Արցախ, արխիվային լուսանկար

Արցախում 2 տարեկան երեխան «Դոմեստոս» է խմել, 1 տարեկանն էլ բերանի խոռոչի այրվածք է ստացել

4023
(Թարմացված է 11:53 29.06.2019)
Արցախում մեկ օրում երկու արտառոց դեպք է տեղի ունեցել։ Երկուսն էլ կապված են երեխաների հետ։

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Արցախում երկու երեխայի հիվանդանոց են տեղափոխել, մեկը 1 տարեկան է մյուսը` 2։ Այս մասին հայտնում է Արցախի ոստիկանության մամուլի ծառայությունը։

«Մի դեպքում «Դոմեստոս» քիմիական նյութ խմելու հետևանքով թունավորվել էր 2017թ. ծնված մայրաքաղաքի մանկահասակ երեխան։ Իսկ 2018թ. ծնված Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մանկահասակն էլ բերանի խոռոչի լորձաթաղանթի քիմիական այրվածքով բուժհաստատություն էր ներկայացվել»,– նշված է ոստիկանության հաղորդագրության մեջ։

Հունիսի 27-ին գրանցած դեպքերի հանգամանքները պարզելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ստուգումներ, որի արդյունքում կպարզվեն բոլոր մանրամասները։

Ոստիկանները կոչ են անում ցուցաբերել ծայրաստիճան զգոնություն և զգուշություն հատկապես մանկահասակ երեխաների ծնողներին, հետևել և կանխել նման դեպքերի կրկնությունը։

4023
թեգերը:
հիվանդանոց, երեխա, Արցախ
Ըստ թեմայի
Արտառոց դեպք Երևանում. տղան դանակահարել է մորը
Հանաքը դանակ է դարձել. դանակահարություն` Շիրակի Ոսկեհասկ գյուղում.տղաները հիվանդանոցում են
Կրակոցներ Երևանում. 4 հոգու հոսպիտալացրել են. բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար
Սարսափելի դեպք Գեղարքունիքում. 7–ամյա աղջիկը խեղդվել է Մարտունի գետում