Ստեփանակերտ

Արցախում ՏԻՄ ընտրություններ են. Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում 5 անձ է առաջադրվել

332
(Թարմացված է 11:27 08.09.2019)
Արցախի 228 համայնքում առաջադրվել է համայնքի ղեկավարի 415 թեկնածու և ավագանու անդամի 2573 թեկնածու։

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի — Sputnik. Արցախի 228 համայնքներում մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ժամը 8:00-ից բացվել են ընտրատեղամասերը։

Արցախի 228 համայնքում առաջադրվել է համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է 5 թեկնածու՝ Դավիթ Սարգսյան, Արայիկ Ավանեսյան, Արմեն Հակոբյան, Արեգ Ավագյան, և Գրիգորի Սահակյան:

Դիտորդական առաքելություն իրականացնելու համար հավատարմագրվել է 400-ից ավել դիտորդ:

«…Հռչակում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»

Հիշեցնենք, որ երեկ ՏԻՄ ընտրությունների բնականոն ընթացքն ապահովելու և ընտրական հանձնաժողովին աջակցելու նպատակով ԱՀ ոստիկանության պետ գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի հրամանով ստեղծվել էր օպերատիվ շտաբ:

332
թեգերը:
Ստեփանակերտ, Ընտրություններ, Լեռնային Ղարաբաղ, Արցախ
Ըստ թեմայի
Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել. «Արցախը կրկին կանգնած է դժվարին մարտահրավերների առաջ»
Արցախի դպրոցներում ուսումնասիրում էին Կալաշնիկովի ինքնաձիգն ու բոբսիկ խաղում. տեսանյութ
Արտակ Դավթյանն Արցախում է. նրան ընդունել է Բակո Սահակյանը