Արտակ Դավթյան

Արտակ Դավթյանն այցելել է առաջնագիծ. լուսանկարներ

75
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը տեղում է ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրադրությանը։

ԵՐԵՎԱՆ, 6 ապրիլի — Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն այցելել է Արցախ` առաջնագիծ։ Այս մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Դավթյանն ապրիլի 5-ից 6-ը պաշտպանության բանակ է այցելել Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում։

«Արցախի պաշտպանության նախարարության հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ Դավթյանն այցելել է հարավային և կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերի մշտական տեղակայման վայրեր ու առաջնագիծ: Այցի շրջանակում մասնավոր ուշադրություն է դարձվել միավորումների և զորամասերի արդյունավետ փոխգործակցության կազմակերպման ու զորքերի ներդաշնակ գործողություններին առնչվող հարցերին»,–նշված է ՊՆ–ի հաղորդագրության մեջ:

Աշխատանքային այցի երկրորդ օրը հանրապետության ԶՈՒ գլխավոր շտաբի պետն ու բանակի հրամանատարն այցելել են կենտրոնական ենթակայությամբ գործող զորամասերից մեկի առաջնագիծ։ Նրանք ծանոթացել են նաև օպերատիվ-մարտավարական իրադրությանը, կատարված և դեռևս ընթացքի մեջ գտնվող ինժեներա-ամրաշինական աշխատանքներին, հետաքրքրվել դիրքապահ անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմաններով:

Այցի ավարտին հստակեցվել են համագործակցության հետագա անելիքները:

75
թեգերը:
Արցախ
Ըստ թեմայի
Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ
Զոհրաբյան. «Մենք ուզում ենք Արցախի հարցով մեր օրակարգի մասին տեղեկություն ունենալ»
Արցախի շուրջ գաղտնի գործընթաց չկա, ՀՀ իշխանությունն անկեղծ է հասարակության հետ. պատգամավոր
Ադրբեջանը կրկին ակտիվացել է Արցախի սահմանին. կրակոցները շատացել են