Դավիթ Բաբայան

Բաբայան․ «Ադրբեջանը խավիարաթաթախ է արել որոշ ֆրանսիացի կառավարականների»

130
(Թարմացված է 15:22 15.06.2019)

Այն, ինչ տեղի է ունեցել, դա Ադրբեջանի և Ֆրանսիայի կառավարական որոշակի շրջանակների խավիարային կերուխումի արդյունք է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով Ֆրանսիայի 4 քաղաքների և Արցախի տարբեր քաղաքների միջև  ստորագրված բարեկամության հռչակագրերը չեղարկելուն։

«Ադրբեջանը դարձյալ դիմում է կաշառակերության, խավիարակերության։ Փաստորեն իրենց հանցագործ կոռուպցիոն սխեմաներով խավիարաթաթախ են արել  որոշ ֆրանսիական կառավարական շրջանակներին»,-ասել է Բաբայանը։

Բաբայանը կարծիքով՝  սա ավելի մեծ հարված է  Ֆրանսիային քան մեզ, հարված է ժողովրդավարությանը, քաղաքակրթությանը, օրինականությանը․ սարսափելի է, որ մի տոտալիտար, նացիստական պետություն կաշառելով որոշ չինովնիկների կարողանում է հարված հասցնել Ֆրանսիայի պետականության հիմքերին։ 

Հիշեցնենք, Արցախի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել, որ չեղարկվել են Ֆրանսիայի 4 քաղաքների և Արցախի տարբեր քաղաքների միջև ստորագրված բարեկամության հռչակագրերը։

130
թեգերը:
Ֆրանսիա, Ադրբեջան, Դավիթ Բաբայան

sys_stories