Մասիս Մաիլյան

Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները. Մաիլյանն ընդունել է պատգամավորներին

23
(Թարմացված է 14:17 31.03.2019)
Մասիս Մայիլյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային հանրությանն Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու հարցում։

ԵՐԵՎԱՆ, 31 մարտի — Sputnik. Արցախի ԱԳՆ ղեկավարը «Իմ քայլի» պատգամավորներին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության արտգործնախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ընդունել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին, նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանին և հանձնաժողովի անդամ Տաթևիկ Հայրապետյանին, ինչպես նաև տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Փամբուխչյանին։

ԱԳՆ ղեկավարը պատգամավորներին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները՝ անդրադառնալով Արցախի միջազգային ճանաչման գործընթացում և ապակենտրոնացված համագործակցության բնագավառում արձանագրված ձեռքբերումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։

Մասիս Մայիլյանը կարևորել է Արցախի լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք ձևաչափի վերականգնման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։ Արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Արցախի հավատարմությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու հանրապետության իշխանությունների պատրաստակամությունը՝ դե-յուրե ստանձնել տարածաշրջանային կայունության և խաղաղության ապահովման համար պատասխանատվության իրենց բաժինը։

Մասիս Մայիլյանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ միջազգային հանրությանն Արցախի մասին օբյեկտիվ տեղեկատվություն հասցնելու, միջազգային տարբեր հարթակներում Արցախի շահերը խթանելու, ինչպես նաև միջազգային գործընթացներում Արցախի ներգրավվածությունն ապահովելու գործում։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Արցախի իշխանությունների պատրաստակամությունը` համագործակցել միջազգային կառույցների հետ՝ ուղղված երկրում ժողովրդավարական ավանդույթների ամրապնդմանը և տարբեր ոլորտներում զարգացման ծրագրերի իրականացմանը։

23
թեգերը:
«Իմ քայլը» դաշինք, Հայաստան, Արցախ
թեմա:
Ղարաբաղյան հակամարտություն (212)
Ըստ թեմայի
Արցախի զինվորականները մասնակցում են ՀՀ ԶՈւ ղեկավար կազմի օպերատիվ հավաքին
Հատուկ զգոնության պահն է. Արցախի Հանրապետության նախկին ՄԻՊ
Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ԵԱՀԿ–ն դիտարկում է անցկացրել