00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մրցավազք Արցախի համար. ինչպես են զինվել Հայաստանն ու Ադրբեջանը

© Sputnik / Asatur YesayantsРепетиция парада к 25-й годовщине независимости Армении
Репетиция парада к 25-й годовщине независимости Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանն ինչպես և Բաքուն չի կարող լուծել ծանր ռազմական տեխնիկայի արտադրության հարցը, բայց կան որոշակի դիրքեր, որոնք հայկական ռազմաարդյունաբերական համալիրը (ՌԱՀ) կարող է զբաղեցնել։

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովը պատմել է Sputnik Արմենիայի թղթակցին` ինչով են  զինվել Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության սկզբից մինչ օրս։

Комплекс ПВО С-400 Триумф - Sputnik Արմենիա
Հայաստանը կրճատում է սպառազինության՝ Ադրբեջանի հետ ունեցած տարբերությունը. Հարությունով

Ղարաբաղյան հակամարտության սկզբնական փուլում, երբ դեռ Հայաստանում ու Ադրբեջանում գտնվող խորհրդային տեխնիկայի բաժանում չէր եղել, երբ կամավորների շարժումը նոր էր ձևավորվում, կողմերը միայն հրաձգային զենք ունեին։

«Ինչ-որ աննշան թվով հրետանի կար, բայց դա հիմնականում վերազինված հակակարկտային սարքավորումներ էին», – ասաց Հարությունովը։

Երբ խորհրդային տեխնիկայի մեծ մասը անցավ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերին, որակական առումով նրանք նույնն էին։

Ընդ որում` քանակական առումով Ադրբեջանն առավելություն ուներ։ Զգալի տարբերություն կար ավիացիայի ոլորտում։ 90–ականների վերջին ու 2000–ականների սկզբին Բաքուն ակտիվորեն ավելացնում էր խորհրդային տեխնիկայի քանակը։ Այն հիմնականում գնում էին Բելառուսից և Ուկրաինայից։

«Հայկական կողմը նույնպես ավելացնում էր տեխնիկան, բայց ավելի քիչ ծավալներով, առաջնահերթ էր համագործակցությունը Ռուսաստանի հետ», – ասաց Հարությունյանը։

Многоцелевой фронтовой истребитель СУ-30СМ на V Международной выставке KADEX-2018 (24 мая 2018). Астана - Sputnik Արմենիա
Հայաստանը Ադրբեջանին ասիմետրիկ պատասխան է տվել. փորձագետը` ՍՈւ-30ՍՄ ձեռք բերելու մասին

Մոտավորապես 2010 թվականներին նոր դինամիկա ի հայտ եկավ։ Ադրբեջանը սկսեց սպառազինություն գնել նաև Ռուսաստանից, բայց արդեն ոչ թե հին համակարգեր, այլև նոր զենք։

Հայկական կողմը մի քանի ուղղությամբ էր աշխատում։ Կարելի  է առանձնացնել ներդրումները շփման գծում, ՀՕՊ համակարգի զարգացումը, անօդաչու համակարգեր։

«Սահմանափակ փորձեր էին  արվում արդիականացնել որոշ համակարգերը, որոնք մնացել էին դեռ ԽՍՀՄ–ից։ Ու զենքի նոր նմուշներ էին  ստեղծվում, մասնավորապես` կառավարման ավտոմատացված համակարգեր, ԱԹՍ–ներ, ռադիոէլեկտրոնային հակազդեցություն», – նշեց Հարությունովը։

Վերջին 5–6 տարիների ընթացքում երկու կողմերն էլ գնում են զինման բարդ համակարգեր, որոնք օպերատիվ–մարտավարական նշանակություն ունեն։ Դրանք և՛ օպերատիվ–մարտավարական համալիրներն են, և՛ համազարկային կրակի հրթիռային համակարգերը, և՛ մեծ հեռավորության ՀՕՊ համակարգեր։

Իսկզբանե Հայաստանում քանակական առավելությունը որակական առավելությունով հավասարեցնելու միտում կար։ Բայց վերջին տարիներին ներուժի զարգացումը նույնանման է ընթանում։

Истребитель Су-30СМ  - Sputnik Արմենիա
ՍՈՒ–30ՍՄ–ը Հայաստանում. ցուցադրական «շքեղությո՞ւն», թե՞ ՌՕՈՒ զարգացմանն ուղղված քայլ

Թեև, երբեմն, հայկական կողմը ասիմետրիկ է պատասխանում։ Դրա օրինակն են ժամանակակից ավիացիայի զարգացմանն ուղղված վերջին քայլերը։

«Հայաստանն ու Ադրբեջանը ինքնուրույն չեն կարող լուծել ԶՈւ «հիմնական կորիզի» խնդիրը, ռազմաարդյունաբերական համալիրը թույլ չի տալիս։ Ռազմաարդյունաբերական ներուժը թույլ է տալիս լրացնել, նորացնել որոշ ոլորտներ, սակայն ռազմական տեխնիկայի հիմնական կորիզը, որը կարող է ազդել հիպոթետիկ հակամարտության ելքի վրա, գնվում է», – ասաց Հարությունյանը։ 

Նման դինամիկա կար, օրինակ, Իսրայելի պարագայում։ Այն, իհարկե, ավելի զարգացած է, բայց նրանք ինքնաբավության սահմանափակ փորձերից հետո անցան ընտրողական մոտեցման։

Зенитный ракетный комплекс С-400 Триумф - Sputnik Արմենիա
Հայաստանի ՀՕՊ վահանն ամրացվելո՞ւ է. ուրիշ էլ ինչ է պայմանավորվել Տոնոյանը Մոսկվայում

Ծանր տեխնիկայի, օրինակ «Մերկավա» տանկերի մշակումը, նրա խոսքով, նյութականացել է միայն  ԱՄՆ–ի ու արևմտյան տեխնոլոգիաների հետ համագործակցության  շնորհիվ։ Բայց վերջին տարիներին նրանց այդ տեխնիկայի արտադրությունը կրճատվում է, տանկերի արտադրության նպատակահարմարության մասին վեճեր են ընթանում, իսկ կործանիչների մշակումից նրանք հրաժարվել են դեռ 80–ականներին ու գնում են դրանք։

«Ժամանակակից ռազմական տեխնիկան գնալով ավելի բարդանում է։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ ԱՄՆ–ն է սահմանափակ կոոպերացիա զարգացնում։  Փոքր երկրների համար ավելի դժվար է։ Հայաստանին սթափ մոտեցում է  պետք», – ասաց Հարությունովը։

Նրա կարծիքով`Հայաստանը չի կարող գերագնահատել իր հնարավորությունները, բայց որոշակի դիրքեր ռազմաարդյունաբերական համալիրում  կարող է զբաղեցնել։

Լրահոս
0