Զինծառայողներ

Առաջնագծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական դրոնների թռիչքների աճ. ՊՆ հայտարարությունը

184
(Թարմացված է 13:33 12.06.2019)
Արցախի ՊԲ–ն ոչ միայն հերքում է ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած տեղեկությունը, այլև հայտնում, որ հակառակորդը գիշերվա ընթացքում գործողության մեջ է դրել ՀԱՆ-17 տիպի նռնականետներ։

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. Արցախի պաշտպանության բանակը հերքում է ադրբեջանական ԶԼՄ–ների տարածած հաղորդագրությունը, ըստ որի` իբր հայկական ստորաբաժանումները շփման գծի տարբեր ուղղություններում խախտելով հրադադարի պահպանման ռեժիմը, բացի տարատեսակ հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև 60 մմ-ոց ականանետներ (8 արկ):

«Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ոչ միայն հերքում է տարածված այս ապատեղեկությունը, այլև իրազեկում է, որ հունիսի 11-ի օրվա ընթացքում և 12-ի գիշերը ադրբեջանական կողմն է հակամարտ զորքերի շփման գծի մի շարք հատվածներում գործողության մեջ դրել ինչպես տարբեր տրամաչափի հեռահար և դիպուկահար զինատեսակներ, այնպես էլ ՀԱՆ-17 տիպի նռնականետեր (5 նռնակ): Անհրաժեշտության դեպքում ասվածը կարող ենք հիմնավորել համապատասխան տեսագրություններով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Բացի դրանից, առաջնային գծի ողջ երկայնքով նկատվում է ադրբեջանական անօդաչու թռչող սարքերի և ռազմական ավիացիայի ուսումնական թռիչքների աճ, որոնք հաճախ խախտում են սահմանված թռիչքային գոտին:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ադրբեջանական օդուժի թռիչքները գտնվում են ՊԲ հակաօդային պաշտպանության միջոցների խիստ վերահսկողության տակ, իսկ դիրքապահ ստորաբաժանումները լիարժեքորեն տիրապետում են առաջնային գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանը:

ԱՀ պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին ձեռնպահ մնալ իրավիճակն արհեստականորեն սրելու սադրիչ գործողություններից և անվերապահորեն կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հրադադարի պահպանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունը: Հակառակ դեպքում իրավիճակի սրման և դրանից բխող հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնում է պաշտոնական Բաքվի վրա:

184
թեգերը:
Ադրբեջան, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Արցախ
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (64)
Ըստ թեմայի
Ադրբեջանը նռնականետ է կիրառել Արցախի ուղղությամբ. ՊՆ
Բաբայան․ «Ադրբեջանը տեռորի է ենթարկում համանախագահներին»
Արցախի ՊՆ–ն Ադրբեջանին ուղղված կոշտ հայտարարություն է տարածել
Վրեժ` Սիրիայի համա՞ր. ինչպես պատասխանել թուրք–ադրբեջանական զորավարժություններին