Զինծառայող

Արցախի սահմանին կրակոցների թիվը նվազել է. քանի՞ անգամ է Ադրբեջանը կրակել շաբաթվա ընթացքում

57
Արցախի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` անցնող շաբաթվա ընթացքում արցախա–ադրբեջանական շփման գծում համեմատաբար հանգիստ է եղել։

ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Մայիսի 12-ից 18-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ: Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հակառակորդը նշված ժամանակահատվածում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ավելի քան 650 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ»«– նշված է հաղորդագրության մեջ:

ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և վստահորեն իրականացնում իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նշենք, որ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել էր 180 անգամ և արձակել ավելի քան 3300 կրակոց։

57
թեգերը:
Ադրբեջան, Արցախ
թեմա:
Սահմանին տիրող իրավիճակը (77)
Ըստ թեմայի
Հրադադարի 25 տարին. արտգործնախարարը խոսել է փաստաթղթային ու իրական հրադադարների մասին
Անցյալին վերադարձ չի լինի. Դավիթ Բաբայանը`25–ամյա վաղեմության հրադադարի համաձայնագրի մասին
Բաբայան. «Հրադադարի պայմանագիրը հազարավոր կյանքեր փրկեց»