ՀՀ վարչապետի այցը Արցախի առաջնագիծ

Հող` Ղարաբաղի կարգավիճակի դիմա՞ց. բանակցություններ, որոնց հիմքում վտանգավոր դրույթներ կան

231
Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը բավարար կամք չունի բանակցությունների ներկայիս վտանգավոր տրամաբանությունից հրաժարվելու համար։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի դիրքորոշումը ղարաբաղյան կարգավորման հարցում խոցելի է մնում, քանի որ բանակցությունների դրույթները Հայաստանի համար ոչ միայն շահավետ չեն, այլ՝ վտանգավոր։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։

Մարտիրոսյանը նշեց, որ այդ իրավիճակը պահպանվում է նաև Հայաստանի նոր իշխանության օրոք։ Ու թեև նրանք հիմա խոսքերով փորձում են մանևրել, խոսքերի վրա փորձում են ազատվել Մադրիդյան սկզբունքներից, այնուամենայնիվ այդ սկզբունքները ոչ ոք չի չեղարկել. դրանք օրակարգում են մնում։ Խոսքը «հող Ղարաբաղի  կարգավիճակի դիմաց» սկզբունքի մասին է։ Բայց, քաղաքագետի խոսքով, Հայաստանի ղեկավարությունը բավարար կամք չունի բանակցությունների ներկայիս վտանգավոր տրամաբանությունից հրաժարվելու համար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս նշել է, որ սկզբում պետք է պարզել` ինչ են նշանակում Մադրիդյան սկզբունքները ու ինչ արդյունքի կարող են հանգեցնել։ Նրա խոսքով` միայն դրանից հետո հայկական կողմը հստակ կպատասխանի` որքան են իր համար այդ սկզբունքներն ընդունելի կամ անընդունելի։

Փորձագետը կարծում է, որ Հայաստանի ղեկավարությունը փորձում է քողարկել իր անվճռականությունը Արցախի` բանակցությունների սեղան վերադառնալու անհրաժեշտության մասին խոսակցություններով։

Նա քննադատեց Փաշինյանի փաստարկներն այն մասին, որ պետությունն ու հայ ժողովուրդը մինչ այժմ ղարաբաղյան հիմնահարցի լուծման հստակ տեսլական չեն ձևավորել։ Մարտիրոսյանի խոսքով` այդ տեսլականը ձևակերպվել է դեռ 1988 թվականին։

«Բանակցությունների ներկայիս տրամաբանությունը վտանգավոր է Հայաստանի համար։ Պետք է դուրս գալ դրանից։ Եթե մենք դա նոր պատերազմի վախից չենք անում, ապա այդ պատերազմը միշտ էր սպառնում մեզ։ Ադրբեջանը երբեք չի հրաժարվել խնդիրը ռազմական ճանապարհով լուծելուց»,  –ասաց Մարտիրոսյանը։

Այդ իմաստով նա տրամաբանական է համարում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունն այն մասին, որ Երևանը ձգտում է Բաքվի նկատմամբ ռազմական առավելություն ձեռք բերել։ Տոնոյանի դիրքորոշումը վկայում է, որ հայկական հասարակության մեջ ղարաբաղյան հարցում ավելի խիստ պահվածքի պահանջմունք կա։

«Դա նաև նշանակում է, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին տարիների  ընթացքում առաջին անգամ սկսել է ատամներ ցույց տալ։ Պաշտպանության նախարարն այս դեպքում ասում է  այն, ինչը պետք է ասի իրեն հարգող ցանկացած պետության ռազմական ղեկավարությունը»,  –վստահ է Մարտիրոսյանը։

Միաժամանակ, քաղաքագետի խոսքով, նման հայտարարությունները պետք է ամրապնդված լինեն գործնական քայլերով ինչպես զինանոցի արդիականացման ու համալրման առումով, այնպես էլ քաղաքական ու դիվանագիտական մակարդակով։ Նա կարծում է, որ քաղաքական առումով դժվար է գնահատական տալ, իսկ քաղաքական ասպարեզում դեռ ամեն ինչ վատ է։

Մարտիրոսյանը վստահ է նաև, որ Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունները ցանկալի արդյունք չեն տվել։

Դրա փոխարեն Բաքուն հակամարտության գոտում ինժեներային ամրացումներ սարքելու հնարավորություն ստացավ, իսկ հայկական կողմն այդ աշխատանքները կանխելու համար ոչինչ չարեց` հղում անելով Դուշանբեում ձեռք բերված «վերելակային» պայմանավորվածություններին։

231
Ըստ թեմայի
Մրցավազք Արցախի համար. ինչպես են զինվել Հայաստանն ու Ադրբեջանը
Պատերազմում կորցրել էր աչքը, բայց ոչ անցյալի հիշողությունը. արցախցի Ստեփանիչի մասին
Մարդիկ տոնում էին, հրամանատարները` փորձում զգոն մնալ. 3 անքուն օր ու` ազատագրված Շուշի
Ինչո՞ւ էր մայիսի 9-ին Արցախի առաջնագծում օրացույցի կարմիրը սև դառնում. ակն ընդ ական...