ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կարճ շփում է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «Արևելյան գործընկերության» հոբելյանական միջոցառումների շրջանակում, բայց հաջորդ հանդիպման վերաբերյալ կոնկրետ ծրագրեր առայժմ չկան։ Այս մասին երեկ`մայիսի 13–ին, Փաշինյանն ասել է լրագրողների հետ զրույցում։
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են ԵՄ «Արևելյան գործընկերության» տասնամյա ծրագրի տոնական ընթրիքի ժամանակ։
«Առայժմ ծրագրեր չկան, բայց ես վստահ եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի», – ասել է նա լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե նախատեսվում են արդյո՞ք նոր հանդիպումներ Ալիևի հետ։
Միաժամանակ նա հաղորդել է, որ կարճատև շփման ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ քննարկել է «ընթացիկ իրավիճակը»։
Փաշինյանը նաև ընդգծել է, որ շատ կարևոր է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի միացումը։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Ռուսական խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 87 մարդ։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 50 հազար 390 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
Նրանք իրենց բնակավայրերը լքել էին մարտական գործողությունների հետևանքով:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։
Ինչ տվեց Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը․ քարտեզ
Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։
Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի Sputnik. Արցախում զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում տեղեկություններ չլինելու դեպքում, ինչպես նաև նույն պայմաններում անհայտ կորածին դատարանի կողմից մահացած ճանաչելու ժամկետը 2 տարվա փոխարեն սահմանել 1 տարի: ԱՀ ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Արցախի խորհրդարանն այս մասին օրենքի նախագիծ է ընդունել այսօր հրավիրած արտահերթ նստաշրջանում։
Օրենքի կարգավորումները կտարածվեն 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա: Քննարկման արդյունքում՝ Արցախի խորհրդարանը միաձայն ընդունել է օրենքի նախագիծը:
Արտահերթ նիստի օրակարգում քննարկվել է նաև «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Առաջարկվող փոփոխությունը պայմանավորված է 2020 թվականի պատերազմական գործողությունների հետևանքով հիմնադրամի շահառուների թվի և ապահովագրական հատուցումների չափի ավելացմամբ:
«Ֆիզիկական անձանց կողմից դրոշմանիշային վճարների վճարման համահարթ եղանակից անցում կատարել պրոգրեսիվ համակարգ, համաձայն որի` կախված եկամտի չափից սահմանել 1500-15000 ՀՀ դրամի չափով դրոշմանիշային վճար, իսկ անհատ ձեռնարկատերերի համար՝ սկսած 18000-180000 դրամ։ Կամավորականների հատուցում ստանալու իրավունքի ապահովման դեպքերում անձը կարող է դիմել պաշտպանության նախարարություն, ստանալ տեղեկանք և դիմել հիմնադրամին` հատուցում ստանալու համար։ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցում նախատեսել նաև այն դեպքերի համար, երբ զինծառայողների կյանքին կամ առողջությանը վնաս է պատճառվել հակառակորդի նախահարձակ գործողության արդյունքում»,- պարզաբանել է ԱՀ նախագահի ներկայացուցիչ, Արցախի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Դանիելյանը։
Նա նշել է, որ առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել 2020թ. սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների նկատմամբ, իսկ դրոշմանիշային վճարների գանձումը իրականացնել 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանի համար:
Ինչով են զբաղված ԱՀ իշխանությունները. Դավիթ Բաբայանը` գերիների և Արցախի կարգավիճակի մասին
Նախագիծը խորհրդարանն ընդունել է միաձայն քվեարկության արդյունքում:
16 կողմ, 4 դեմ, 8 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ օրենսդիրը հավանության է տվել մեկ այլ նախագծի, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը և ոստիկանությունը ներառել մեկ միասնական մարմնի՝ Ներքին գործերի նախարարության կազմում։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը միացել են ԲԿՄԱ-ի հիմնական թիմին` Իսպանիայում ընթացող մարզչական հավաքին մասնակցելու համար։ Տեղեկությունը հայտնում է ակումբի թվիթերյան էջը:
Վալերի Հովհաննիսյանը կզբաղեցնի «Տամբով» ֆուտբոլային ակումբի նախագահի պաշտոնը
Հունվարի 22-ին ԲԿՄԱ-ն հայտարարեց, որ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Ալեքսեյ Բերեզուցկին, որը անցյալ տարվա հունվարից ակումբում զբաղեցնում էր գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը, մտել է գլխավոր թիմի մարզչական շտաբ:
Ավանեսյանը նախկինում մարզումային հավաքներ է անցկացրել ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի հետ: