Նիկոլ Փաշինյանը Արցախում

Ի՞նչ տպավորություն է ստացել Արցախից Նիկոլ Փաշինյանը. վարչապետը փակագծեր է բացում

190
(Թարմացված է 09:59 10.05.2019)
Մայիսի 8–ին Արցախում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի — Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում Արցախից ստացած իր տպավորություններն է գրել։

Նա անդրադարձել է մամուլում հաճախ հայտնվող այն թեզին, թե ոմանք փորձում են Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ:

«Արցախյան վերջին այցից կիսեմ տպավորություններս. եթե ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ»,–գրել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետը` տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ մայիսի 9–ին մեկնել էր Արցախ` Շուշիի ազատագրման 27–ամյակի միջոցառումների մասնակցելու համար։

Մայիսի 8–ին նույն նպատակով Արցախում էր նաև ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

190
թեգերը:
Շուշիի ազատագրում, Արցախ, Նիկոլ Փաշինյան
թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (776)
Ըստ թեմայի
Գնդապետ Աիդա Սերոբյանը կարդաց սեփական մահախոսականը և արտասվեց. Մոնթեի սերն ու պատերազմը
Մրցավազք Արցախի համար. ինչպես են զինվել Հայաստանն ու Ադրբեջանը
Նիկոլ Փաշինյանն աշխատանքի է գնում հակահեղափոխական հեծանիվով. տեսանյութ