Երկրաշարժ

Արցախում 4-5 բալանոց երկրաշարժ է գրանցվել

75
(Թարմացված է 12:24 22.08.2019)
Արցախում գրանցված երկրաշարժն առավել ուժգին զգացվել է Տոնաշեն, Հաթերք, Գետավան համայնքներում:

ԵՐԵՎԱՆ, 22 օգոստոսի — Sputnik. Արցախում այսօր առավոտյան 3.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Այսօր՝ օգոստոսի 22-ին, տեղական ժամանակով ժամը 09:41-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայության կողմից տեղեկություն է ստացվել, որ Արցախի Հանրապետությունում գրանցվել է երկրաշարժ:

Էպիկենտրոնը գտնվում էր Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքից 9 կմ հյուսիս-արևմուտք: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում գրանցվել է 4-5 բալ (3.4 մագնիտուդ), խորությունը ՝ 10 կմ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Երկրաշարժն առավել ուժգին զգացվել է Մարտակերտի շրջանի Տոնաշեն, Հաթերք, Գետավան համայնքներում:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 21–ին, 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցել ՀՀ Աշոցքի տարածաշրջանում։

75
թեգերը:
Լեռնային Ղարաբաղ, Արցախ, Երկրաշարժ
թեմա:
Վթար, պատահար, սպանություն, գողություն (1687)