Շտապօգնության ավտոմեքենա

Արցախում գնդիկաբեկորային ավիառումբ է պայթել. տուժած կա

187
(Թարմացված է 17:13 19.06.2019)
Պայթյունի պահին 35 տարեկան տղամարդն աշխատել է խաղողի այգում։

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Այսօր, ժամը 12:48-ին Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Տող համայնքի տարածքում գնդիկաբեկորային ավիառումբի պայթյունից տղամարդ է տուժել։

Մեծ Թաղեր համայնքի բնակիչ, 1985թ. ծնված Արարատ Մարգարյանը պայթյունի ժամանակ աշխատել է խաղողի այգում։

Նա բեկորային վնասվածքներ է ստացել և տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»: Ըստ բժիշկների՝ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Պայթյունի հանգամանքները դեռևս չեն պարզվել։

Осколок
Ավիառումբի բեկորները
187
թեգերը:
հիվանդանոց, պայթյուն, Արցախ
Ըստ թեմայի
Արցախում նոր զորանոց և ռազմական օբյեկտներ են կառուցում. լուսանկարներ
Արցախում 7 տարեկան աղջիկը դանակով հարվածել է 5 տարեկան քրոջը
Արցախում 25 տարեկան զինծառայող է մահացել. ՊՆ