ԵՐԵՒԱՆ, 7 ապրիլի —Sputnik, Արամ Գարեգինեան. Ստեփանակերտի մէջ երկար տարիներ միայն մէկ եկեղեցի եղած է (Սուրբ Յակոբ)-ը: Այսօր` ապրիլ 7-ին, կ’օծեն երկրորդը` Աստուածամօր Սուրբ Հովանի եկեղեցին:

Այն իր յօրինուածքով կը յիշեցնէ յայտնի Զուարթնոցի տաճարը: Այն նոյնպէս եռայարկ է: Նայէք վերը` երկինք, եւ կը տեսնէք, թէ որքան թեթեւ ու ամուր կանգնած է այդ եկեղեցին իր հողին մէջ: Իսկ ատոր համար ինչու՞ նայիլ վեր:
«Կը յիշեմ, մենք կանգնած էինք Շուշիի ժայռին վրայ` Ստեփանակերտի վերեւը: Հորիզոնին սարերն են: Եւ եպիսկոպոս Պարգեւն ինծի ըսաւ․ «Կը տեսնե՞ս հորիզոնի սարերը: Ատիկա Մեծ Կովկասն է: Պարզ, ձմեռնային օր էր: Եւ ես այնպիսի թափ զգացի, որ այն պէտք էր արտացոլէի եկեղեցւոյ մէջ», - կը պատմէ եկեղեցւոյ ճարտարապետ Գագիկ Երանոսեան:
Եւ իսկոյն կ’ընդգծէ` թափը մեծութիւնը չէ: Ատիկա առաջին հերթին ոգին է: Այն կը զգացուի թէ՛ Մարմարաշէնի ոչ մեծ եկեղեցւոյ կամարներուն ներքոյ, թէ՛ Մաստարա գիւղի Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցւոյ բարձր, բազմանիստ կամարներուն նորքոյ եւ շատ այլ եկեղեցիներու մէջ, որոնք կ’ապրին ներկայ եւ պատմական Հայաստանի մէջ: Ատոնցմէ ալ ոգեշնչուած է Երանոսեան:
Ինչու՞ մենք ըսինք «ապրող», այլ ոչ թէ «կանգնած» եկեղեցի:
Դարեր առաջ, արեւի տակ տեղ որոնելով ապագայ եկեղեցւոյ համար, վարպետ շինարարը կը քալէր յուլիսեան նօսր խոտի վրայով: Կ’անցնէր քայլ մը, յետոյ եւս մէկը: Չափման միաւոր կը դառնար քայլը: Բարձրանալով շինարարական փայտամածներու վրայ եւ հաշուելով պատուհաններու համար անցքերը` վարպետը եւ որմնադիրները կապոյտ երկինքին տակ կը պարզէին արեւէն մգացած ձեռքերը: Բարձրութեան միաւոր կը դառնար արմուկը:

Ինչպիսի՞ քարով կառուցուած է եկեղեցին: Չորս հարիւր քիլոմեթր ճանապարհ կտրելով` այստեղ բերուած է Արթիկի տուֆը, որուն շնորհիւ Երեւանը կոչած են «Վարդագոյն քաղաք»:
Եւ ամէն պարագայի եկեղեցին որ հողի վրայ, որ կանգնած է, այդտեղի քարէն ալ պէտք է կառուցուի, մտածած է ճարտարապետը: Չէ՞ որ Գանձասարի, Ամարասի եւ Դադիվանքի համար քար բերած են յարակից գիւղերէն եւ կիրճերէն: Այդ ժամանակ ո՞վ պէտք է այդքան քար տեղափոխէր հեռաւոր վայրերէ:
Քարը, որմով կառուցուած է Գանձասարը, արդիւնահանած են հէնց այդտեղ` Վանք գիւղին մէջ: Իր յատկութիւններով այն նման է տուֆին: Այն հեշտ է մշակելը: Ուղղակի այստեղ վաղուց քար չեն արդիւնահաներ: Անհրաժեշտ էր տեխնիկա, քարի մշակման հաստոցներ: Թերեւս օր մը ատոնք այստեղ կը բերեն: Բայց առայժմ պէտք է ինչ-որ ուրիշ բան մտածել:
«Թերեւս Սիսիանի պազա՞լտ: Թէեւ այն շատ պինդ է: Փոխարէնն աւելի մօտ է, քան Արթիկը», - կ’ըսենք մենք:
«Այն իսկապէս շատ ամուր է, բայց նոյնպէս լաւ կը մշակուի: Ուղղակի այն գոյնով շատ պաղ է: Իսկ ես կ’ուզէի, որպէսզի եկեղեցին դառնայ կեանքի խորհրդանիշ: Ամէնօրեայ եւ ջերմ կեանքի: Ուստի ընտրեցի վարդագոյն եւ կարմիր տուֆը», -կը պատասխանէ Երանոսեան: Այդպէս եկեղեցին կը դառնայ քաղաքի նոր սիրտը:
Եկեղեցւոյ գմբէթը 30 մեթր բարձրութեան վրայ է: Բայց այդ բարձրութիւնը վերամբարձ սառը չէ: Եկեղեցւոյ պատուհաններն այնպէս դասաւորուած են, որպէսզի լոյսն իյնայ սիւներուն վրայ, որոնք կը պահեն վերի յարկերը: Եւ սիւները թեթեւ կը թուին:
Երկու աշխարհները` երկրային ու երկնային, պէտք է այստեղ հանդիպին; Չխառնուին, բայց հանդիպին: Ուստի ներքեւը, ուր կանգնած են հաւատացեալները, պէտք է մութ ըլլայ, իսկ վերեը` լուսաւոր: Ատոր կը ծառայեն թէ՛ գմբէթը, թէ յարկերը, թէ՛ պատուհաններու դասաւորութիւնը, կ՛ըսէ Երանոսեան:
«Լոյսը, ձայնը․․․ Ճարտարապետը պէտք է նախատեսէ ատոնք: Պակաս կարեւոր չեն ատոնք մինչեւ վերջ հասկնալը եւ զգալը: Մարդը կու գայ եկեղեցի, ինչ-որ բան կը զգայ եւ յոյսով լի դուրս կու գայ: Եւ եկեղեցին պէտք է ըլլայ այդ ամէնը կրողը: Նոյնիսկ ամենահանճարեղ ճարտարապետը չի կրնար եկեղեցի կառուցել, եթէ չմտածէ այդ ամէնուն մասին», - կ’ըսէ Երանոսեան:
Եկեղեցւոյ մօտ կառուցուած է զանգակատուն: Ընդ որում, եթէ հեռուէն նայինք, անոնք միասին կը յիշեցնեն փոքր եւ մեծ սարերը: Ճարտարապետը հէնց այդպէս մտածած է, որպէսզի ատոնք բարձրութեամբ եւ ծաւալով յիշեցնեն Մեծ եւ Փոքր Մասիսները:
Զուարթնոցի տաճարին նման Ստեփանակերտի եկեղեցին կլոր է: Հայաստանի մէջ նման եկեղեցիները քիչ են․ ատոնցմէ քանի մը հատը աւերուած են երկրաշարժերու հետեւանքով: Ուստի եկեղեցին կառուցուած է թեթեւ տուֆով, իսկ ատոր համամասնութիւններն այնպէս հաշուարկուած են, որպէսզի նոյնիսկ 9-աստիճանի երկրաշարժը հիմնայատակ չաւրէ եկեղեցին:
Եկեղեցւոյ արեւելեան պատին փորագրուած է 12-մեթրանոց խաչ: Անոր համար չէ, որ արեւելքէն տեսնեն: Ուղղակի եկեղեցիներուն մէջ խորանը պէտք է նայի դէպի արեւածագ: Արեւելքը ապագան է: Մարդիկ ամուր հաւատքով կը նային դէպի արեւելք:
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի - Sputnik. Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ բնակավայրի շրջանում իրականացրած ականազերծման աշխատանքների ընթացքում ավելի քան 30 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր են վնասազերծել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«2020թ. նոյեմբերի 23-ից ի վեր չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 շինություն, այդ թվում՝ սոցիալական նշանակության 30 օբյեկտ, հայտնաբերվել ու վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայտնաբերված պայթուցիկ առարկաները դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված զորավարժարանում: Այն զինամթերքը, որը հնարավոր չէ տարհանել, ոչնչացվել է տեղում. պայթեցման աշխատանքների ժամանակ պահպանվել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մարդասիրական ականազերծման վաշտի անձնակազմը շարունակում է Լեռնային Ղարաբաղում տեղանքը պայթունավտանգ առարկաներից մաքրելու աշխատանքները:
Հաղորդագրության համաձայն՝ մարտական գործողություններից տուժած շրջաններում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է կենսական կարևորություն ունեցող հաղորդակցությունների վերականգնումը:
Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:
Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են
Անկասկած Բաքվի իշխանությունների ձգտումը՝ արագացնել Ֆիզուլիի օդանավակայանի շինարարությունը, ուղղակիորեն կապված է Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հասնելու` Արցախի ղեկավարության վճռականության հետ։ Այս թեման արդիական է դարձել եռակողմ հայտարարության կնքումից անմիջապես հետո․ հայտարարության կետերից մեկը վերաբերում է տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը։
