Մասիս Մայիլյան

Մասիս Մայիլյանը կառաջադրի՞ իր թեկնածությունը Արցախի նախագահական ընտրություններում

39
(Թարմացված է 17:49 08.09.2019)
Մասիս Մայիլյանն ուրախ է, որ իր` Արցախի նախագահական ընտրությունների հնարավոր մասնակցությանը դրական արձագանքներ են եղել թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից, և թե՛ սփյուռքից։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի - Sputnik. Արցախի նախագահի պաշտոնում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի թեկնածության հարցը հայտնի կլինի առաջիկա երկու ամսվա ընթացքում։ Այս մասին Արցախում` ՏԻՄ ընտրություններում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մայիլյանը՝ անդրադառնալով 2020թ.–ին Արցախում սպասվող նախագահական ընտրություններին:

«Ես դեռ երեք շաբաթ առաջ հայտարարել եմ, որ չի բացառվում՝ ակտիվ մասնակցեմ 2020թ.–ի ընտրություններին։ Ուրախ եմ, որ դրական արձագանքներ եղան թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից, թե՛ սփյուռքից։ Սակայն վերջնական որոշում կայացնելու համար պետք է տարբեր քաղաքական ուժերի հետ խորհրդատվություն անցկացնեմ»,–ասաց նա։

Նրա խոսքով` Արցախի նախագահը չի կարող որևէ մեկին աջակցել, այլ ստեղծելու է համապատասխան պայմաններ, որ օրենքի շրջանակներում տեղի ունենան ընտրությունները:

Ինձ ուրախացնում է, որ երիտասարդներն են մեր ավագանու թեկնածուները. Բակո Սահակյան

Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կողմից աջակցությանը` նա նշեց, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանը երաշխավորելու է, որպեսզի Արցախում լինեն ազատ, թափանցիկ և արդար ընտրություններ։ «Կարծում եմ` դա, որպես աջակցություն, բավարար է բոլոր թեկնածուների համար»,–ասաց նա։

Հարցին՝ Մայիլյանը համակարծի՞ք է Փաշինյանի հետ և ինքն է՞լ է կարծում, որ Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև անհամաձայնություններ կան, Մայիլյանը պատասխանեց, որ ինքը որևէ լուրջ խնդիր չի տեսնում։ Նրա խոսքով` Հայաստան-Արցախ հարաբերությունները նորմալ զարգանում են: Գոնե արտաքին գործերի մասով` այդպես է։

2020 թվականի Ստեփանակերտը բոլորովին ուրիշ պետք է լինի. Աշոտ Ղուլյան

Հիշեցնենք, որ դեռ 2018թ.–ի մայիսի 9–ին աշխատանքային առաջին այցով Արցախում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Այս դրույթը Փաշինյանը հայտնել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումների ժամանակ։

39
թեգերը:
Նախագահ, Մասիս Մայիլյան, Ընտրություններ, Արցախ
Ըստ թեմայի
Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները. Մաիլյանն ընդունել է պատգամավորներին
Արցախի հարցում հրաժարվում ենք արկածախնդրությունից․ Հայաստանը փոխում է մարտավարությունը
Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան. Մասիս Մայիլյան