ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը, Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը

Սատանան Մադրիդյան սկզբունքներո՞ւմ է. ինչի՞ մասին են վիճում Երևանն ու Ստեփանակերտը

276
(Թարմացված է 23:55 10.06.2019)
Փաշինյանը ներկայացրեց հակամարտության կարգավորման իր տեսլականը, բայց սպասելի է, որ հայկական երկրորդ կողմն այլ մոտեցումներ ունի։

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև հակասությունների պատճառը թաքնված է հակամարտության լուծման մոտեցումներում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Հունիսի 5-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մինչև իր` իշխանության գալը Արցախի ղեկավարությունը պատկերացում չուներ, ինչ է քննարկվում բանակցային սեղանի շուրջ, և ծանոթ չէր հակամարտության կարգավորման փաստաթղթերին։ ՀՀ վարչապետի վստահեցմամբ, հենց նա էր փոխանցել Արցախի իշխանություններին փաստաթղթերի բանակցային փաթեթը։

Հակոբյանի խոսքով` Փաշինյանի հայտարարության մեջ պետք է ուշադրություն դարձնել նրան, որ նա Ստեփանակերտին ներկայացրեց իր հայեցակարգը, արցախյան հակամարտության լուծման իր տեսլականը, այլ ոչ թե նրան, ինչի շուրջ հանրության շրջանում աղմուկ բարձրացավ։ Սակայն ռազմաքաղաքական ղեկավարությունը, Արցախի էլիտան այդքան էլ համաձայն չեն նրա մոտեցումների հետ։

«Ցույց է տվել Փաշինյանը բանակցային փաթեթը, թե՝ ոչ, դա տեխնիկական հարց է։ Թեև ընդհանուր առմամբ Երևանի և Ստեփանակերտի` կարգավորման հետ կապված թեզիսները համընկնում են, ինչի մասին բազմիցս բարձրաձայնվել է հանրորեն, բայց որոշակի հակասություններ էլ կան։ Կարելի է ենթադրել, որ դրանք թաքնված են ԵԱՀԿ ՄԽ առաջարկած կարգավորման ծրագրերի (Մադրիդյան սկզբունքներ) դետալներում», – ասաց Հակոբյանը։

Մասնավորապես, չի բացառվում, որ հակասությունները գործողությունների ժամանակագրության, ներկայացված սկզբունքների մեջ են, որոնք քաղտեխնոլոգի կարծիքով, այդքան էլ չեն բխում հայկական կողմի շահերից։

Այդ դեպքում հասկանալի են Արցախի ռազմաքաղաքական էլիտայի (կամ նրա մի մասի) և Հայաստանի իշխանությունների տարաձայնությունները։

«Կարգավորման հայեցակարգի շուրջ նման հակասության հնարավորությունը ավելի շատ է մտահոգում, քան եթե ամեն ինչ սահմանափակվեր Երևանի և Ստեփանակերտի իշխանական թիմերի լարվածությամբ», – ասաց Հակոբյանը` նշելով հանրության մեջ առկա վստահությունն առ այն, որ խնդիրը բացառապես երկրորդ կետն է։

Քաղտեխնոլոգը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ Բակո Սահակյանը բավականին զուսպ քաղաքական գործիչ է։ Այնուամենայնիվ, նրա արագ, թեև զգույշ արձագանքը, խոսում է այն մասին, որ նա ցանկանում էր կանխել լարվածության հետագա ընթացքը, խուսափել անհիմն ենթադրություններից և բամբասանքներից։

«Սահակյանի ամենակարևոր մեսիջը. եթե կան հարցեր, որոնք քննարկել է պետք, ապա ավելի լավ է խոսել ԶԼՄ–ների միջոցով առանց դժգոհությունների։ Սա կարևոր մեսիջ է, որը պետք է ընդունեն Երևանում», – նշեց Հակոբյանը։

Նա կարծում է, որ առաջիկայում Ստեփանակերտից նոր` այդ թվում հրապարակային մեսիջներ կլինեն։

Հակոբյանը հարցը համազգային է անվանում, ստեղծված իրավիճակն էլ հղի է բացասական հետևանքներով։ Նման կոնֆիգուրացիա ստեղծվել էր միայն Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակներում, երբ նա ճնշման օգնությամբ հասավ իշխանափոխության (Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի իշխանության գալուն) Արցախում։

«Պատմությունն իր պարադոքսներն ունի և ճակատագրի հեգնանքը», – նշեց քաղտեխնոլոգը։

Այժմ, նրա կարծիքով, կարևոր է, որպեսզի գործընթացը չձգձգվի և կողմերը կարողանան ընդհանուր լեզու գտնել սեղմ ժամկետներում։

Երևանի և Ստեփանակերտի միջև միջնորդի դեր, ըստ Հակոբյանի, կարող են խաղալ, օրինակ, հոգևոր առաջնորդները։

Ինչ վերաբերում է այն կարծիքներին, որ Փաշինյանը Արցախի ղեկավարության վրա ճնշում գործադրելով փորձում է մաքրել ճանապարհը Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի համար` ԼՂՀ առաջիկա նախագահական ընտրություններում, ապա եթե դա իսկապես այդպես է, տեղի բնակչության մի մասի մոտ դա հակառակ արձագանքը կառաջացնի, համոզված է Հակոբյանը։

«Հասկանալի է, որ Արցախում նույնպես նախընտրական տրամադրություններ են, հայտարարություններ են հնչում, որոնք, առնվազն կոռեկտ չեն։ Դա պետք է կանխել», – նշեց Հակոբյանը։

Երկխոսությունը պետք է վարել փոխադարձ հարգանքի հիման վրա` հաշվի առնելով ռազմական վտանգն Արցախում։ Ստեղծված իրավիճակը ձեռնտու է բոլորին, բացի Երևանից և Ստեփանակերտից, իսկ առաջացած ճեղքերը փորձում են լցնել արտաքին ուժերը։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է բանակցությունների սեղան Արցախի  վերադարձի անհրաժեշտությունը, քանի որ Երևանը հաշվի առնելով ակնհայտ տարաձայնությունները, չի կարող ներկայացնել Ստեփանակերտը՝ բոլոր հարցերով և մանրամասներով։

«Միջազգային հանրության, հարցի լուծման մեջ շահագրգիռ ուժերի համար ներկայիս իրավիճակը ևս մեկ ապացույց է, որ նույնիսկ արցախյան հիմնախնդրի լուծման տարբերակներից մեկին Հայաստանի հիպոթետիկ համաձայնությունը չի երաշխավորում Ստեփանակերտի կողմից հավանություն և հետագա իրականացում», – ասաց Հակոբյանը։

Արցախի նախագահ Բակո Սահակյանը արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ «Արցախպրես» գործակալությանը տված հարցազրույցում Բակո Սահակյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները նախկինում ևս Արցախի ղեկավարությանը տեղյակ էին պահում կարգավորման գործընթացի բոլոր նոր զարգացումների վերաբերյալ` ինչպես  Ադրբեջանի հետ բանակցություններից առաջ, այնպես էլ հետո տեղեկացրել են քննարկված հարցերի մասին։

276
թեգերը:
Հայաստան, Բակո Սահակյան, Արցախ, Նիկոլ Փաշինյան
Ըստ թեմայի
Սահակյանը պատասխանել է Փաշինյանին. Արցախի ղեկավարությանը միշտ տեղյակ էին պահում
Փաշինյանը չի ընդունում Արցախի ղեկավարության պահվածքը. իրականությունն ու ֆեյսբուքը
Մենք մշտապես աշխատում ենք Արցախի իշխանությունների հետ. Մնացականյան
Սուրենյանց. «Բանակցությունների մասին Փաշինյանի հայտարարությունը չի կարող հիմք չունենալ»
Արցախյան հարցում Փաշինյանը վախենում է պատասխանատվությունից. Աշոտյան
Գիտությունների ակադեմիա, աստղադիտարան. արցախցի ճարտարապետը քաղաք էր ստեղծում, ոչ թղթե տուփ
Արայիկ Հարությունյան. արխիվային լուսանկար

Արայիկ Հարությունյանն աշխատակազմի ղեկավար է նշանակել

13
(Թարմացված է 19:06 25.05.2020)
Արցախի Հանրապետության նախագահը Կարեն Դանիելյանին ազատել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ- պետաիրավական վարչության պետի պաշտոնից և նրան նոր պաշտոն շնորհել։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի նոր ղեկավար է դարձել Կարեն Բորիսի Դանիելյանը։ Լուրը հայտնում են ԱՀ նախագահի մամուլի ծառայությունից։

«Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ մայիսի 25-ին, ստորագրել է hրամանագիր Կարեն Բորիսի Դանիելյանին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Արցախի նախագահի ավտոմեքենայից միայն նա ունի. մանրամասներ

Նշենք, որ մինչ այդ Դանիելյանը զբաղեցնում էր Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ- պետաիրավական վարչության պետի պաշտոնը։

Նշենք, որ մայիսի 20-ին ԱՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Մարատ Մուսայելյանն իր դիմումի համաձայն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:

Փաշինյանը հայտնել է Հայաստանի և Արցախի ղեկավարների նոր պայմանավորվածության մասին

13
թեգերը:
Նախագահ, աշխատանք, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյան, Արայիկ Հարությունյան
Ըստ թեմայի
Արցախի իշխանությունների կողմից բացառվում են միակողմանի զիջումները. Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայիլյանը հանդիպել են. լուսանկար
Կլինեմ յուրաքանչյուր արցախցու նախագահը. Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնում
Լաբորատորիա

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել

68
(Թարմացված է 11:47 25.05.2020)
Նշվում է, որ վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից:

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Արցախում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակը հաստատվել է ևս մեկ քաղաքացու մոտ: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը:

«Վարակակիրը Շահումյանի շրջանից է՝ հաստատված դեպքի շփման շրջանակից, ապրում էր միայնակ և մինչ հիվանդության հաստատումը ինքնամեկուսացված էր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Այսպիսով՝ Արցախում կորոնավիրուսի հաստատված դեպքերը հասել են 34-ի: Նրանցից 13-ն առողջացել են, ընդհանուր առմամբ անցկացվել է 725 թեստ, 72 մարդ մեկուսացված է:

ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել

68
թեգերը:
համավարակ, կորոնավիրուս, Արցախ
թեմա:
Կորոնավիրուսը Հայաստանում և Արցախում
Ըստ թեմայի
Աշխարհում կորոնավիրուսի զոհ դարձածների թիվը հատել է 340 հազարի սահմանը. նոր տվյալներ
«Կորոնավիրուսնիկի» առօրյան` 43 օր մեկուսացում, կամ ինչու է Մարինեն շնորհակալ Covid-19-ից
Կորոնավիրուսի տարածումը կզորայացնենք դիմակ կրելով. Փաշինյանը նոր որոշման մասին հայտնեց
Դիմակը կարևոր է. կառավարությունում քննարկել են կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքները

Պարետի որոշումը խախտողներ են հայտնաբերվել. ոստիկանությունը տվյալներ է հրապարակել

0
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշման կատարումը։

Ոստիկանության ծառայողները ավտոբուսներում և միկրոավտոբուսներում հայտնաբերել են ՀՀ պարետի որոշման կանոնների խախտման 53 դեպք։ Ուղևորներն իջեցվել են հասարակական տրանսպորտային միջոցներից, իսկ դրանք տեղափոխվել են ոստիկանության տարածքային բաժիններ։

Նշենք, որ պարետի որոշման համաձայն՝ միկրոավտոբուսներով և ավտոբուսներով կարելի է տեղափոխել միայն նստելու համար հատկացված տեղերին համապատասխան թվով ուղևորներ։ Ուղևորափոխադրող բոլոր տրանսպորտային միջոցների մուտքի մոտ պարտադիր պետք է տեղադրված լինեն ալկոհոլային հիմքով ձեռքի ախտահանիչներ։ Ուղևորներն ու վարորդը պարտադիր պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, հայտնաբերվել է նաև 242 տաքսի ավտոմեքենա, որոնց վարորդները խախտել են պարետի պահանջները։ Խախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։

Հիշեցնենք` պարետի որոշման համաձայն` արգելվում է տաքսի ծառայություն մատուցող տրանսպորտային միջոցներում ուղևորի` վարորդի կողքին նստելը։ Բացի այդ, տաքսու վարորդները և ուղևորները ևս պարտադիր պետք է կրեն դիմակներ և ձեռնոցներ։ Ճանապարհային ոստիկաններն այս ուղղությամբ հանրապետության ողջ տարածքում իրականացնում են շուրջօրյա հսկողություն։

Սևան քաղաքը կփակվի. պարետը նոր որոշում ունի

Ոստիկանությունը համապատասխան արձանագրություններ է կազմել նաև 145 անձի նկատմամբ, որոնք դիմակ չեն ունեցել։

Պարետի որոշման համաձայն` բացօթյա վայրերում գտնվող քաղաքացիները պետք է ունենան դիմակներ և միմյանց միջև պահպանեն սոցիալական հեռավորություն։

0
թեգերը:
ուղևոր, ավտոբուս, տաքսի, կարանտին, կորոնավիրուս, ՀՀ Ոստիկանություն, Հայաստան, պարետ
Ըստ թեմայի
ՀՀ–ում ևս 6 մարդ է մահացել կորոնավիրուսից. մայրական մահվան առաջին դեպքն է գրանցվել
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան երեխաներից 9-ը վարակվել են կորոնավիրուսով
Կորոնավիրուսով հիվանդների մահճակալային ֆոնդն ավելացվել է ևս 102-ով. լուսանկարներ