Խոսելով դեպի Արցախ ուղիղ թռիչքների իրականացման ժամկետների մասին՝ հանրապետության իշխանությունը բազմից կոնկրետ ժամկետներ է նշել։ Սկզբում խոսքը դեկտեմբերի 25-ի մասին էր։ Հետո սկսեցին խոսել հունվարի 10-ի մասին։ Բայց ո՛չ դեկտեմբերին, ո՛չ հունվարին, ո՛չ էլ փետրվարին օդանավակայանն այդպես էլ չաշխատեց։ Պատճառը Ադրբեջանի հակազդեցությունն է: Բաքուն կարծում է, որ ուղիղ միջազգային չվերթերն Արցախի մայրաքաղաք` կընկալվեն որպես դրա ինքնիշխանության անուղղակի ճանաչման դրսևորում։
Հիշեցնեմ, որ օդանավակայանը կառուցվել է 1974-ին՝ Ստեփանակերտից 9 կմ հեռավորության վրա՝ Իվանյան բնակավայրի (նախկին Խոջալու) մոտ։ Խորհրդային տարիներին այն օգտագործվել է դեպի Երևան և Բաքու չվերթերի համար։ 1991-ին ակտիվ ռազմական գործողությունների սկսվելուց հետո օդանավակայանը անգործության մատնվեց։ 2012 թվականին այն վերակառուցվել է՝ հաշվի առնելով ժամանակակից բոլոր պահանջները։ Համապատասխան ավիացիոն կազնակերպություներ հայտեր են ներկայացվել այն որպես միջազգային օդանավակայան շահագործելու թույլտվություն ստանալու համար։ Պրահայի ավիացիայի միջազգային կազմակերպության մասնագետները տեղում ուսումնասիրել են օբյեկտն ու դրական եզրակացություն տվել։ Սակայն պաշտոնական Բաքվի բողոքները թույլ չտվեցին հարցը վերջնականապես լուծել։
Ադրբեջանցիները դիրքավորվել ու օդանավակայանի մոտ վրաններ են տեղադրել. Կապանի քաղաքապետ
Այդ պատճառով օդանավակայանը սպասարկում էր միայն ուղղաթիռներն ու փոքր ավիացիան։ Երևան-Ստեփանակերտ ուղիղ չվերթն այդպես էլ չկայացավ։ Թեև Սերժ Սարգսյանն իր նախագահության օրոք անձամբ հայտարարեց դրա մասին ու նույնիսկ խոստացավ, որ կդառնա չվերթի առաջին ուղևորը, սակայն ռիսկի չդիմեցին Բաքվից հնչած սպառնալիքների պատճառով։ Ադրբեջանի քաղավիացիայի պետական գործակալության տնօրեն Արիֆ Մամեդովն ու երկրի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Էլդար Սաբիրօղլուն այն ժամանակ հայտարարություններ էին արել, որոնցից հետևում էր, որ եթե Երևանից ինքնաթիռը փորձի վայրէջք կատարել Ստեփանակերտում, ապա այն հրթիռներով կխոցվի: Հնչեցված սպառնալիքը միանգամայն իրատեսական էր հնչում, քանի որ նման մի բան իսկապես տեղի ունեցավ 90-ականների սկզբին, Երևան-Ստեփանակերտ չվերթը կատարող Յակ-40 քաղաքացիական ինքնաթիռը խոցվեց, ինչի հետևանքով զոհվեցին բոլոր 39 ուղևորները և անձնակազմի 4 անդամները։
Պարզ է, որ հիմա նման բան դժվար լինի։ Եռակողմ համաձայնագրի ստորագրումը շատ բան փոխեց։ Իսկ ամենակարևորն այն է, որ հայտնվել է նոր կողմ, որը շահագրգռված է արտաքին աշխարհի հետ Արցախի ուղիղ օդային հաղորդակցությամբ։ Նկատի ունեմ ռուս խաղաղապահներին։ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը թույլ կտա լուծել լոգիստիկայի հետ կապված բազմաթիվ խնդիրներ։ Այժմ զորախմբի մատակարարումն իրականացվում է բավական բարդ տրանսպորտային սխեմայով։ Բեռներն ու տեխնիկան տեղափոխվում են ադրբեջանական Բարդա կայարան, որից հետո բեռնվում են ու ավտոտրանսպորտով գնում ևս հարյուր կիլոմետր, մինչև Ստեփանակերտ: Դա անհարմար է, ժամանակատար ու թանկ։ Ավելի դժվար կլինի, երբ գա ռուս զինվորականների հերթափոխի ժամանակը։ Անձնակազմի ռոտացիան, ինչպես հայտնի է, տեղի է ունենալու տարին երկու անգամ։
