Բակո Սահակյան

Նոր պաշտոնանկություն Արցախում. Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիրը

172
(Թարմացված է 12:28 17.06.2019)
Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Генерал-майор Вардан Балаян
Վարդան Բալայան

Բալայանը նաև արձակվել է զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Արցախյան կադրային փոփոխությունների կեղծ և իրական մոտիվները. ու՞մ պետք չէ շանս տալ

Հիշեցնենք` հունիսի 11-ին Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից ազատվել էր Վիտալի Բալասանյանը։

Իսկ հունիսի 10-ին Արթուր Աղաբեկյանն էր ազատվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից։

172
թեգերը:
պաշտոն, Բակո Սահակյան, Արցախ
Ըստ թեմայի
Սատանան Մադրիդյան սկզբունքներո՞ւմ է. ինչի՞ մասին են վիճում Երևանն ու Ստեփանակերտը
Արցախը նոր ոստիկանապետ ու արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն ունի
Բակո Սահակյանն ասել է, որ իրեն ոչ ոք չի կարող ստիպել որևէ բան անել. «Ժողովուրդ»
Բակո Սահակյանն ու Հայկ Մարությանը հանդիպել են. ի՞նչ է եղել քննարկման առանցքում