Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանին

Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանին

22
Հայաստանի հանրապետության նախագահն Արցախում կմնա երկու օր։

ԵՐԵՎԱՆ, 2 ապրիլի — Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ստեփանակերտում հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքէջը։

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով է Արցախում։

«Նախագահները քննարկել են երկու հայկական հանրապետությունների փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ»,–նշված է նախագահականի հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Սարգսյանն Արցախ է այցելել երեկ։ Այսօր առավոտյան նա և Բակո Սահակյանը հարգանքի տուրք են մատուցել ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակին։ ՀՀ նախագահն Արցախում կմնա երկու օր։

22
թեգերը:
Բակո Սահակյան, Արմեն Սարգսյան, Հայաստան, Արցախ
Ըստ թեմայի
Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ. Սերժ Սարգսյանը` լրագրողին
Սերժ Սարգսյանը խոսելու է. Աշոտյան
Արյունոտ ապրիլը