Հենց ռուսական կողմն է այս անգամ Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման շուրջ բանակցությունների գլխավոր նախաձեռնողը։ Խաղաղապահ ուժերի մտցնելուց անմիջապես հետո նրանք ականազերծել են օդանավակայանի շուրջ գտնվող տարածքը։ (Չնայած պատերազմի ընթացքում ռմբակոծություններին՝ դրա շենքն ու թռիչքուղին այնքան էլ շատ չեն տուժել։) Ռազմական ինժեներներն ամրացրել են ուղիները, որ դրանց վրա վայրէջք կատարեն ոչ միայն մարդատար «Աերբասներն» ու Boeing–ները, այլև ծանր տրանսպորտային ինքնաթիռները: Ի դեպ, տեղանքի ռելիեֆը թույլ է տալիս երկարացնել թռիչքուղին։ Այդ ժամանակ հնարավոր կլինի ընդունել նույնիսկ «Իլ-76» ինքնաթիռները։ Ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրոլենկոն հաշվարկել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի արդիականացման գործում ռուսական կողմի ներդրումները միանգամայն արդարացված են, քանի որ դրա շահագործումը թույլ կտա տեղափոխման վրա մեծ գումարներ տնտեսել:
ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ Ստեփանակերտում օդանավակայան է կառուցվում
Ինժեներական և տեխնիկական տեսանկյունից օդանավակայանն արդեն լիովին պատրաստ է աշխատանքի։ Միակ խոչընդոտն Ադրբեջանի համաձայնության բացակայությունն է։ Իսկ առանց դրա դժվար կլինի գործը գլուխ բերել։ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության կանոնների համաձայն (ինչպես նաև Չիկագոյի կոնվենցիայի ու Վարշավայի համաձայնագրի պահանջների համաձայն)` միջազգային չվերթերը կարող են իրականացվել միայն այն երկրի ազգային ավիացիոն վարչության թույլտվությամբ, որտեղ գտնվում է օդանավակայանը: Քանի դեռ Արցախի վերջնական կարգավիճակը որոշված չէ, միջազգային հանրությունը շարունակում է այն Ադրբեջանի մաս համարել։ Ուստի, պաշտոնական Բաքուն դեռ օգտվում է օդանավակայանի վերագործարկման մասին որոշման վետոյի իրավունքից։
Մոսկվան արդեն առաջին ամիսը չէ, որ բանակցում է Բաքվի հետ Ստեփանակերտի օդանավակայանի գործունեության պայմանների շուրջ։ Ի սկզբանե Ադրբեջանը կեղծ անիրատեսական պահանջներ էր ներկայացնում։ Ինչպես հարցազրույցներից մեկում պարզաբանել էր Ադրբեջանի միլի մեջլիսի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը, Բաքուն պատրաստ է արտոնել Ստեփանակերտի օդանավակայանի շահագործումը միայն այն դեպքում, եթե ինքը որոշի դրա կառավարման կանոնները: Պատգամավորը պնդում էր, որ թույլտվություն կտրամադրվի, եթե ամբողջ մաքսային ու սահմանային հսկողությունն իրականացնեն ադրբեջանցի մասնագետները, իսկ անձնակազմը ենթարկվի Բաքվի ավիանավիգացիային: Պարզ է, որ նման պայմանների առաջադրումը, ըստ էության, բանակցությունների տապալման փորձ էր։ Ըստ ամենայնի՝ ռուսական կողմը բանակցային գործընկերներին զիջումների դրդելու միջոցներ է գտել։ Այս ամենի մասին կարելի է դատել պաշտոնատար անձանց հայտարարություններից:
Ադրբեջանական GPS-ը Սյունիքի սահմաններին էլ հասավ. Կապանի օդանավակայանը ՀՀ-ին կմնա
«Դրական միտում կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներում հարցը վերջնականապես կլուծվի», - վերջերս տված հարցազրույցում ասել է Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը։ Լավատեսորեն է տրամադրված նաև հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ Ճիշտ է, նրանց գնահատականներում կարևոր շեշտադրումների որոշակի տեղաշարժ է տեղի ունեցել։
Եթե նախկինում Բաբայանը խոսում էր օդանավակայանը քաղաքացիական ավիացիայի համար որպես օդային դարպաս օգտագործելու մասին, ապա այժմ խոսքն առաջին հերթին բեռնափոխադրումների մասին է։ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում արտգործնախարարն ասել է․
«Ամեն ինչ գնում է նրան, որ առաջին հերթին օդանավակայանը կշահագործվի խաղաղապահների կողմից՝ որպես ռազմական օբյեկտ նրանց կարիքներն ու անվտանգության հարցերի ապահովման համար»:
Միաժամանակ նախարարն ընդգծել է, որ օդանավակայանը քաղաքացիական նպատակներով օգտագործելը նույնպես սարերի հետևում չէ։
«Պարզապես պետք է իրատես լինել, դա միանգամից հնարավոր չի լինի», - եզրափակել է նա:
Բայց վերադառնանք Արցախից Ադրբեջանի տիրապետության տակ անցած տարածքներում երեք նոր օդանավակայան կառուցելու` Իլհամ Ալիևի մտադրությանը։ Որոշումը կարող է տարօրինակ թվալ, եթե նկատի ունենանք, որ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման հարցը գրեթե լուծված է։ Եթե Ալիևն իսկապես հավատում է նախկին ինքնավարության ինտեգրման հնարավորությանը, ապա ի՞նչ իմաստ ունի հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսել նոր օդանավակայանների կառուցման համար։ Չէ՞ որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող էր սպասարկել ամբողջ տարածաշրջանը։
Ադրբեջանի նախագահն օրերս հայտարարել է, որ այլևս չի օգտագործի «Լեռնային Ղարաբաղ» բառակապակցությունը, քանի որ Ղարաբաղի լեռնային և հարթավայրային հատվածներն ունեն և ունենալու են նույն կարգավիճակը։ Կարծում եմ, որ եթե նա իր ասածին հավատար, կափսոսար հարկատուների փողերը։
Երևանը դեռ «այո» չի ասել, կամ ինչու է Ալիևը շտապում Նախիջևանի մայրուղու հարցում
«Հայկական գինին բրենդ դարձնելու հնարավորությունը հենց մեր հողում է, որի համար անհրաժեշտ է, որ գինեգործներն առավելապես աշխատեն միմիայն հայկական` էնդեմիկ խաղողի սորտերով»,– կարծում է Իջևանի գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրենը։
Ի՞նչ ենք մենք ուտում․ հայ գիտնականները հաստատել են անուրախ ենթադրությունները
Ատոմ Եգորյանի խոսքով` միջազգային շուկայում հայ գինեգործներն ապացուցել են, որ հայկական գինին լուրջ մարտահրավերներ կարող է նետել մրցակիցներին, հետևաբար գինեգործությանը է՛լ ավելի մեծ ուշադրություն պետք է հատկացնել։
«Հավի ոտքերի վրա». ինչու են հայաստանյան թռչնաֆաբրիկաները դոփում տեղում
Այնուամենայնիվ, ըստ հյուրի, մեր հիմնական մրցակցային առավելությունը հայկական կոնյակն է՝ չնայած աշխարհում մեծ աշխատանք է տարվում «հայկական կոնյակ» բրենդի դեմ։
Հայաստանից արտահանվող գինին ու կոնյակը խնդրի են բախվել. հարցը քննարկվում է ԵԱՏՄ–ում


