Արշավիր Ղարամանյան

Նոր նշանակում Արցախում. Արշավիր Ղարամյանը Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարն է

83
(Թարմացված է 12:52 26.06.2019)
Արշավիր Ղարամյանն ազատվել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից:

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik. Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար։ Համապատասխան հրամանագիր է այսօր ստորագրել Արցախի նախագահ Բակո Սահակյանը։

«Արշավիր Ղարամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար՝ ազատվելով Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից»,–ասված է Բակո Սահակյանի հրամանագրում:

Հիշեցնենք, որ Բակո Սահակյանի հունիսի 11–ի հրամանագրով Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից։

83
թեգերը:
պաշտոն, Բակո Սահակյան, Արցախ
Ըստ թեմայի
Նոր պաշտոնանկություն Արցախում. Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիրը
Արցախում հրամանատարաշտաբային զորավարժություններ են անցկացվում. տեսանյութ
Ի՞նչ են խնդրել աստծուց Աննա Հակոբյանն ու իր զինվոր որդին. վարչապետի տիկինն Արցախում է