միջոցով հարցի խաղաղ լուծմանը, և այն հայտարարությունը, որը դու արել ես, թե՝ «միայն փուլային տարբերակով կարող է լուծվել», իհարկե, փուլային կարող է լուծվել, բայց միայն մի տարբերակով՝ առաջին հերթին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչում, երկրորդ՝ մեր անվտանգության երաշխիքների ընդունում, որից հետո միայն ՝ բանակցություններ: Այլ տարբերակ չի լինելու»,-նշեց Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

Մայիսի 28-ին Ադրբեջանի Ղարադաղի շրջանում բնակելի համալիրի բացման արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ճառում դարձյալ խոստացել է վերականգնել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նշելով որ դրա համար կարևոր գործոնն իր երկրի ռամական հզորությունն է:

Իսկ որպես ուժի կիրառման օրինակ Ալիևը հիշատակել է 2016թ-ի ապրիլյան պատերազմը:

187
թեգերը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Պատերազմ, Իլհամ Ալիև, Արցախ, Ադրբեջան, Հայաստան
Ըստ թեմայի
Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են. կրակոցների թիվը սահմանին ավելացել է
«Կոչ ենք անում բանակցել»․ Զախարովան՝ սահմանային միջադեպերի մասին
Պետական սահմանին ծառայությունը միշտ էլ բարդ է. Դավթյանը շնորհավորել է ռուս սահմանապահներին
Նոյեմբերյանում ադրբեջանական կրակոցներից վնասվել են սահմանամերձ գյուղի տները
Արայիկ Հարությունյան

Արայիկ Հարությունյանը Մայիլյանին արտգործնախարար է նշանակել, Բաբայանին` ԱԱԽ քարտուղար

138
(Թարմացված է 11:33 29.05.2020)
Արցախի Հանրապետության նախագահը երկար մտածելուց հետո որոշում է կայացրել և մի շարք նշանակումներ արել։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook–ի ուղիղ եթերում հայտնեց, որ Մասիս Մայիլյանին նշանակել է Արցախի Հանրապետության արտգործնախարար։

«Երկար եմ մտածել այդ ուղղությամբ: Ես համագործակցության կոչն արել եմ, նա ընդունել է, մենք մտածում էինք համագործակցության տարբեր ձևաչափերի մասին՝ հաշվի առնելով Մայիլյանի ստացած ձայների քանակը նախագահական ընտրություններում»,-ասաց նա` նշելով, որ իրենց հարաբերությունները միշտ ջերմ են եղել։

Հարությունյանը խնդրեց սա չհամարել քաղաքական առևտուր:

«Խնդրում եմ, որ որևէ մեկը սա քաղաքական առևտուր չհամար։ Մենք քաղաքական առևտուր չենք արել, այլ համաձայնվել ենք միասին ստանձնել մեր երկրի պատասխանատվությունը»,-ընդգծեց նա։

Հարությունյանի խոսքով` վերջնական հանգրվանի են եկել նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ։

«Վերջնական որոշումը կայացրել ենք երեկ։ Նրան առաջարկել եմ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը»,– ասաց նա։

Արցախի նախագահի նախկին մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ նշանակվել է Արցախի նախագահի խորհրդական:

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Արցախի Հանրապետության նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքներով նախագահ էր ընտրվել «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը, որը նախկինում զբաղեցրել էր ԱՀ վարչապետի պաշտոնը։ Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա հետ մրցակցության մեջ մնացել էր ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը։ Մայիսի 21-ին Հարությունյանը երդվեց ու ստանձնեց Արցախի նախագահի պաշտոնը։

Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել

138
թեգերը:
Մասիս Մայիլյան, Սամվել Բաբայան, Արայիկ Հարությունյան, Արցախ
Ըստ թեմայի
Դավիթ Բաբայանը ազատման դիմում է գրել. Հարությունյանը նրան նոր պաշտոն է առաջարկել
Հայաստանը Արցախի հարցին անտեղի էմոցիոնալ գույներ տալու կարիք չունի. Մնացականյան
Համատեղ աշխատանքը կարևոր է. Արցախի նախագահի առաջին պաշտոնական հանդիպումը Երևանում
Ռոբերտ Քոչարյան

Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքը

13
(Թարմացված է 13:13 30.05.2020)
Գլխավոր դատախազությունը նշում է, որ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ, ու Մեծ պալատի խորհրդատվական կարծիքը հիմնավորում է դա։

ԵՐԵՎԱՆ, 30 մայիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ պարզաբանում է ներկայացրել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա խորհրդատվական կարծիք է հրապարակել երեկ` մայիսի 29-ին։

«Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպանները տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա»,– նշված է դատախազության հաղորդագրության մեջ:

ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց։

1. Արդյո՞ք որակական նույն պահանջներն են ներկայացվում (որոշակիություն, հասանելիություն, կանխատեսելիություն, կայունություն) Կոնվենցիայի 7-րդ հոդվածի իմաստով հանցագործություն սահմանող «օրենք» հասկացության և Կոնվենցիայի այլ՝ օրինակ՝ 8–11-րդ հոդվածներում գործածվող «օրենք» հասկացության նկատմամբ։

2. Եթե ոչ, ապա ինչպիսի՞ չափորոշիչներով են դրանք սահմանազատվում։

3. Կարո՞ղ է արդյոք ավելի բարձր իրավաբանական ուժ և վերացականության ավելի բարձր աստիճան ունեցող իրավական ակտերի որոշակի իրավադրույթներին հղում պարունակող և դրա ուժով հանցագործություն սահմանող քրեական օրենքը բավարարել որոշակիության, հասանելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։

4. Քրեական օրենքի հետադարձ կիրառման արգելքի սկզբունքին (Կոնվենցիայի 7-րդ հոդվածի 1-ին մաս) համապատասխան՝ ինչպիսի՞ չափորոշիչներ են սահմանված հանցանքի կատարման պահին գործող և դրանից հետո փոփոխված քրեական օրենքների համադրման համար՝ պարզելու դրանց բովանդակային (էական) նմանությունները կամ տարբերությունները:

ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։

«Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության»,– հայտնում է Գլխավոր դատախազությունը։

Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։ Այլ կերպ ասած, ըստ դատախազության, Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին:

Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:

«Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով»,– նշված է հաղորդագրության մեջ։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հետ են վերցրել վերաքննիչ բողոքները

Դատախազությունը բազմիցս ասել է, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե ոչ:

«Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող: Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»,– վստահեցնում է Գլխավոր դատախազությունը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հուլիսի 26-ին ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը։ Ռոբերտ Քոչարյանի հանդեպ խափանման միջոցն ընտրվել էր կալանավորումը։

Երկրորդ նախագահի փաստաբաններն ավելի քան մեկ տարի պնդում են՝ 2008 թ.–ին ՀՀ Քրեական օրենսգրքում չի եղել Սահմանադրական կարգը տապալելու վերաբերյալ 300.1-ին հոդված, այն ավելացվել և ուժի մեջ է մտել միայն 2009թ.–ի մարտի 18–ին, հետևաբար այս հոդվածը չի կարող տարածվել 2008-ին նախագահի պաշտոնը զբաղեցրած Քոչարյանի վրա։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը 14 գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

13
թեգերը:
ՀՀ գլխավոր դատախազություն, Ռոբերտ Քոչարյան, Հայաստան
թեմա:
Ռոբերտ Քոչարյանի գործը
Ըստ թեմայի
Խուդոյան. «Ռոբերտ Քոչարյանի գործի քննման ձգձգումներն արհեստական են և ունեն որոշակի միտում»
Սահմանադրական կարգը սյուն չէ, որ տապալել լինի. Ռոբերտ Քոչարյանի պաշտպան
«Ոնց որ հանրակացարանում ապրեմ». Ռոբերտ Քոչարյանը պատմեց պահման պայմանների մասին