Արցախ. արխիվային լուսանկար

Լևոն Մնացականյան, Արշավիր Ղարամյան. ինչու են Արցախում ուժայիններն իշխանության վերադառնում

262
(Թարմացված է 20:37 01.07.2019)
Արցախի իշխանությունը սկսել է պատրաստվել ներքաղաքական լուրջ իրադարձություններին` նախագահի ու խորհրդարանի ընտրություններին, որոնք միաժամանակ կանցկացվեն։

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի – Sputnik. Արցախի ղեկավարությունը նոր նշանակումներ անելիս հաշվի է առնում Հայաստանի ղեկավարության կարծիքը, բայց ուժայինների հարցում պատրաստ չէ ամբողջովին հրաժարվել փորձառու կադրերից։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը` մեկնաբանելով Արցախի իշխանական կառույցներում վերջին նշանակումները։

Հունիսի 26–ին Բակո Սահակյանի հրամանագրով Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Ավելի վաղ` հունիսի 11–ին, Արցախի նախկին պաշտպանության նախարար ու ԱԻ ղեկավար Լևոն Մնացականյանը ոստիկանապետ էր նշանակվել։

Քաղտեխնոլոգը նշում է, որ Արցախում մշտապես սպասում են Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների վերսկսման, ու դա իր հետքն է թողնում առաջնահերթ խնդիրների լուծման վրա։

«Հարցը, որի քննարկման համար Երևանում քաղաքական գործիչներն ու վերլուծաբանները շաբաթներ են ծախսում, Ստեփանակերտում արդեն կարող է ոչ արդիական լինել։ Այնտեղ կյանքն այլ կերպ է ընկալվում և ընթանում», – նշեց Հակոբյանը։

Գործընթացները մտահոգիչ են. ԱԺ նախկին խոսնակը` Արցախի հարցում իշխանության սխալների մասին

Հաջորդ տարվա ապրիլին Արցախում բավականին խոշոր ներքաղաքական իրադարձություններ են տեղի ունենալու` խորհրդարանական ու նախագահական ընտրություններ, որոնք նույն օրն են անցկացվելու։ Հենց այդ գործոնով են պայմանավորում նոր նշանակումները։

«Թեև Բակո Սահակյանը հայտարարել է, որ չի առաջադրվելու 2020 թվականի ընտրություններին, բայց նա որպես գործող նախագահ մինչև իր լիազորությունների ավարտն ընտրությունների անցկացման ու պետական կառույցների լիարժեք աշխատանքի երաշխավորն է», – նշեց Հակոբյանը։

Հենց այդ պատճառով են այժմ ուժայինները` Լևոն Մնացականյանն ու Արշավիր Ղարամյանը, իշխանության վերադառնում։

Վերջինիս վրա պարտականություն է դրվել առանց հնարավոր միջադեպերի ու բախումների ապահովել ընտրությունների անցկացումը։

«Այնտեղ ժամանակ առ ժամանակ նման միտումներ նշմարվում են»,  – կարծում է Հակոբյանը։

Մենք չենք հավատում, որ հնարավոր է մի ձեռքով բանակցել, մյուսով` կրակել. Զոհրաբ Մնացականյան

Քաղտեխնոլոգի խոսքով` այժմ Բակո Սահակյանը հայտնի և հեղինակավոր մարդկանցով ամրացնում է իշխանության բուրգը։ Եթե ռազմական գործողություններ սկսվեն, անհրաժեշտ կլինի արագ համախմբել պետական և ուժային աշխատակազմերը։ Բանակում, անկասկած, փորձառու սպաներ կան։ Բայց արտակարգ իրավիճակի դեպքում պետք է ունենալ «երկրորդ էշելոն»` ղեկավարներ, որոնք կարողանում են արդյունավետ ու պատասխանատու որոշումներ կայացնել։

262
թեգերը:
Ընտրություններ, Բակո Սահակյան, Հայաստան, Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (266)
Ըստ թեմայի
Ինչու էր Նիկոլայ II–ը թոշակ նշանակել Արցախում գտնվող ծառի համար. տեսանյութ
Արցախում կան այդպիսի տրամադրություններ, և անհնար է դրանց չարձագանքել. Ղուլյան
Բաքուն ասելիք չունի Փաշինյանին. քաղաքագետն այն մասին, թե ինչու է Արցախում կրկին անհանգիստ
Նոր պաշտոնանկություն Արցախում. Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիրը