Նռնականետ

Ադրբեջանը նռնականետ է կիրառել Արցախի ուղղությամբ. ՊՆ

609
(Թարմացված է 13:33 25.05.2019)
Հրաձգային զինատեսակներից բացի, ադրբեջանական զինուժն Արցախի սահմանապահ ուժերի նկատմամբ կիրառել է նռնակի երկու արկ։

ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի — Sputnik. Անցնող շաբաթվա ընթացքում` մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 120 անգամ։ Այս մասին հայտնում է Արցախի Պաշտպանության նախարարությունը։

Անցնող 7 օրվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1000 կրակոց:

Բացի հրաձգային զինատեսակներից, մայիսի 20-ին ՊԲ հարավային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով նաև կանխարգելիչ գործողությունների:

609
թեգերը:
Ադրբեջան, Արցախ
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (76)
Ըստ թեմայի
Բաղանիսի ուղղությամբ ԵԱՀԿ դիտարկում է անցկացվել. լուսանկարներ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը փախել է շփման գծից. Արմեն Գրիգորյանը մի միջադեպ է պատմել
Ադրբեջանոտ վերնագրեր` Նիկոլ Փաշինյանի որդու մասին. ՊՆ–ն մեկնաբանել է տարածվող լուրը
Ադրբեջանը փորձում է նոր դիրքեր գրավել, բայց չի ստացվում. գնդապետ